Հանձնարարել եմ մինչեւ 2019թ. բնակարաններով ապահովել զինծառայողների ընտանիքներին. Սարգսյան

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ազգ-բանակ 2017» համաժողովը։ Համաժողովի բացմանը ներկա է Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, այլ նախարարներ, պատգամավորներ, բազմաթիվ զինվորականներ, պաշտպանական եւ կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, մարզպետներ, հասարակական կազմակերպություններ ղեկավարներ, ուսուցիչներ եւ այլն:

Եռօրյա համաժողովի ընթացքում մարզահամերգային համալիրի տարածքում գործելու է ռազմակրթական ցուցահանդես, կազմակերպվելու է մրցութային ծրագիր աշակերտների համար, լինելու են վարպետության դասեր:

Այս պահին ելույթով է հանդես գալիս Սերժ Սարգսյանը: Վերջինս իր ելույթում խոսելով «Ազգ-բանակ» գաղափարի մասին՝ ընդգծեց, որ պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել այդ գաղափարի տարածման համար: Այդ առումով նա ընդգծեց, որ սեպտեմբերին Դիլիջանում նոր եւ լայն հնարավորություններով վերաբացվելու է Մոնթե Մելքոնյան վարժարանը:

«Ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարաներրով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի եւ այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչեւ 19 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաեւ անհապաղ ուսումասիրել եւ լուծում տալ սեփականաշնորհման ենթակա Պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որ զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները»,- հայտարարեց Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ հայրենասիրական դաստիարակությունը ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը:

«Պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը, եթե անգամ չունի, ապա վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է»,- ընդգծեց Սարգսյանը:

Տպել
6061 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը