Զինվորական թաղամասում, լսելով ռազմաբազայից փախած զինվորի անունը, արագ հեռանում են. վիդեո

Գյումրիում 102-րդ ռազմաբազայի հարեւանությամբ գտնվող զինվորական թաղամասում բնակիչները լսելով՝ Դմիտրի Լոշմանովի անունը` խուսափում են խոսել, որոշները, ըստ էության, խուճապահար հեռանում են: Armtimes.com-ը փորձել է ապրիլի 16-ին տանից դուրս եկած եւ չվերադարձած ռուս պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովի հարեւաններից պարզել, թե նրանց ի՞նչ է հայտնի դեպքի վերաբերյալ:

Զինվորական թաղամասում բնակվող ռուս զինծառայողները կտրականապես հրաժարվեցին խոսել armtimes.com-ի հետ, երբ լսեցին Դմիտրի Լոշմանովի անուն-ազգանունը: Իսկ թաղամասի հայ բնակիչները իրարամերժ եւ կցկտուր տեղեկություններ էին փոխանցում:

Նրանցից մի քանիսը ասացին, որ Դմիտրի Լոշմանովին անձամբ են ճանաչում: Ներկաներից մեկը հայտարարեց, թե իր հարեւանն է եղել, ապա անմիջապես հրաժարվեց ասածից եւ նշեց, որ Դմիտրի Լոշմանովը բնակվում է «Մուշ-2» թաղամասում եւ իր հարեւանը չէ:

«Ես չեմ ճանաչում իրեն: Լսել եմ, որ գնացել է խանութ եւ չի վերադարձել: Մեր տղեքից մեկը ասում էր, որ իր հարեւանն է»,- ասաց զինվորական թաղամասի բնակիչներից մեկը:

Բնակիչներից ոմանք, որպես Դմիտրի Լոշմանովի կացարան մատնացույց արեցին զինվորական թաղամասում գտնվող երկու հանրակացարանները: Սակայն հանրակացարանի հայ բնակիչները armtimes.com-ի հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին Դմիտրի Լոշմանովի այնտեղ բնակվելու հանգամանքը:

102-րդ զինվորական ռազմաբազայի հարեւանությամբ գտնվող խանութներից մեկի սեփականատերը armtimes.com-ի հետ ունեցած զրույցում նշեց, որ Լոշմանովը հաճախակի է ճոխ առեւտուր արել իր մոտից: Սակայն նա չկարողացավ հստակ նշել` Լոշմանովը բնակվում է զինվորական թաղամասո՞ւմ, թե՞ «Մուշ-2»-ում:

«Ես չգիտեմ, թե որտեղ է ապրում: Հնարավոր է, որ եկել է զորամաս, հետո դուրս է եկել իմ մոտից, առեւտուր է արել: Ես ի՞նչ գիտեմ, թե հետո ուր է գնացել»,- ասաց խանութի սեփականատերը:

Մեր այն հարցին, թե հիմնականում ի՞նչ է գնել Դմիտրի Լոշմանովը, խանութի աշխատակիցներից մեկը ասաց. «Առնում էր հիմնականում պատրաստի ուտելիքներ, ծխախոտ, հյութեր, հաց, գարեջուր, երբեմն` օղի…»,- armtimes.com-ին ասաց խանութի աշխատակիցը:

Զինվորական թաղամասում զինծառայողների նման պահվածքը համարում են ոչ համակարգված հսկողության արդյունք:

«Ռուս իշխանությունների կողմից հսկողությունը շատ վատ է, այսպես չի լինի»,- ասում էին բնակիչները եւ խուսափում նկարահանվել:

Դմիտրի Լոշմանովի անհետանալու լուրերը լսելուց հետո, որոշ գյումրեցիներ հիշել են 2015 թվականին տեղի ունեցած Վալերի Պերմյակովի դասալքությունը եւ դրան հաջորդած ոճրագործությունը:

Մանրամասները՝տեսանյութում:

Հիշեցնենք, armtimes.com-ը երեկ գրել էր, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9:30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից եւ չի վերադարձել:

Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն, նա գնացել է խանութ՝ հաց գնելու եւ չի վերադարձել:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
14366 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան