Հաջորդ տարի դիմորդները կարող են կրկնակի քննություն հանձնել ու դա կլինի համակարգչի միջոցով

Դպրոցի ավարտական եւ բուհի ընդունելության միասնական քննությունները մոտենում են: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մեր հարցին պատասխանելով տեղեկացրեց, որ արդեն հաջորդ տարվանից հնարավոր է ընդունելության քննություններն անցկացվեն համակարգչային տարբերակով եւ դիմորդներն էլ իրավունք ստանան միեւնույն առարակայից կրկնակի քննություն հանձնելու;

«Հիմա երեք կարեւոր ծրագիր պիտի իրականացնենք, մեկը` համաշխարհային բանկին դիմել ենք եւ ունենք դրամաշնորհային ծրագիր, որով կփորձենք կոմպյուտերիզացնել քննությունները, այսինքն` նրանք համապատասխան տեխնիկական աջակցություն ցույց տան եւ մենք կարողանք հաջորդ տարի հնարավորություն տալ երեխաներին երկու անգամ քննություն հանձնել, նրանց երկու փորձի հնարավորություն տանք, ինչպես ասենք եվրոպական երկրներում է: Սա շատ կարեւոր է:

Երկրորդը, որ մյուս տարվանից պիտի անենք, առաջին հայտի գերակայության սկզբունքն է: Դա հնարավորություն կտա, որ մասնագիտական կողմնորոշում ունեցող երեխաները առավելություն ունենան: Այսօր մեր որակի պրոբլեմը ինչից է գալիս: Երեխան, ասենք, ուզում է պատմաբան, մի քիչ ցածր միավոր է հավաքում, իրավաբանականի կոնկուրսը գալիս է եւ նրան դուրս է թողնում: Դրա համար առաջին հայտին գերակայություն կտրվի, որից հետո միայն թափուր տեղերի առկայության դեպքում կսկսեն աշխատել մյուս սկզբունքները:

Եվ ամենակարեւորը, մենք կփորձենք արմատական փոփոխություն կատարել եւ կրթաթոշակ հասկացությունը մտցնել պետպատվեր հասկացության մեջ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք նորից անդրադառնանք տարկետման խնդրին»:

Տպել
10400 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության