Ոչ մամա կար, ոչ՝ պապա, կռվում էինք ցեխերի մեջ. քառօրյա պատերազմի մասնակից. տեսանյութ, ֆոտո

Այսօր Գյումրու քաղաքապետարանը Գյումրու տարածքային զինկոմիսարիատի հետ համատեղ կազմակերպել էր պարգեւատրման միջոցառում՝ նվիրված զորացրված զինծառայողներին: Պարգեւատրվող զինվորների թվում էին նաեւ  2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, ովքեր այս շրջանում են ավարտում իրենց պարտադիր զինվորական ծառայությունը: Հայրենիքի պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի, մարտական բարձր պատրաստվածության համար տղաները պարգևատրվեցին Գյումրու քաղաքապետի պատվոգրով:

Յաշա Նալբանդյանը, ով պարգեւատրվողների թվում էր, քառօրյա պատերազմի ժամանակ հաջորդաբար եղել է Թալիշում, Մատաղիսում եւ Աղդամում: 20-ամյա երիտասարդին մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար պաշտպանության նախարարությունը պարգեւատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով: Հայրենիքի պաշտպանն այսօր մեծ դժվարությամբ է խոսում պատերազմական գործողությունների մասին:

«Աչքերիս ոչ մի բան չէր երեւում: Միայն ուզում էինք, որ մեր հողերը պահենք: Ամենավատ բանն այն է, որ զինվոր ընկեր ես կորցնում: Զոհվեց մանկությանս ընկերը՝ Վլադիմիր Մելքոնյանը: Նա էլ էր գյումրեցի: Ամենավատ բանը դա էր: (Վլադիմիր Մելքոնյանն ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր, մահացել է 2016 թվականի ապրիլի 1-ին,-հեղ)…Միակ լավ բանն այն էր, որ իմ տանեցիները կողքիս չէին, չէին տեսնում՝ ինչ վիճակում եմ»,- ասում է Յաշա Նալբանդյանը:

Գյումրեցի զինվորները պարտադիր ծառայությունից հետո նշում են, որ պատերազմի մասին հայտարարությունները իրենց չեն ընկճել: Ասում են՝ ծառայել են այնպես, որ ոչ մի կորուստ չունենանք:

«Դժվար էր՝ անքուն գիշերներ ենք անցկացրել, ցեխերի մեջ կռվել ենք եւ փորձել ենք աննկատ մնանք: Այնտեղ ոչ մամա կար, ոչ՝ պապա, կռվում էինք ու կռվում»,- ասում է Եղնիկներում ծառայած Հովհաննես Տոնոյանը, ով նաեւ «Վազգեն Սարգսյան» մեդալակիր է:

Գյումրու տարածքային զինկոմիսարիատը պատվոգրեր հանձնեց այն ուսուցիչներին եւ ծնողներին, ովքեր դաստիարակել եւ կրթել են հայրենասեր զինվորների:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
9295 դիտում

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը