Նոտարական գաղտնիք է. Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը՝ պատգամավորի թեկնածուի դիմումի մասին

Ինչպես տեղեկացրել էինք՝ վերջերս լրատվամիջոցների տրամադրության տակ էր հայտնվել «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի դիմումը, որի համաձայն նա հայտնում է ինքնաբացարկ եւ հանում իր անունը «Ծառուկյան» դաշինքի ցուցակից:

Դիմումը ստորագրվել եւ նոտարի կողմից հաստատվել է փետրվարի 14-ին, երբ դեռ նույնիսկ առաջադրումներ չկային եւ ինքնաբացարկի մասին խոսելն ավելորդ էր: Սրանով, սակայն հաստատվեցին տարիներ շարունակ շրջանառվող տեղեկությունները, որ որոշ կուսակցություններ թեկնածուներ առաջադրելիս, նրանցից վերցնում են ինքնաբացարկի դիմում՝ ցանկության դեպքում նրանց խաղից դուրս հանելու համար:

Մի կողմ թողնելով այս հանգամանքը՝ ընդգծենք, որ Նապոլեոն Ազիզյանի դիմումի ստորագրությունը վավերացրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աննա Աբրահամյանը: Իսկ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում աջակցում էր «Ծառուկյան» դաշինքին:

Այսօր փորձեցինք Աննա Աբրահամյանից պարզել՝ արդյո՞ք պատահականություն է, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի դիմումն իր մոտ է վավերացվել: Հարցրեցինք նաեւ՝ քանի՞սն են եղել այդ բովանդակությամբ դիմումների տակ իր վավերացրած ստորագրությունները եւ ինչպե՞ս է ստացվել, որ դիմումներից մեկը հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ:

Նապոլեոն Ազիզյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դիմումից 2 օրինակ է եղել՝ մեկն իրենց, մյուսը՝ նոտարի մոտ եւ իր համար պարզ չէ, թե ինչպես է այն հրապարակայնացվել:

Ի պատասխան վերը նշված մեր հարցադրումների՝ Աննա Աբրահամյանն ասաց, որ ինքը պարտավոր չէ պատասխանել:

- Իսկ ես պարտավո՞ր եմ պատասխանել: Դա նոտարական գաղտնիք է, ես իրավունք չունեմ պատասխանելու ձեր հարցերին:

- Տիկին Աբրահամյան, իրենք պնդում են, որ այդ դիմումը միայն ձեզ մոտ կար: Ո՞վ է հրապարակել...

- Բնականաբար, նույն գործը 10 նոտար անել չի կարող, կրկնում եմ, հարցերի շարանը սահմանափակեք, որովհետեւ ես որեւէ հարցի պատասխանել չեմ պատրաստվում:

- Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է...

- Կներեք, քաղաքացիներ են, համեցեք... (այս ասելով Հովիկ Աբրահամյանի դուստրն անջատեց հեռախոսը):

Հիշեցնենք, որ կուսակցությունները դեռեւս չեն հստակեցրել, թե իրենց ցուցակներում ընդգրկված անձանցից ովքեր են պատգամավորի մանդատ ստանալու: Երեւանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ձայները ստացել եւ խորհրդարանում հայտնվելու իրավունք է ստացել «Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյանը (4332 ձայն): Նրան հաջորդում է Վահե Էնֆիաջյանը՝ 3484 ձայնով: Բայց քանի որ այդ ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքին բաժին է ընկնում 1 մանդատ, ուստի այն հավակնում է ստանալ Նապոլեոն Ազիզյանը:

Տպել
16379 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ