Ձնագունդը գլորվում է. վճռական գործողությունները ապրիլի 27-ին

21/04/2017 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 22-ի համարում

Ապրիլի 27-ին ընդդիմությունը դարձյալ երթով շարժվելու է Բաղրամյան պողոտա՝ դարձյալ պահանջելու Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: «Ապրիլի 27-ին լինելու է մեր այն վճռական հանրահավաքը, որին պետք է  մասնակցի ողջ հայ ժողովուրդը: Այդ հանրահավաքը կարող է լինել տարբեր տեղերում, եւ մարդիկ պետք է ոտքով գան ու մեզ միանան: Խոսելով շատ բան չի փոխվում, փոխվում է գործողություններով, եւ մեր միասնական գործողություններով մենք  պետք է հասնենենք Քոչարյանի հրաժարականին»,- երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը: 

Ի դեպ, ընդդիմությունը պատահական չի ընտրել ապրիլի 27-ը. ապրիլի 25-ին Ռ.Քոչարյանը պաշտոնական այցով մեկնում է Ֆրանսիա եւ իր հայաստանյան նստավայրում չի լինելու, եւ հենց այդ օրն է նշանակված նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Իսկ ապրիլի 27-ին Բաղրամյան պողոտայում ի՞նչ է ծրագրել ընդդիմությունը. «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը երեկ ասաց, որ այդ մասին կհայտարարվի ապրիլի 27-ին՝ ժամը 16-ին: Ի դեպ, երեկ Ազատության հրապարակում «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանության» եւ Հայկոմկուսի հրավիրած միացյալ հանրահավաքը վերջին շրջանի  ամենամարդաշատ հանրահավաքն էր:

Ընդդիմության լիդերների պնդմամբ՝ հանրահավաքին մասնակցում էր 35-40 հազար մարդ: Եւ չնայած Երեւանի քաղաքապետը հերթական անգամ աննպատակահարմար էր գտել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելը, սակայն երեկ հայրենի իշխանություններն առանձնակի խոչընդոտներ չէին հարուցել ընդդիմության համակիրների առաջ: Իհարկե, Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների անկյուններում պատրաստ կանգնած էին ջրցան մեքենաները, զինվորներով լի տասնյակ ավտոբուսներն ու մահակավոր ոստիկանները, սակայն, ըստ ամենայնի, դրանք գործողության մեջ կդրվեն ապրիլի 27-ին, քանզի Ռ.Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ փակված փողոցներն ինքը բացելու է այնպես, ինչպես բացեց ապրիլի 13-ի լույս գիշերը:

Այդուհանդերձ, երեկ հարթակում կանգնած ընդդիմադիր բոլոր գործիչները վստահեցրին, որ  որեւէ սպառնալիք, որեւէ փշալար իրենց ետ չի պահելու  այն գործողություններից, որը իրենք ծրագրել ու անպայման իրականացնելու են ապրիլի 27-ին: Ի դեպ, երեկ մինչ հանրահավաքը հավաքված ժողովրդին բաժանվեց Հայ մտավորականների ֆորումի ավագանու հայտարարությունը՝ Սիլվա Կապուտիկյանի, Օհան Դուրյանի, Ռաֆայել Ղազարյանի, Սարգիս Մուրադյանի, Խորեն Պալյանի, Լենսեր Աղալովյանի, Դավիթ Սեդրակյանի եւ Էդուարդ Սիմոնյանցի ստորագրությամբ, ուր մասնավորապես ասված էր.

«Վերջին ամիսների իրադարձությունները, բռնությունները ողջ հանրապետությունում եւ հատկապես՝ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա սահմռկեցուցիչ ջարդ հիշեցնող գործողությունները կրկին ցույց տվեցին բոլորիս, թե... ինչ արհավիրքների առաջ մեզ կարող են կանգնեցնել մարդիկ, որոնց թվում է, թե իրենք են երկրի տերերը, որ չկա ժողովուրդ, այլ կա  բզկտված մի զանգված, որը դատապարտված է լուռ հաշտվելու իրեն թելադրվող ճակատագրի հետ... Այս ճակատագրական արատավոր շղթան պետք է ընդհատվի»: Անվանի մտավորականները ապրիլի 24-ին, ժամը 11-ին Ազատության հրապարակից ժողովրդի սգո երթը կառաջնորդեն դեպի Ծիծեռնակաբերդ:

Իսկ միացյալ ընդդիմության երեկվա հանրահավաքը բացեց «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը. «Բռնություններին ապավինող իշխանությունը դատապարտված է, ուստի այսօր մենք եկել ենք ասելու, որ չենք հանդուրժելու անօրինականությունները եւ կամայականությունները: Եկել ենք ասելու, որ ովքեր խոչընդոտում են իրավական պետության կառուցմանը՝ պետք է հեռանան: Եկել ենք ասելու, որ ովքեր իրենց դնում են  օրենքից դուրս՝ նրանք օրենքով էլ պետք է պատժվեն: Ոմանք համախմբվում են բռնությունների շուրջ, իսկ հասարակությունը համախմբվում է արդարության շուրջ»,- ասաց ՀԺԿ նախագահը: 

Ի դեպ, եթե ընդդիմությունը նախկին հանրահավաքներում առանձնապես աշխատում էր չհիշատակել կոալիցիայի կուսակցություններին, ապա երեկ միտինգավորները ընդդիմության լիդերներից պահանջում էին դատապարտել Քոչարյանի հենարան այն կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց իրավունք են վերապահում ժողովրդի անունից հայտարարություններ անել: «Ո՞վ է դաշնակ Վահանը, որ հայտարարի, թե իրենք էլ իրենց ժողովուրդը կբերեն: Եթե ժողովուրդ ունենային՝ վաղուց էին բերել, որ Քոչարյանի աչքը մտնեն: Այդ կոալիցիոն եռյակը ոչինչ չորոշող ամեոբա է, որը բնազդային շարժումներ է անում միայն այն ժամանակ, երբ Քոչարյանն ասեղով բզում է նրանց միակ զգայարանը: Նրանք ընդդիմության հետ երկխոսելու իրավունք անգամ չունեն, քանի դեռ Քոչարյանը նրանց չի տվել բերան բացելու իրավունքը»,- հարթակին մոտենալով հայտարարեց բանաստեղծ Աղասի Աբրահամյանը:

Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների հետ երկխոսությանը, ապա երեկ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հրապարակեց երկխոսության գնալու ընդդիմության նոր նախապայմանները: «Առաջին՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, երկրորդ՝ պաշտոնանկ անել գլխավոր դատախազին, որն անօրինական գործ է հարուցել «Արդարություն» դաշինքի եւ նրա համակիրների դեմ: Երկխոսության գնալու մեր նախապայմաններից հաջորդն այն է, որ պետք է պաշտոնանկ արվի 2003-ի նախագահական խայտառակ ընտրությունների ընտրակեղծիքների կազմակերպիչ պաշտպանության նախարարը, որը եղել է Ռ.Քոչարյանի նախընտրական շտաբի պետը: Եւ վերջին նախապայմանը՝ երկխոսության հիմք կարող է լինել միայն Վստահության հանրաքվե անցկացնելու մասին ՍԴ որոշումը, որը պետք է կատարվի: Ահա  այս նախապայմանները կատարելու պարագայում մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ երկխոսության: Այսինքն, երկխոսության  թեման մեկը պետք է լինի՝ Քոչարյանի հեռացումը»,- ընդդիմության նախապայմանները ձեւակերպեց  Վիկտոր Դալլաքյանը:

Իսկ ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը, դիմելով ժողովրդին, ասաց. «Վարչապետը խոստացավ, որ կդադարեցվեն «Արդարության» դեմ հարուցված քրեական գործերը, եթե մենք դադարեցնենք մեր հանրահավաքները: Դուք համաձայ՞ն եք վարչապետի այս պայմանին»: Բնականաբար, սույն հարցադրմանն ի պատասխան լսվեց բազմահազարանոց «ոչ»-ը:  Եւ քանի որ նախօրեին իր հերթական հեռուստաելույթում Ռոբերտ Քոչարյանը հերթական «ուշագրավ» մտքերն էր հայտնել, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ միտինգավորներին հայտնեց այդ հեռուստաելույթից իր ստացած խիստ ցավալի տպավորությունը: «Երեկ վերջապես խոսեց մեր պապան: Նման մակարդակի զրույց երբ լսում ես, մտածում ես՝ ավելի լավ է՝ բաժանվի գնա, մենք էլ որբ մնանք: Այդ ելույթը չէր համապատասխանում ո՛չ քաղաքական, ո՛չ պետական եւ ո՛չ էլ ազգային գործչի ելույթին:

Պետական եւ  քաղաքական գործիչը երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումներով պետք է զբաղվի, ոչ թե ասի՝ բետոնե պատի նման ձեր դիմաց կանգնած եմ: Մենք անընդհատ տեսնում ենք, թե ինչպես մի փոքր մարդու նստեցնում ես պետական մեքենայի վրա, ու նա իրեն անմիջապես սկսում է փիղ զգալ: Իրեն արդեն Նապոլեոն է զգում. ինքը պետք է որոշի, թե ոնց պիտի պտտվի տիեզերքը, եւ ոնց պետք է մենք ապրենք»,- ասաց ԱԺՄ նախագահը՝ ավելացնելով, որ նման երեւույթի դեմ հաղթանակը հեշտ չի տրվելու: Եւ քանի որ Ազատության հրապարակում հավաքվածներին անասելի զայրացրել էր նախօրեին հանրային հեռուստատեսությամբ ՌԴ քաղաքացի, ոչ անհայտ  Լեւոն Չախմախչյանի համեմատությունը, թե հայաստանյան ընդդիմությունը ոչնչով չի տարբերվում աֆղանական թալիբներից, երեկ ժողովուրդի միջից առաջարկում էին գնալ ռուսահպատակ այդ գործչի պապական տուն ու ողջ հայ ժողովրդի անունից թքել նրա նախնիների ճակատին:

Իսկ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը, անդրադառնալով Չախմախչյանի նշյալ համեմատությանը, ասաց. «Ոմն Լեւոն Չախմախչյան մեզ բոլորիս անվանեց թալիբներ: Ես ուզում եմ հարց տալ՝ 16 տարեկան աղջկան պատանդ վերցնողն ի՞նչ ազգ է, ուզում եմ հարց տալ՝ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան ներխուժողը, նրա նամակները ոտնատակ տվողը, ցուցանմուշներն առգրավողն ի՞նչ ազգ է, ի՞նչ կուսակցություն է: Ուզում եմ հարցնել՝ Բաղրամյան պողոտայում «կոլցո» օպերացիան իրականացնելու հրաման տվողն ի՞նչ ազգից եւ ի՞նչ կուսակցությունից է»: Ժողովրդի միջից ձայնեցին. «Թալիբ ու թուրք»:

Ի դեպ, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնարարքները բավականին ուշագրավ համեմատությամբ երեկ հանրահավաքում ներկայացրեց նաեւ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը. «Ամիսներ առաջ Բուդապեշտում, երբ հայազգի սպան անվրդով քնած էր, նրա գլխին իջավ դավադիր կացինը: Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում եւս ցուցարարներից շատերը խաղաղ քնած էին: Տարբերությունն այն էր, որ մեր իշխանությունները որոշեցին նա՛խ ջրցան մեքենաներով արթնացնել, հետո նոր միայն կացին բարձրացնել ժողովրդի վրա: Պարզապես կացինն էր ուրիշ»: Միացյալ ընդդիմության հանրահավաքը եզրափակեց «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Հանրահավաքի նախօրեին Գեղամյանը հանդիպել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ երեկ ժողովրդին փոխանցեց իր եւ Վեհափառի զրույցից մի հատված:

«Վեհափառ հայրապետը մեծագույնս անհանգստացած է երկրում տիրող իրավիճակով եւ իր  հորդորներն է ուղղում ընդդիմությանը՝ կոչ անելով գնալ երկխոսության: Ինչին ի պատասխան ես ասացի, որ կարող եմ Վեհափառի հրավերն ընդունել եւ գալ մայր Տաճար, բաց այդ հրավերը պետք է ընդունի նաեւ Քոչարյանը: Նա Վեհափառի ներկայությամբ պետք է խոսի իր կատարած բռնությունների մասին, ես կխոսեմ համաժողովրդական ցասման մասին: Եւ թող Աստված լինի մեզ դատավոր»,- պատմեց Գեղամյանը: Բազմահազար ժողովրդի միջից լսվեց. «Ամեն»: Հանրահավաքից հետո ցուցարարները երթով անցան Մաշտոցի պողոտայով, Նալբանդյան, Սայաթ-Նովա  փողոցներով եւ կրկին վերադարձան Ազատության հրապարակ: Ի դեպ, երբ ցուցարարների երթի առաջին շարքն առաջնորդող ընդդիմության լիդերներն արդեն գրեթե հասել էին Հանրապետության հրապարակ, երթի վերջին շարասյունը դեռ Մաշտոցի պողոտայում էր: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1935 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ