Մինչ այս պահը պատգամավորի մանդատից հրաժարվող չկա. ինչո՞ւ են հապաղում կուսակցությունները

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մանդատների բաշխմանը մասնակցող պատգամավորի որեւէ թեկնածու մինչ այս պահը ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել ԿԸՀ: Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա պարզաբանեց, որ օրենքով ինքնաբացարկ ներկայացնելու որեւէ վերջնաժամկետ չկա: «ԿԸՀ-ն կուսակցություններից ինքնաբացարկների դիմումները ստանալուց հետո պետք է արձանագրություն կազմի: Սպասում ենք այդ դիմումներին, որպեսզի արձանագրություն կազմենք»,- հավելեց Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ցուցակների անցողիկ տեղերում կան Կառավարության անդամներ, որոնք մեծ հավանականությամբ ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն: Այդպիսի անձինք կան եւ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համամասնական ցուցակներում: Խոսքն, օրինակ ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականները զբաղեցնող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՅԴ-ի դեպքում՝ Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մասին է:

«ՀԺ»-ն այսօր գրել էր, որ Հանրապետական կուսակցությունում սկսվել են քննարկումները, թե համամասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան խորհրդարանից կամ կառավարությունում պաշտոն ստանան:

Տպել
3854 դիտում

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ