Танго вдвоем. «Գունավոր հեղափոխության» վտանգ կա՞ ՀԱՊԿ անդամ Հայաստանում

Վաղը Բիշքեկում կայանալու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը եւ ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես հաղորդում է նախագահական նստավայրը, Սերժ Սարգսյանն այսօր արդեն մեկնել է Ղրղզստան այս երկու միջոցառումներին մասնակցելու:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի զարդը լինելու է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, իսկ ամենակարեւոր իրադարձությունը` Մոլդովային ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նշված է կազմակերպության պաշտոնական կայքում, օրակարգում են լինելու ՀԱՊԿ հետագա զարգացման եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման շուրջ համագործակցության խորացման հարցերը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն սպասվում է, որ նախագահների հանդիպման ժամանակ պետք է քննարկվի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը: Այս նշանակումը ինչպես հայտնի է, արդեն երկու անգամ հետաձգվել է քվորում չլինելու պատճառով` 2016-ի հոկտեմբերին երեւանյան գագաթաժողովին բացակա էր Ղազախստանի նախագահը, իսկ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահը:

Վաղվա հանդիպմանը ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարների մասնակցությունը հաստատվել է:

Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից հետո այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ԶԼՄ-ներին հայտնեց, որ որոշվել է հարցը քննարկել ապրիլին կայանալիք հանդիպման ժամանակ:

Եւ, այնուամենայնիվ, ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույնպես Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը կրկին չի հետաձգվի`որեւէ նոր պատճառաբանությամբ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ՀԱՊԿ-ում իր բարեկամների միջոցով ամեն կերպ փորձում է խոչընդոտել այս նշանակմանը եւ, եթե երկու անգամ հաջողել է, ինչու չպետք է երրորդ անգամ այդ հաջողությունը կրկնի:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման արդյունքներից տպավորություն էր ստեղծվում, որ այլ հարցերի շարքում նաեւ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության նոր որակ ստեղծելու շուրջ: Ըստ էության, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը առաջին թեստն է լինելու Սարգսյան-Պուտին հանդիպման գործնական արդյունքների իմաստով:

ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակի ֆոնին: Խոսքը Սիրիայում վերջին 10 օրվա իրադարձությունների եւ դրանցից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները կառուցողական հունի մեջ դնելու կամ, ինչպես դիվանագետներն են արտահայտվում, առնվազն դեգրադացիան կանգնեցնելու ջանքերի մասին է:

Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, այնուամենայնիվ հաջողվեց «տանգո պարել»: Մի քանի օր առաջ այս երկու գործիչները հեռակա բանավեճի մեջ էին այս թեմայով: Թիլերսոնը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ասել էր, որ հնարավոր չէ Լավրովի հետ տանգո պարել, այլաբանորեն խոսելով արդյունավետ բանակլցությունների մասին, եւ ակնարկելով, թե Վլադիմիր Պուտինը նրան դա թույլ չի տա: Լավրովն էլ պատասխանել էր, թե իր մայրը դեռ մանկուց արգելել է իրեն տղաների հետ տանգո պարել:

Լավրովն ու Թիլերսոնը այդուհանդերձ 5 ժամ փակ դռների ետեւում բանակցում էին` փորձելով դիրքորոշումների մերձեցման ուղիներ փնտրել այնպիսի համաշխարհային կնճռոտ հարցերում, ինչպես պատերազմը Սիրիայում, Ուկրաինական ճգնաժամը, Կորեական թերակղզու խնդիրը եւ այլն: Ճիշտ է համատեղ մամուլի ասուլիսում Լավրովն ավելի շատ միայնակ էր պարում, քան ամերիկացի իր գործընկերոջ հետ միասին, սակայն ընդհանուր առմամբ, Լավրով-Թիլերսոն բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմքեր են ստեղծել:

Ինչ արդյունքներ կտա այս գործընթացը երկարաժամկետ կտրվածքով, ժամանակը ցույց կտա, սակայն կարճաժամկետ իմաստով Ռուսաստան-Արեւմուտք «պատերազմը» ոչ միայն չի նահանջել, այլ նույնիսկ ավելի է սրվել: Այն ժամանակ, երբ ընթանում էին ռուս-ամերիկյան բանակցությունները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շատ վտանգավոր հայտարարություն արեց  ՀԱՊԿ անդամ երկրներում «գունավոր հեղափոխություններ»-ի հավանականության մասին: «Ռուսաստանի իշխանությունները «գունավոր հեղափոխություն» թույլ չեն տա երկրում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրներում: Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնելով լուրջ ապակայունացման: Բնականաբար, ոչ մի նման բան չպետք է թույլ տանք և կփորձենք համապատասխան կերպով պահել մեզ Ռուսաստանում և ամեն կերպ աջակցել ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»,- ասաց նա:

Թվում է թե այս հայտարարությունը այնքան էլ Հայաստանի հետ կապ չունի, Հայաստանը նման վտանգի տակ չէ, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց, եւ բավականին փափուկ ընտրություններ կազմակերպելուց հետո: Սակայն «Freedom House»-ը 10 օր առաջ Հայաստանը, ՀԱՊԿ եւս մեկ անդամ Ղրղզստանի հետ միասին, հռչակեց ամրապնդվող ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն, որտեղ սահմանադրական բարեփոխումների միակ նպատակը Սերժ Սարգսյանի կողմից սեփական իշխանությունն ամրապնդելն ու պահպանելն է:

Սիրիայում վերջին զարգացումներից հետո փորձագետները քննարկում են, թե ինչպես դա կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա: Պարզվում է, սակայն, ավելի ակտուալ է հարցը, թե ինչպես այս ամենը կանդրադառնա Հայաստանի ներքին վիճակի վրա: Սա նման է հայտնի գովազդին. «Իսկ դուք դեռ ավտորիտա՞ր եք, ուրեմն մենք գալիս ենք ձեզ մոտ»: Դե, իհարկե, ժողովրդավարություն հաստատելու եւ բնակչությանը բռնակալ իշխանությունից փրկելու վեհ նպատակներով:    

Տպել
7692 դիտում

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան