Թուրքիան վտանգավոր է դարձել, հեռու մնալը Հայաստանի համար բարեբախտություն է. Բ. Էստուկյան

«Միգուցե բարեբախտություն է, որ Հայաստանն ու Թուրքիան չեն հաստատել բարիդրացիական հարաբերություններ: Եթե դրացին բարի չէ՝ լավ է, որ բարիդրացիական հարաբերություններ չլինեն»,- այսօր «Մեդիա կենտրոնի» տեսակապի միջոցով այս մասին հայտարարեց Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ հավելելով, որ եթե մինչեւ այժմ կարծում էինք, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նպաստելու է երկու երկրների ժողովուրդների զարգացմանն ու բարգավաճմանը, ապա Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո համոզված է, որ հեռու մնալն ավելի ճիշտ է:

Բացատրելով իր այս կարծիքը՝ Էստուկյանը համոզմունք հայտնեց, որ որպես նախագահական երկիր՝ Թուրքիան դարձել է ավելի վտանգավոր:

Թուրքագետ Լեւոն Հովսեփյանն էլ նշեց, որ ինքը հայ-թուրքական հարաբերությունների դրական ուղղությամբ զարգացման հիմքեր չի տեսնում. «Թուրքիայի հակահայկական, հակահայաստանյան քաղաքականությունը կշարունակվի եւ ես հիմքեր չեմ տեսնում դրական առումով հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, որովհետեւ որեւէ բազա այս առումով չի մնացել: Միգուցե ավելի կխորանա հակահայաստանյան դիրքորոշումը նաեւ արցախյան հիմնախնդրով պայմանավորված»,- հավելեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ կիրակի օրը անցկացրած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Թուրքիան անցում կատարեց նախագահական կառավարման համակարգին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այս նախաձեռնությանը կողմ քվեարկեց հանրաքվեի մասնակիցների 51,2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը:

Այսուհետ Էրդողանն ունենալու է բանակի, գլխավոր շտաբի, կառավարության անդամների վրա ուղղակի ազդեցություն: Նա միանձնյա տնօրինելու է երկրի բյուջեն: Ավելին, նախագահին անվստահություն հայտնելու ինստիտուտն է հանվել, իսկ Էրդողանն ինքը մինչեւ 2029 թվականը նախագահ լինելու տեսական հնարավորություն է ունենում:

Տպել
3019 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ