«Պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի 3-րդ աշխարհամարտ». Բաբայանը՝ Հասանովի կոչի մասին

24/04/2017 schedule18:45

«Նման զորավարժությունների մասին հայտարարել ապրիլի 24-ին՝ սա ինչ-որ ձեւով պատգամ է, մեսիջ է, որ իրենք ոչ միայն չեն զղջում, այլեւ արդարացնում են իրենց անմարդկային գործողությունները, մի ողջ ժողովրդի ոչնչացումը»,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությանը, թե մայիսի 1-ից 5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու, այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա համոզմամբ՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այդ երկու ահաբեկիչ եղբայրների միասնական մոտեցումը հայոց պետականությանը: «Պատահական չէ ընտրված հենց այս օրը. սա, փաստորեն, Թուրքիայի կողմից ժխտողականության ամենավատ դրսեւորումն է»,- հավելեց Բաբայանը:

Մեր դիտարկմանը, թե այդպիսի զորավարժություններ անցկացվել էին նաեւ ապրիլյան պատերազմից առաջ, սա արդյո՞ք չի նշանակում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտ կա նախապատերազմական տրամադրություն՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց.

«Մենք գիտենք, որ Թուրքիան միշտ էլ սատարում էր Ադրբեջանին, եւ ապրիլյան պատերազմի  ժամանակ Ադրբեջան էին եկել ԴԱԻՇ-ի, Իսլամական պետության գրոհայինները, թուրք զինվորականներ, այլ ահաբեկչական խմբեր («Գորշ գայլեր» եւ այլն): Բայց բացահայտ ձեւով պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի պարզապես երրորդ համաշխարհային պատերազմ: Նույն Թուրքիայի դաշնակիցները, նույն ԱՄՆ-ն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպես նաեւ այլ բարեկամ երկրները թույլ չեն տա այդպիսի քաղաքականություն: Բնական է՝ սա կլինի հարված Ռուսաստանի դաշնությանը, որը նույնպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, մեր բարեկամ երկիր: Սա կլինի մարտահրավեր Իրանին, քաղաքակիրթ աշխարհին: Այս զորավարժությունները մարտահրավեր են, բայց դիմել բացահայտ գործողությունների՝ դրա հավանականությունը քիչ է»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը այս համատեքստում անդրադարձավ նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից օրերս արված կոչին, թե պետք է պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների.

«Սա ահաբեկչության հերթական դրսեւորումն է եւ ցույց է տալիս, որ Ադրբեջանը իրոք ցեղասպան պետություն է: Մենք բոլորս գիտենք այդ մասին: Այսպիսի հայտարարությունները պետք է առաջին հերթին ահազանգ լինեն միջազգային հանրությանը, որ նման կոչերով, նման աննորմալ պահվածքով Ադրբեջանը լուրջ վտանգ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար: Դա չի նշանակում, որ այսպիսի հայտարարությունները, կոչերը, կենացները մեզ վրա ազդեցություն են գործում: Մեր բանակը կանգնած է եւ միշտ էլ զգոն է՝  ցանկացած հարձակում, ցանկացած պրովոկացիոն գործողություն կասեցնելու եւ կասեցնելու է»,- ընդգծեց Բաբայանը:

Տպել
24297 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին