Ինչ ցանես՝ այն էլ կհնձես. ամեն ինչ կախված է ժողովրդից

22/04/2017 schedule18:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 23-ի համարում

Ապրիլի 25-ին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա: Ապրիլի 27-ին, միացյալ ընդդիմության գլխավորությամբ, ժողովուրդն Ազատության հրապարակից երթով կշարժվի Բաղրամյան պողոտա՝ շրջափակելու նախագահի նստավայրը: Ընդդիմությունն ապրիլի 27-ին, ըստ մեր տեղեկությունների, ծրագրել է իրականացնել մի գործողություն, որը, պատկերավոր ասած, հիշեցնելու է «կոլցո» օպերացիա. այսինքն, ժողովուրդը Բաղրամյան պողոտայի երկու մասերից եւ Դեմիրճյան փողոցից շրջափակելու է նախագահական նստավայրը՝ այն վերցնելով պաշարման մեջ, որպեսզի ապրիլի 28-ին Ֆրանսիայից Երեւան վերադարձող Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն չունենա որեւէ  ճանապարհով մտնել Բաղրամյան նստավայր:

Եթե ամեն ինչ գնա ընդդիմության ծրագրած սցենարով, ապա ընդդիմությունը, ժողովրդի հետ միասին, մտադիր է պաշարված պահել նախագահական նստավայրն այնքան ժամանակ՝ մինչեւ Ռոբերտ Քոչարյանը հրաժարական տա: Իհարկե, ապրիլի 27-ին իր այս ծրագիրն ընդդիմությունը փորձ կանի իրականացնել միայն այն դեպքում, եթե Ազատության հրապարակում ապրիլի 27-ին հայտարարված հանրահավաքին  ժողովրդի թիվը շատ ավելին լինի, քան եկել էր ապրիլի 21-ի բազմահազարանոց հանրահավաքին: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ընդդիմության ներկայացուցիչներից մեկը՝ եթե ապրիլի 27-ին հավաքվի մոտ 80-100 հազար մարդ, ապա Քոչարյանի վերադարձը նախագահական նստավայր հնարավոր չի լինելու:

Այդուհանդերձ, ընդդիմության շարքերում նաեւ հրաշալի հասկանում են, որ իշխանությունները ձեռքները ծալած չեն նստելու եւ ամեն ինչ անելու են   ընդդիմության ծրագրերը տապալելու համար: Ու եթե իշխանությունն ապրիլի 21-ին առանձնակի խոչընդոտներ չէր հարուցել մարզերից եկող բնակչության համար, ապա իշխանական ճամբարից արդեն իսկ պնդումներ են հնչում, որ ապրիլի 27-ին ճանապարհները դիտավորյալ փակելու են, որպեսզի ընդդիմությունը մոլորված ժողովրդին չտանի ավանտյուրայի: Իսկ ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտան հերթական անգամ շրջափակելու հնարավոր հետեւանքներին, ապա ընդդիմությունը ծանոթ է այս հարցում Քոչարյանի դիրքորոշմանը:

«Մենք հրաշալի գիտենք, որ Քոչարյանին հատկապես նյարդայնացնում են ընդդիմության գործողությունները Բաղրամյան պողոտայում, բայց եթե մենք պահանջում ենք մի մարդու հրաժարականը, որի նստավայրը հենց այդ պողոտայում է՝ մենք չենք կարող գնալ մի դատարկ տարածություն եւ այնտեղից պահանջել նրա հրաժարականը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Ալբերտ Բազեյանը: Ի դեպ, վերջինս նաեւ տեղեկացնում է, որ իրենք հաշվարկել են նաեւ այն հանգամանքը, որ ապրիլի 27-ին հնարավոր է կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը: «Սակայն իշխանությունները, կարծում եմ,  հասկացել են, որ նման բռնարարքներն ավելացնում են ընդդիմության համակիրների թիվը եւ հակառակը՝ իրենք են հերթական անգամ խայտառակ լինելու թե՛ միջազգային հանրության, թե՛ սեփական ժողովրդի առաջ»,- ասում է Ալբերտ Բազեյանը:

Ի դեպ, ընդդիմության շարքերում նաեւ այն կարծիքը կա, որ Քոչարյանը երկրորդ անգամ նման բռնարարքների չի գնա, քանզի Հայաստանը գլոբուսից դուրս չի գտնվում, եւ միջազգային հանրությունը մեր իշխանություններին պարզապես թույլ չի տա կրկնել ապրիլի 13-ի բենեֆիսը: Ինչեւէ, ընդդիմության նախնական ծրագիրն ապրիլի 27-ին լինելու է  հետեւյալը. Ազատության հրապարակից ժողովուրդը երեք շարասյուներով  երթով կբարձրանա Բաղրամյան պողոտա՝ շուրջկալի մեջ առնելով նախագահի նստավայրն այն հատվածներից, որտեղից փշալարերով շրջափակած կլինի  նստավայրը: ժամը 17.15-ին ընդդիմադիր պատգամավորները կմտնեն խորհրդարանի շենք եւ խորհրդարանական հայտարարությունների ժամին, օգտվելով իրենց պատգամավորական իրավունքից, հայտարարությամբ կդիմեն կոալիցիայի ներկայացուցիչներին՝ չխոչընդոտել խաղաղ երթ անելու ժողովրդի սահմանադրական իրավունքը, չդառնալ գործիք՝ գործող նախագահի ձեռքին:

Եւ քանի որ, համաձայն ԱԺ կանոնակարգի, ԱԺ նիստերը պետք է հեռարձակվեն նաեւ հանրային ռադիոյով, ընդդիմադիր պատգամավորները կոչով կդիմեն նաեւ ժողովրդին՝ գալ Բաղրամյան պողոտա: Այդուհանդերձ, արդյո՞ք ընդդիմությունը ծրագրել է ապրիլի 13-ի դեպքերով ընդհատված եւ ապրիլի 27-ից վերսկսվող իր վճռական գործողություններով  շատ կարճ ժամկետում հասնել Քոչարյանի հրաժարականին, թե՞ ինչպես նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տեւական եւ դժվար պայքարի: Երեկ, ի պատասխան մեր այս հարցի, «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչներ Ալբերտ Բազեյանն ու Վիկտոր Դալլաքյանն ասացին, որ իրենց գործողություններն ուղղված են հնարավորինս արագ Քոչարյանի հրաժարականին հասնելուն, որի համար կարեւորագույն ռեսուրսներն այսօր առկա են՝ իշխանական ճգնաժամ եւ համաժողովրդական բողոքի ու ցասման ալիք:

Այսպիսով, ընդդիմությունը վստահ է, որ ապրիլի 27-ին իրենք, ժողովրդի հետ միասին, իշխանության բետոնե պատին հասցնելու են իրենց  ամենահուժկու հարվածը: Իշխանության ճամբարից էլ, դրան ի պատասխան, խոստանում են կրկնել ապրիլի 13-ի իրենց ֆուրորը: Իսկ թե իրականում ով կհաղթի սպասվող հերթական ճակատամարտում, ինչպես ասում է Շավարշ Քոչարյանը, մեծապես կախված է ժողովրդից: «Եթե ժողովուրդն ապրիլի 27-ին իսկապես մեծաթիվ լինի՝ ոչ մի դուբինկա եւ ոչ մի ջրցան մեքենա ոչինչ անել չեն կարողանալու»,- ասում են ընդդիմության ճամբարից: Իսկ եթե ապրիլի 27-ին կայանալիք հանրահավաքին չգա այնքան ժողովուրդ, որքան ակնկալում է ընդդիմությունը, ապա չի բացառվում, որ միասնական ընդդիմության ծրագրած «կոլցո» օպերացիան տապալվի՝ փոխարինվելով այլ, առավել անշառ գործողություններով:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2024 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)