Այսօր սառը եղանակը կպահպանվի, ապրիլի 27-30-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Հայաստան ներթափանցած ցուրտ օդային հոսանքները վերջին օրերին իրենց հետ բերել են ջերմաստիճանի լուրջ անկում: Արդեն մայիսի 27-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքի տարածքից, կարելի է ասել անդադար, կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Օդերեւութաբանի հետ զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Սուրենյան, այսօր առավոտյան Երեւանում +1+5 աստիճան է գրանցվել: Ինչո՞վ է պայմանավորված ջերմաստիճանի այսպիսի նվազումը:

- Հայաստանը գտնվում է ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք ներթափանցում են արեւմտյան Սիբիրի կողմից: Հյուսիս արեւելեքից ներթափանցած այդ ցուրտ հոսանքները բերել են ջերմաստիճանի լուրջ անկման: Հատկապես լեռնային բնակավայրերում (մասնավորապես՝ Աշոցքի հատվածում) գրանցվել է մինչեւ -5-10  աստիճան ջերմաստիճան: Արարատյան դաշտում գիշերը եղել է 0+6 աստիճան, +2+6 աստիճան գրանցվել է Արարատի մարզում, 0+2 եղել է Արմավիրի մարզում: Այսօր սառը եղանակը կպահպանվի:

- Սրանում որեւէ աննախադեպ բան չկա՞:

- Չէ, չէ, տարվա այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շատ ավելի ցածր ջերմաստիճան: Սա պարզապես ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետեւանք է, որը ապրիլին հաճախակի է լինում: Բայց արդեն վաղվանից սկսած նահանջում են ցուրտ օդային հոսանքները, հոսանքների ուղղությունը փոխվում է հարավ արեւմտյանի: Արդեն ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքի տարածքից, կարելի է ասել անդադար, կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Այսինքն՝ ապրիլի 27-ից մինչեւ մայիսի մեկը այսօրվա համեմատ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, եւ արդեն ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում գիշերային ժամերին կլինի դրական ջերմային ֆոն, իսկ ցերեկային ժամերին հովտային շրջաններում (մասնավորապես՝ Տավուշի հովիտներ, Արարատյան դաշտ, Երեւան, Սյունիքի հովտային գոտիներ) օդի ջերմաստիճանը կհասնի +26+28 աստիճանի:

- Տեղումներ սպասվո՞ւմ են առաջիկա օրերին:

- Այո, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչեւ ապրիլի 28-ը: Ապրիլի 29-ին, 30-ին Հայաստանի տարածքում կզարգանան ներզանգվածային ամպրոպներ, շրջանների զգալի մասում ապրիլի 29-ին եւ 30-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում:

- Ցրտահարություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

- Դե, քանի որ ասացի՝ օդի ջերմաստիճանը բարձրանալու է, բնականաբար առաջիկա օրերին Արարատյան դաշտում օդում բացասական ջերմաստիճան չենք սպասում:

- Իսկ այսօր գիշերը չի՞ գրանցվել:

- Օդում բացասական ջերմաստիճան ոչ Արարատի, ոչ Արմավիրի մարզերում չենք ունեցել: Ջերմաստիճանը առանձին հատվածներում մոտեցել է զրոյին, բայց օդում բացասական ջերմաստիճան չի գրանցվել: Սա նշանակում է, որ ծառերի ցրտահարությունը բացառված է: Ինչ վերաբերում է հողի մակերեւույթին, որտեղ միշտ ջերմաստիճանը 3-4 աստիճան ավելի ցածր է լինում, քան օդում. Արմավիրի մարզում հողի մակերեւույթին ունեցել ենք բացասական ջերմաստիճան, ինչի հետեւանքով լոկալ տարածքներում, որտեղ կան լոբու եւ այլ բույսերի սածիլներ, չի բացառվում, որ որոշակի վնասներ կրած լինեն:

Տպել
29859 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան