Հարուստները ձանձրացել են` ամեն մի նոր տուն առնելիս առաջվա տունն են հիշում

Վարչապետ Կարեն Կարապետյանին մտահոգում է շինարարության ոլորտում առկա վիճակը: Իրոք այդտեղ վիճակը վիճակ չէ:

«Չորրորդ ամիսն է՝ մենք ասում ենք, որ այս ճյուղը հետ է ընկել: Ուզում ենք այն ակտիվացնել, որպեսզի մեր ընդհանուր ցուցանիշներում աշխուժություն մտնի»,- երեկ իր մոտ շինարարությանը վերաբերող տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Կարեն Կարապետյանը: Ինչպե՞ս է պետք այն ակտիվացնել «աշխույժ ցուցանիշներ» ապահովելու համար: Իսկ ցուցանիշները ամենեւին էլ աշխույժ չեն: Հրապարակված վերջին պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ փետրվարին անցած տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է մոտ 20 տոկոս անկում: 2016 թվականին նախորդ տարվա համեմատ էլի անկում էր` մոտ 11 տոկոս, դրանից առաջ էլ` 2015-ին անկումը 1.2 տոկոս էր...: Մի խոսքով, անկում կա՝ հերիք չի, դեռ դրա տեմպն էլ արագանում է:

Եվ ուրեմն, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է այս ոլորտում այսպիսի կայուն անկում, որը սկսվել է դեռ 2009 թվականից ու ոչ մի կերպ կանգ չի առնում: Շինարարությունը ընդհանրապես եւ անշարժ գույքի շուկան մասնավորապես արտացոլում են երկրում առկա սոցիալ-տնտեսական եւ ինչու ոչ, նաեւ հոգեբանական ընդհանուր իրավիճակը: Մի քանի պաշտոնական ցուցանիշ: 2008 թվականին Հայաստանում իրականացված շինարարության ընդհանուր արժեքը կազմել է մոտ 859 միլիարդ դրամ: Անցած տարի այդ ծավալը եղել է 398 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, եթե հաշվի չառնենք դրամի փոխարժեքի փոփոխությունները, ապա ընդամենը 7 տարվա ընթացքում շինարարության ծավալները բացարձակ արժեքով նվազել են երկու անգամ:

Իհարկե, 2008 թվականի հետ համեմատությունը այնքան էլ տեղին չէ, քանի որ այդ տարիներին դեռ «փչվում էր» շինարարական փուչիկը, իսկ 2009-ին պայթեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Դրա հետեւանքով շատ արագ պայթեց նաեւ մեր շինարարական փուչիկը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ շինարարության ծավալների անկումը շարունակվում է փուչիկը պայթելուց հետո: Մասնավարապես 2010 թվականին շինարարության ծավալը եղել է 590 միլիարդ դրամ, անցած տարի, ինչպես նշեցինք, 398 միլիարդ:    

Եթե նայենք մեր երկրի սոցիալ- տնտեսական ընդհանուր վիճակին, ապա չկա գոնե մի գործոն, որը կկարողանար «աշխուժացնել» շինարարության ոլորտը: Տնտեսագիտության օրենքները դաժան են եւ  շրջանցել հնարավոր չէ: Ամեն ինչ հիմնված է առաջարկի եւ պահանջարկի վրա: Շինարարական փուչիկի փչման տարիներին Երեւանի կենտրոնը կառուցապատվեց աննորմալ տեմպերով: Այդ կառուցապատումը ապահովեց «էլիտար», գնային ամենաբարձր հատվածում գտնվող բնակարանների այնպիսի առաջարկ, որի ետեւից պահանջարկը չէր կարող հասնել ու չհասավ: Մինչ օրս էլ այդ «էլիտարների» մի զգալի մասը դեռ վաճառված չէ, իսկ վաճառվածների մի զգալի մասը հանված է վաճառքի:

Առաջարկ-պահանջարկ անհամապատասխանությունը խորացավ նաեւ ամենեւին ոչ «էլիտար» բնակարանների մասով եւ դրա հիմնական պատճառը  նախ գնողունակ պահանջարկի նվազումն էր, ապա նաեւ արտագաղթը: Դժվար չէ կռահել, որ եթե տարեկան երկրից անվերադարձ հեռանում է 40-50 հազար մարդ, որը բնակչության մոտ երկու տոկոսն է, իսկ եղած բնակարանների թիվը մնում է անփոփոխ կամ աճում է, ապա եղած բնակարանների նկատմամբ պահանջարկը պետք է նվազի: ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տվյալներով 2016 թվականին 2015 թվականի համեմատ Հայաստանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 6.5 տոկոսով: Իսկ այս տարվա փետրվարին անցած տարվա փետրվարի համեմատ նվազումը արդեն 19 տոկոս է կազմել: 

Շինարարության ծավալների կայուն` ոչ «փուչիկային» աճը կարող է լինել միայն ընդհանուր սոցիալ- տնտեսական իրավիճակի բարելավման հետեւանք: Չի կարող շինարարության կայուն աճ լինել մի երկրում, որտեղ կա հարուստների մի փոքր խավ, որը գնալով ավելի է հարստանում, եւ աղքատների մի հսկայական բանակ, որը գնալով ավելի է աղքատանում: Հարստության կենտրոնացումը մի փոքր խումբ մարդկանց ձեռքին շինարարության ծավալների նվազման եւ անշարժ գույքի նկատմամբ գնողունակ պահանջարկի նվազման պատճառներից է: Անընդհատ հարստացող հարուստը կարող է 5 տուն առնել կամ կառուցել, հետո ավելացնի  եւս մի հինգ տուն, ու ինչ-որ պահի կձանձրանա դրանից: Հիմա, կարելի է ասել, նրանք արդեն ձանձրացել են:  

Լրացուցիչ գնորդների նոր խավ շուկայում չի հայտնվում: Նույնիսկ միջին խավը, որը կարող է իրեն թույլ տալ հիպոթեկային վարկ վերցնել ու սպասարկել, խուսափում է դրանից: Հիպոթեկային վարկի 11-14 տոկոս տոկոսադրույքը ուղղակի աբսուրդ է: Ստացվում է որ հիպոթեկային վարկ վերցրած գնորդը ընդամենը 8-9 տարվա ընթացքում իր բնակարանի համար պետք է վճարի երկու անգամ ավելի գումար, քան դրա շուկայական գինն է տվյալ պահին: Երեկվա խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաեւ հիպոթեկային վարկերի տոկոսներին: Ամենամեծ ջանասիրության դեպքում այդ տոկոսադրույքը հնարավոր է իջեցնել ասենք կես կամ մեկ տոկոսով: Դա որեւէ էական ազդեցություն թողնել չի կարող: Հնարավոր է կարճաժամկետ կտրվածքով մի փոքր աշխուժություն մտցնել, բայց դրա «շորշոփը» շատ շուտով կանցնի: Դա են ապացուցում բնակչության մի քանի խավերի համար տոկոսադրույքի վերաֆինանսավորման ծրագրերի արդյունքները: Օրինակ, Հայաստանում իրականացվեց երիտասարդ ընտանիքների հիպոթեկային վարկերի նվազեցման ծրագիր, կամ պետական պաշտոնյաների համար մի համանման ծրագիր իրականացվեց, սակայն դրանք որեւէ կերպ չաշխուժացրին ընդհանուր ցուցանիշները:

Մի խոսքով, շինարարության ոլորտը առանձին վերցրած չի կարող ինքն իրենով աշխուժանալ, որքան էլ խորհրդակցություններ անցկացվեն: Դրա համար պետք է դրական ուղղությամբ փոխվի երկրի սոցիալ- տնտեսական վիճակը ընդհանրապես: Իսկ այդպիսի նշաններ գոնե առայժմ չեն երեւում:

Տպել
5991 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել