60 տարում չկարողացա ռուսերեն սովորել, երեւի առաջիկա տասնամյակներում կսովորեմ. Ա.Աբրահամյան

Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60 ամյակը: Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը  ներկա են եղել նաեւ ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Վերջինս Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ ցանկացել է, որ Աբրահամյանի հաջորդ հոբելյանի ժամանակ Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, իսկ հայերը վերադարձրած լինեն Արարատը: 

Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Արա Աբրահամյանի հետ.

- Պարոն Աբրահամյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չէի՞ք հրավիրել ձեր ծննդյան արարողությանը, թե՞ չէր կարողացել գալ:

- Ես չէի հրավիրել, որովհետեւ ինքը ծնունդների չի գնում: Վերջին 20 տարին ես նրան ճանաչում եմ, ծնունդների չի գնում, ինչ նախագահ է դարձել չի գնում:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված:

- Իրեն է պետք հարցնել: Բայց նա ինձ շնորհավորանք է ուղարկել, ես կարդացել եմ:

- Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը ձեզ մաղթել է, որ ռուսերեն խոսել սովորեք վերջապես: Պատրաստվո՞ւմ եք հետեւել այդ մաղթանք-խորհրդին:

- Անպայման: Ես բոլոր-բոլոր մաղթանքները հաշվի կառնեմ եւ կուղղեմ:

- Բայց դուք ռուսերեն որոշ չափով գիտեք, չէ՞:

- Որտեղի՞ց գիտեմ, որ իմանամ, չեն ասի սովորի, էլի:

- Չե՞ք ուզել սովորել, թե՞ չի ստացվել:

- Ես սովորում եմ, այնպես չի, որ չեմ սովորում: Գիտե՞ք ինչ կա, ամեն մեկն իր ընդունակություններն ունի, իմ ընդունակությունը այդքան բավարար չի, որ կարողանամ 60 տարվա ընթացքում սովորեմ: Ինձ թվում ա ապագա կա, երեւի առաջիկա տասնամյակներում կսովորեմ էլի, ես շա՞տ գիտեմ: Կարող է ստացվի, կարող է՝ չէ: Վստահ չեմ:

- ՌԴ-ում ապրում եք, այդքան շփվում, դժվա՞ր լեզու է:

- Դե չգիտեմ, իմ համար շատ դժվար է: Ինձ համար լեզուները դժվար են:

- Հայերենից բացի ուրիշ լեզու գիտե՞ք:

- Իհարկե գիտեմ, ինձ համար բոլոր լեզուները հավասար են, ռուսերենի նման: Անգլերեն էլ գիտեմ այնքան, ինչքան ռուսերեն:

- Այնքան, ինչքան բավարար է շփվելու համար:

- Մի կերպ շփվելու համար:

- Ժիրինովսկու մաղթանքն էլ էր շատ հետաքրքիր. Ուրի՞շ ինչ հետաքրքիր շնորհավորանքներ եք ստացել:

- Չեմ հիշում: Այդքանը ո՞նց հիշեմ: Մեկն ասեց ռուսերեն սովորի, ես ասացի կսովորեմ, մյուսն էլ ասաց Ղարաբաղը մերը լինի՝ ես պիտի աշխատեմ այդ բոլոր ուղղություններով, բա ո՞նց: Ինչքան կստացվի՝ ժամանակը ցույց կտա:

- Նվերներին հասցրե՞լ եք ծանոթանալ: Ո՞րն է ձեզ համար ամենաառանձնահատուկ, թանկ նվերը:

- Նրանց ներկայությունն ու ուրախությունը, դա է ամենաթանկը, որ մարդիկ եկան, բոլորը ուրախացան եւ դրական մթնոլորտ ստեղծեցին: Հայաստանի, Ղարաբաղի նախագահի ներկայությունն էր շատ թանկ:

- Սերժ Սարգսյանի հետ քաղաքական թեմայով զրույց հասցրի՞ք ունենալ:

- Ինձ չի թվում, որ ծննդյան արարողությունը հարմար տեղ էր քաղաքական լուրջ թեմաներ քննարկելու համար:

- Իսկ հաջորդ օ՞րը:

- Հաջորդ օրն այսօր է, ես ձեզ հետ խոսում եմ:

- Պարոն Աբրահամյան, Հայաստանում վերջին քաղաքական գործընթացներին չմասնակցեցիք, առաջիկայում այլ պլաններ ունե՞ք այլ գործընթացների մասնակցելու:

- Իհարկե ունեմ: Այս պահին չեմ կարող ասել: Կամաց-կամաց կիմանաք: Ծնունդս նոր ենք արել, լավ տրամադրություն է: Ծննդյանս օրվա արարողությանը մասնակցածներից բոլորի ասածը որ անեմ, արդեն բավական է:

- Տեղեկություններ կան, որ Ռուսաստանում հայկական դպրոցները փակվում են: Կա՞ նման բան:

- Ճիշտ հակառակ տվյալներ ունեմ, որ հայկական դպրոցներ են բացվում: Կարող է ինչ-որ մեկը դպրոց է ունեցել՝ փակել է, ես չգիտեմ:

- Լիպեցկի մասին էինք լսել:

- Գիտեք, բոլորը պետական դպրոցներ չեն, դրանցից ամեն մեկն ունի իր ֆինանսավորողը, ֆինանսավորումը կտրվում է, փակվում են, բայց այնպես չի, որ որոշում կա դպրոցները փակելու:

- Գողական աշխարհի ներկայացուցիչների հրավիրե՞լ էիք ձեր ծնունդին, ինչպե՞ս են ձեր հարաբերությունները նման մարդկանց հետ:

- Գիտե՞ք ինչ կա, շատ լավ, ես սկզբից էլ հայտարարել եմ, եկեք ամնիստիա հայտարարենք, մենք ընդհանրապես սիրում ենք մեկս մյուսից շուտ նեղանալ, այնպես չասեց, այնպես չնստեց, այնպես չնայեց: Ասեցի բերեք բոլորս ամնիստիա հայտարարենք, սկսենք ուրախանալը, ոչ մի բան չկա: Շատ լավ մթնոլորտում անցավ, ոչ մի ավելորդ բան չեղավ, ամեն տեղից եկել էին, մոտ 1500-1700 մարդ էր շնորհավորել՝ 67 երկրներից: Ռուսաստանից էլ չկար մի գուբերնիա, մի քաղաքապետ, որ չշնորհավորեր:

- Իսկ քանի՞ մարդ էինք հրավիրել:

- Մեր բոլոր միջոցառումներին միշտ ավելի շատ մարդ է գալիս, քան մենք հրավիրել ենք:

- Ինչքա՞ն գումար եք ծախսել:

- Անկեղծ որ ասեմ՝ ռեստորանը անվճար է եղել, բոլոր երգիչներն էլ որ երգել են՝ նվեր են արել: Բոլոր գումարները, որ պետք է ծախսեի՝ տրամադրելու եմ բարեգործական նպատակների:

Տպել
21418 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը