15 միլիարդ դոլարի ներդրումը կմնա մյուս ընտրություններին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, իր խոստացած 15 միլիարդ դոլար ներդրմանը եւ ԱԺ-ում ընդդիմադիր գործունեություն ծավալելուն:

«Մենք կանխատեսում էինք, որ շատ լավ արդյունքներ պետք է լինեն, քանի որ մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, առաջարկը, մոտեցումը, կետերի փոփոխությունը, բայց ես առանձնապես իմ ժողովրդի ցավը տանեմ: Ե՛ւ ձայն տվողներից եմ գոհ, ե՛ւ չտվողներից, ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը, իր ապագան»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ բոլորը տեսան, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է:

Անդրադառնալով 15 միլիարդ դոլար ներդրման խոստմանը, ԲՀԿ նախագահն ասաց. «Ուրեմն, սիրելի լրագրողներ, ես ձեզ ասեցի, երբ որ «Ծառուկյան դաշինքը» կստանար 50+1 տոկոս, այդ ներդրումն անմիջապես կլիներ: Դուք տեսաք ե՛ւ երաշխավորները, ե՛ւ ամբողջ աշխարհում իմ գործընկերները… Դա դեռ մեկն էր: Բոլորն էլ ցանկանում են, բայց ես երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու: Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 30 տոկոս, 29 տոկոս, դա կմնա արդեն մյուս ընտրությանը»:

Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը հասնող ԱԺ փոխնախագահի պաշտոնի վերաբերյալ «Ծառուկյան դաշինք»-ում դեռ որոշում չկա: Հարցին՝ եթե հայտարարեք, որ ընդդիմադիր եք, ո՞վ է լինելու ԱԺ փոխնախագահը, նա պատասխանեց. «Դեռ ոչ մի բան չի որոշվել եղբայր ջան, որովհետեւ դեռ Սահմանադրական դատարանում է, երբ կլինի, կիմանաք»: Պատասխանելով armtimes.com-ի այն հարցին, թե խորհրդարանում հայտարարելո՞ւ եք, որ խմբակցությունն ընդդիմադիր է, նա պատասխանեց. «Եղբայր ջան, եթե կոալիցիա չենք, ինքնըստինքյան, ընդդիմադիր ենք»: Armtimes.com-ի հարցին՝ այս անգամ է՞լ է շատ բացակայելու խորհրդարանի նիստերից, Ծառուկյանը զարմացրած արձագանքեց. «Բայց ես ե՞րբ եմ բացակայել որ»:

Գագիկ Ծառուկյանը չցանկացավ պատասխանել մեր այն հարցին, թե Երեւանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան դաշինքի» չմասնակցելն արդյո՞ք աջակցություն չէր ՀՀԿ-ին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
23122 դիտում

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան