Նարե Գևորգյանը հուզիչ երգի և եղբոր մասին,որը չի ասել՝ ինչու է պատերազմից հետո մեդալ ստացել

19/04/2017 schedule20:27

Երգչուհի Նարե Գեւորգյանի համար անակնկալ են եղել «Մոր երգը զինվորին» ստեղծագործությունը ներկայացնելուց հետո եղած դրական արձագանքները: Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանին նվիրված կատարման տեսանյութը «Arena Live» հաղորդման թողարկումից հետո մեծ տարածում գտավ համացանցում, եւ Նարեին ուղղված գովեստի խոսքեր հնչեցին: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ ուրախ է, որ երգը լավ է ընդունվել մարդկանց կողմից:

«Սպասում էի, որ կսիրվի, բայց որ այսչափ հաստատ չէի սպասում, մանավանդ, որ երգը կոնկրետ Գոռի մասին էր, եւ դրանում շոշափվում էր Գոռի անունը: Մտածում էի, որ քանի դեռ մյուս հերոսների անունները չկան, այդքան տարածում չի գտնի: Շատ ուրախ եմ, որ մարդիկ  երգն ասոցացրեցին նաեւ մյուս հերոսների հետ, երգի հիման վրա տեսանյութեր էին պատրաստվել, որոնցում կային նաեւ մնացած հերոսները»,- ասաց նա:

Նարե Գեւորգյանն ու Գոռ Կիրակոսյանը նույն մարզից են՝ Արմավիրից: Երգչուհին նրան անձամբ չի ճանաչել: Ընտանիքի հետ ծանոթացել է, երբ առաջարկել են նրա ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված հուշ երեկոյի ընթացքում երգ կատարել: Այդ երեկոյին «Մոր երգը զինվորին» ստեղծագործությունը չի կատարել, սակայն «Arena Live»-ի ընթացքում այն երգելու ցանկություն է հայտնել:

«Ե՛ւ հեղինակներից (խմբ. խոսքերը՝ Անդրանիկ Գեւորգյան, երաժշտությունը՝ Հեղինե Ղուկասյան), ե՛ւ Գոռի ընտանիքից թույլտվություն եմ վերցրել, որ կատարեմ երգը»,- ասաց նա:

Երգելիս Նարե Գեւորգյանը չէր կարողացել զսպել արցունքները: Նա ամբողջ երգի ընթացքում արտասվել է, սակայն կարողացել է մինչեւ վերջ պատշաճ կերպով ներկայացնել այն: Նշում է, որ մինչեւ բեմ դուրս գալն իմացել է, որ հուզվելու է, եւ երգն այնպես են գրել, որ ընթացքում ժամանակ ունենա իրեն հավաքելու:

«Ինձ համար պարտավորեցնող էր այդ երգը կատարելը, իրավունք չունեի վատ կատարելու կամ կանգ առնելու: Երգի մեջ մենք ամեն քառատողից հետո երաժշտական հատվածներ էինք մտցրել, որոնց ընթացքում ես կկարողանայի հանգստանալ: Այսինքն՝ ինձ ճանաչելով, գիտակցում էի, որ հաստատ հուզվելու եմ, որովհետեւ նույնիսկ փորձերի ժամանակ օպերատորները չգիտեին՝ ինչպես կադր հավաքեն»,- պարզաբանեց նա:

Նարե Գեւորգյանի ընտանիքի անդամներն ապրիլյան քառօրյա պատերազմի դժվարություններն անձամբ իրենց մաշկի վրա են զգացել: Նրա եղբայրն այդ օրերին բանակում է եղել եւ մասնակցել է պատերազմին: Այժմ նա արդեն ողջ-առողջ ընտանիքի կողքին է. վերադարձել է հերոսի մեդալով:  

«Եղբայրս ապրիլյան պատերազմից մեդալով է վերադարձել: Ճիշտ է՝ մինչեւ հիմա չի ասում, թե ինչու է մեդալ ստացել: Նույնիսկ զորամաս ենք զանգել, որպեսզի պարզենք, բայց մեզ չասացին: Պատասխանեցին, որ եթե չի ասում, ուրեմն պարտադիր չէ, որ իմանանք, կարեւորը, որ հերոս որդի ունենք, ասացին, որ երբ ժամանակը գա, ու նա պատրաստ լինի, կասի»,- ասաց նա:

Նարե Գեւորգյանը պատրաստվում է կրկին երգ կատարել զինվորների մասին: Մայիսի 9-ին նվիրված «Arena Live»-ի տոնական թողարկման ընթացքում առաջին անգամ ներկայացնելու է Տիգրան Աթայանի «Գնա, եղբա՛յր, հասիր տղաներին» ստեղծագործությունը: Այն ապրիլյան պատերազմի կապանցի կամավոր Թաթուլ Ծատրյանի մասին է, սակայն ի դեմս նրա նվիրվում է բոլոր կամավորներին:

«Նա (խմբ. նկատի ունի Թաթուլ Ծատրյանին) կամավոր է եղել, եւ ծանր վիճակում բերել են Երեւան: Ամբողջ ճանապարհին կյանքի ու մահվան կռիվ է տվել: Փառք Աստծո, հիմա ողջ է: Այդ երգը հենց այդ ժամանակ նվիրվել է նրան: Հիվանդանոցում աչքերը բացել է, եւ այդ երգն են միացրել, արտասվել է: Երգը սկզբում կատարել է հեղինակը՝ Տիգրան Աթայանը: Ես Կապանում համերգի էի, լսեցի այն, առաջարկեցի, որ կատարեմ, եւ ուրախ եմ, որ չմերժեցին»,- ասաց նա:

Երգի պրեմիերայից հետո սկսվելու են տեսահոլովակների աշխատանքները: Դրանում նկարահանվելու են նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցներ:

Տպել
26132 դիտում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել