Սուքիաս Ավետիսյանը հրաժարվել է Ս. Սարգսյանի առաջարկած թեթեւ գործից. նա փոխնախարար է ուզում

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները պարզ դառնալուց հետո, իշխող ՀՀԿ-ի կուլիսներում չեն դադարում բանակցություններն այն մասով, թե ինչով են զբաղվելու ԱԺ չանցած թեկնածուները:

Ինչպես armtimes.com-ի աղբյուրներն են փոխանցում՝ դեռ լուծված չէ ՀՀԿ-ի հնաբնակներից Սուքիաս Ավետիսյանի հարցը: ՀՀԿ-ի մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Սուքիաս Ավետիսյանը առաջարկել է իրեն պաշտոն տալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Պարզվում է, Ավետիսյանը ոչ ավել եւ ոչ պակաս՝ փոխնախարար դառնալու ախորժակ ունի: Սակայն կտրուկ մերժվել է նրա փոխնախարար դառնալու ցանկությունը: Նույն աղբյուրների փոխանցմամբ, նրան առաջարկվել է մեկ այլ պաշտոն, բայց կրկին սոցապ նախարարությունում:

«Ինչ-որ թեթեւ գործ են առաջարկել, որը Սուքիաս Ավետիսյանի սրտով չի եղել»,-փոխանցեց մեր աղբյուրը:

Այս տեղեկությունների վերաբերյալ armtimes.com-ը զրուցեց ՀՀԿ-ական, ծնունդով գյումրեցի Սուքիաս Ավետիսյանի հետ: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

-Պարոն Ավետիսյան, Դուք 6-րդ գումարման Ազգային ժողովում չեք լինելու: Ինչո՞վ եք զբաղվելու:

-Դուք դեռ շտապում եք, դեռ 20 օր կա, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը սկսվի:

-Իսկ այդ 20 օր հետո ի՞նչ եք անելու:

-Քննարկում կլինի, ամեն ինչ պարզ կլինի: Հիմա ոչ մի բան հայտնի չէ: Եվ հետո, ես ցուցակում պատգամավոր եմ:

-Պարոն Ավետիսյան, կարծեմ Դուք համամասնական ցուցակի վերջին հորիզոնականներում էիք…

-Դե հիմա մարզերով է կազմված ցուցակը: Կարծեմ ես 170-ի կարգի էի:

-Պարոն Ավետիսյան, խոսվում է, որ Դուք ցանկանում եք սոցապում փոխնախարար դառնալ: Ճի՞շտ է:

-Ես չգիտեմ ինչ է խոսվում:

-Իսկ Ձեզ Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոն առաջարկե՞լ է:

-Ոչ: Ասում եմ՝ քննարկում չի եղել:

Նշենք, որ Սուքիաս Ավետիսյանը ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով առաջադրված էր թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում:  Նա կարողացել էր ձեռք բերել ընդամենը 1139 քվե:

Նարեկ Կիրակոսյան, Գյումրի

Տպել
19855 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն