ՀՀ դատարանները խախտել են մարդկանց արդար դատի իրավունքը. բյուջեից 6000 եվրո կհատկացվի

Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները պետական բյուջեից 6000 եվրո կվճարեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Հերթական այս հատուցումները վերաբերում են ՄԻԵԴ-ում քննված «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործերին: Փոխհատուցումների վերաբերյալ հարցերը ներառված են Կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Կառավարության որոշման նախագծում նշված է, որ այս կապակցությամբ Արդարադատության նախարարությանը արվող հատկացման անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:

«Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի համաձայն Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 3100 (երեք հազար հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի ապրիլի 27-ն է:

Հիշեցնենք «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործի բովանդակությունը. Կապանի բնակիչ Դավիթ Ավետիսյանը 2009 թ-ին դատապարտվել էր 5 տարի 6 ամսվա ազատազրկման: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի, Դավիթ Ավետիսյանը 0.65 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց է տեղադրել տորթի մեջ և ցանկացել առաքել «Գորիս» ՔԿՀ դատապարտյալներից մեկին: Դատարանում Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Այս գործն անցել է ներպետական դատական ատյաններով: Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը 2010-ի օգոստոսին որոշում է կայացրել վերադարձրել է Ավետիսյանի պաշտպան Կամսար Մկրտումյանի բողոքը: 2011-ին փաստաբան Հայկ Ալումյանը գանգատ է ներկայացրել ՄԻ եվրոպական դատարան: 5 տարի անց այս գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է արդար դատաքննության իրավունքի խախտում: Եվրոպական դատարանը արդար դատաքննության իրավունքի խախտում է համարել այն, որ Դավիթ Ավետիսյանը հնարավորություն չի ունեցել իր դեմ ցուցմունք տվող երկու վկաներին հարցեր տալու:

Ինչ վերաբերում է «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործին՝ գանգատաբերը մեղադրվել է Ղազախստանում կատարված սպանության մեջ, նրա դեմ վկայություններ են տվել նաև Ղազախտանում գտնվող անձիք և նա հնարավորություն չի ունեցել հարցեր տալու իր դեմ ցուցմունք տված վկաներին: Դատավճիռ կայացնելիս դատարանը հիմնվել է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների և դեպքի վայրի տեսաձայնագրության վրա, որը չի հետազոտվել դատաքննության ընթացքում: 

Տպել
4010 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի