Գոռը Թալիշում զոհվել է այն նույն օրը, երբ 1 տարի առաջ Մատաղիսում երդում է տվել. տեսանյութ

2017 թվականի փետրվարի 6-ին հակառակորդի մահացու գնդակից զոհվել է ժամկետային զինծառայող Գոռ Գարեգինյանը: Նա ծնունդով Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր: Գոռի հայրը՝ Համազասպ Գարեգինյանը, armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, որ որդին Թալիշում զոհվել է հենց այն օրը, երբ մեկ տարի առաջ Մատաղիսում երդում է տվել՝ հանուն հայրենիքի չխնայել կյանքը:

«Պրիսյակի օրը՝ փետրվարի 6-ին, ժամը 11-ին զոհվել է Թալիշում: Պրիսյակը 2016 թվականի փետրվարին էր, չէի էլ կարողացել գնալ:  Զոհվելուց երեք օր առաջ էի հետը խոսել, լավ էր, ասում էր՝ պապ ջան, ամեն ինչ նորմալ է: Վերջին անգամ տղուս 2016-ի սեպտեմբերին էի տեսել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գոռի հայրը:

Ծնողները պատմում են, որ Գոռը պարտաճանաչ է եղել դեռ վաղ հասակից, աչքի է ընկել իր աշխուժությամբ: Սիրել է ֆուտբոլ եւ շախմատ խաղաղ: 2004 թվականին ընդունվել է Շիրակի միջնակարգ դպրոց, 2016 թվականի հունվարի 9-ին մեկնել է ծառայության: Ծառայել է հրաձգային վաշտում, եղել է նռնաձիգի օգնական:

«Չկարողացավ բարձրագույն սովորել, կամավոր բանակ գնաց: Բանակից հետ էր գալու՝ ինձ թեւ ու թիկունք լիներ, մի բան անեինք: Մյուս տղաներս փոքր են: Հիմա միայն ուզում եմ երեխուս անունը բարձր պահեմ, խեղճ երեխես ի՞նչ կյանք տեսավ…»,- ասում է հայրը:

Գոռը Գարեգինյանների սպասված որդին է եղել: Հայրը պատմում է, որ ամուսնությունից միայն ութ տարի հետո է ծնվել Գոռը: Նրա հետ կապված նպատակներ շատ են եղել: Հայրն ասում է՝ որդու մահը աննպատակ չի եղել:

«Նպատակով երեխա էր, նպատակին էլ գնաց, իր մահը աննպատակ չէր»,- նշում է Համազասպ Գարեգինյանը:

Գոռի մահվան հանգամանքները ծնողներին պարզ չեն: Նշում են, որ դիրքերում է եղել, երբ հակառակորդի դիպուկահարը խփել է:

Գարեգինյանները ներկայում բնակվում են սոցիալապես վատ պայմաններում: Նրանք չունեն բնակարան, միակ կացարանը 28-ամյա տնակն է, որի տանիքից անձրեւաջրերը ներս են լցվում: Համազասպ Գարեգինյանն ասում է, որ կաթոցներից հիմնականում Գոռի սենյակն է վնասվում:

«28 տարի էս տնակում ենք ապրում, տուն չունենք: Միշտ էլ կաթոցները եղել են: Անձրեւ որ գալիս էր՝ Գոռս հակառակ կողմից էր պառկում, որ ջուրը չլցվի գլխին»,-պատմում է հայրը:

Այժմ Գոռի սենյակն էլ ավելի է խոնավացել անձրեւաջրերց: Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ Գոռի հավատարիմ ընկերը՝ Ասլանը (Գոռի շունն է) այն հսկի պատի մյուս կողմից: Գոռի հայրը պատմում է, որ որդին Ասլանին շատ է սիրել՝ ութ տարեկանից միասին են մեծացել: Երբ Գոռի մարմինը տեղափոխել են գյուղ, շունը կտրել է կապը եւ վազել է Գոռի մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
19453 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա