Որդու զոհվելու մասին լուրը լսելուց հետո հայրը 2 օր է չի խոսում. Նարեկը սիրած աղջիկ ուներ

Ապրիլի 24-ի երեկոյան Արցախի պաշտպանական դիրքերում հակառակորդի կրակոցից զոհված Նարեկ Հարությունյանի դին արդեն տեղափոխել են հայրենի գյուղ: Մահացած զինվորը ծննդով Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից էր:

Նարեկի հորեղբայրը՝ Աբրահամ Հարությունյանը, armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ Նարեկը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2015 թվականի մայիսին, երկու ամսից վերադառնալու էր տուն: Նարեկը ծառայել էր Ասկերանում, սերժանտ էր:

Հորեղբայրը պատմում է, որ Նարեկի սենյակի վերանորոգումը մեկ-երկու օր առաջ են ավարտել: Ծնողները ցանկացել են բանակից վերադառնալուց հետո ամուսնացնել իրենց որդուն:

«Մի քանի օր առաջ ենք Նարեկի սենյակի վերանորոգումը ավարտել: Տան միակ տղան էր: Հայրն ու մայրը ուզում էին ամուսնացնեին, սիրած աղջիկ ուներ»,-armtimes.com-ի հետ զրույցում ասում է Աբրահամ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ եղբոր ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է ապրում, զբաղվում է անասնապահությամբ: Նարեկի հայրը 3-րդ խմբի հաշմանդամ է, չի աշխատում: Հարազատները նշում են, որ Նարեկի մահվան լուրը լսելուց հետո, արդեն երկու օր է ընդհանրապես չի խոսում:

Նարեկը ցանկացել էր վերադառնալուց հետո ընդունվել բուհ: Դասընկերներն ասում են, որ շատ է սիրել անգլերեն լեզու ուսումնասիրել: Լեռնուտում բոլորը սգում են Նարեկի մահը: Նա պարտադիր ծառայությունը ավարտելու էր երկու ամսից: «Ընչի՞ երկու ամիս շուտ եկար, մեր հայ զինվոր, մեր հերոս տղա»,- ասում էր Նարեկի տատիկը:

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:

Նարեկ Կիրակոսյան, Գյումրի

Տպել
52777 դիտում

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա. ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար