Խորհրդարանական ընտրություններում իրականում որքա՞ն ձայն է ստացել ՀՀԿ-ն

Ապրիլի 2-ի ընտրություններին հատկապես Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները բացահայտում են իշխանությունների նախընտրական «դավադրությունը»:

Մի քանի տարի առաջ, երբ իշխանությունները սահմանադրական փոփոխություններ էին նախաձեռնել եւ ռեյտինգային ընտրակարգ էին ներմուծել, տեսակետներ էին հնչում, թե այդ նորամուծություններով ՀՀԿ-ն ցանկանում է այս խորհրդարանական ընտրություններին ապահովել իր հաղթանակը: Իշխանական վերնախավում մտահոգություն կար, որ ՀՀԿ-ի վարկանիշը ցածր է եւ հնարավոր չի լինի նորից մեծամասնություն ստանալ: Իսկ կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուները, ձգտելով, պայքարելով իրենց օգտին հնարավորինս շատ ձայներ գրանցել՝ կապահովեն նաեւ ողջ թիմի հաղթանակը: Դժվար է ասել, թե այդ գաղափարը ում գլխում էր հղացել. Սերժ Սարգսյանն ի՞նքն էր դա մտածել, թե՞ նրան իր թիմակիցներն էին հուշել, բայց այդ նորամուծությունը լավագույնս արդարացրեց իրեն եւ ՀՀԿ-ին հաղթանակ պարգեւեց:

ՀՀԿ-ն այս ընտրություններում առաջադրել էր 130 ռեյտինգային թեկնածուների, որոնք միասին ստացել էին մոտ 739 հազար ձայն: Իհարկե, ոչ բոլոր թեկնածուներն էին բարձր ցուցանիշ ապահովել: Օրինակ, Լոռու մարզում առաջադրված Կարեն Կարապետյանը ստացել էր ավելի քան 44 հազար ձայն, Արարատի մարզում առաջադրված Արայիկ Գրիգորյանը՝ ավելի քան 45 հազար ձայն: Փոխարենը այդ նույն ընտրատարածքներում առաջադրված Օլեգ Իգնատենկոն եւ Ռիմա Օհանյանը ստացել էին համապատասխանաբար 163 եւ 24 ձայն: Բայց խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն իր ռեյտինգային ցուցակներում առաջադրել էր հասարակության բոլոր խավի ներկայացուցիչների, իրենց իսկ խոստովանությամբ, նրանց շերտերի ձայները ստանալու նպատակով, անկախ այն հանգամանքից՝ նրանք 24, թե 45 հազար ձայն  կբերեն: Նույն տրամաբանությամբ Լոռու մարզում առաջադրված 7 թեկնածուները միասին ՀՀԿ-ին բերել են 84.172 հազար ձայն: Եվ այդպես ՀՀԿ-ն ապահովեց իր լիակատար հաղթանակը՝ Ազգային ժողովում ձեւավորելով կայուն մեծամասնություն. իր առնվազն 54 մանդատով ՀՀԿ-ն կառավարություն ձեւավորելու համար այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու կարիք չունի:

Ընտրողների մի զանգված, սակայն, թեեւ ծրարի մեջ ՀՀԿ-ի քվեաթերթիկն են դրել, բայց որեւէ թեկնածուի անվան դիմաց նշում չի արել: Նման քվեաթերթիկները վավեր են համարվում եւ գրանցվում են պարզապես այդ կուսակցության օգտին՝ տվյալ ընտրատարածքում առանց որեւէ ռեյտինգային թեկնածուի համար ձայն ավելացնելու: Այդ նույն սկզբունքով ՀՀԿ-ն ապրիլի 2-ին ստացել է մոտ 770 հազար ձայն, ու եթե դրանից հանում ենք ռեյտինգային թեկնածուների միջոցով ստացած 739 հազար ձայները, ապա մնում է ընդամենը 31 հազար ձայն՝ 13-14 հազար ձայնով ավելի քիչ, քան իրենց ընտրատարածքներում ստացել էին ռեյտինգային թեկնածուներ Արայիկ Գրիգորյանը կամ Կարեն Կարապետյանը: Իհարկե, սա բացարձակ հաշվարկ չէ, որ ՀՀԿ-ն ընդամենը 31 հազար ձայն է ստացել, եւ եթե ռեյտինգային ընտրակարգը չլիներ, ապա նա ընդամենն այդքան ձայն կստանար: Իհարկե, ավելի շատ կստանար: Բայց այս հաշվարկը նաեւ ապացուցում է, որ իշխանությունները միգուցե չկարողանային հաղթել կամ այդ հաղթանակը շատ ավելի դժվար լիներ, եթե ռեյտինգային ընտրակարգը եւ հնարավորինս շատ ձայներ ստանալու համար ռեյտինգային թեկնածուների կյանքի ու մահվան պայքարը չլիներ, համատարած ընտրակաշառք բաժանելը չլիներ:

ՀՀԿ պատգամավոր, գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը համաձայն չէր մեր այս դիտարկումների հետ: «Նման թվաբանությունը ճիշտ չէ կիրառել քաղաքականության եւ ընտրական գործընթացների դեպքում: Դա, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ որեւէ մեկը որեւէ թեկնածուի ընտրելուց առաջ պետք է վերցնի կուսակցության քվեաթերթիկը, կոնկրետ մեր դեպքում 6-րդ համարը, որի վրա գրված են ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները: Եթե ընտրողը դեմ լիներ մեր կուսակցությանը, չէր վերցնի մեր քվեաթերթիկը: Այսինքն, կուսակցությունն ու նրա ռեյտինգային թեկնածուները միմյանց հետ փոխկապակցված են եւ փոխլրացնում են»,- ասում է նա:

Խորացնելով մեր դիտարկումը՝ կարող ենք նաեւ ասել, որ նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ի նախընտրական դեմքը հանդիսացող վարչապետ Կարեն Կարապետյանի քարոզչական էֆեկտն էլ մեծ նշանակություն չունեցավ: Ճիշտ է, սոցիոլոգներն ու քաղտեխնոլոգներն ասում էին, որ նա 82 տոկոս ձայն ունի, բայց քանի որ նա կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված չէր, կարող ենք նաեւ եզրակացնել, որ միգուցե այդ 31 հազար ձայնը հենց նրա շնորհիվ է ստացվել: Բայց դա շատ ցավալի հաշվարկ կլինի ՀՀԿ-ի վերնախավի համար, քանի որ կուսակցությունը կամ նրա քարոզչական դեմք հանդիսացող վարչապետն ուղղակիորեն ընդամենը մեկ թեկնածուի բերած ձայների չափ քվե են ստացել: «Ոչ, համաձայն չեմ: Վարչապետի եւ նրա հետ գնացող քարոզչական խմբի աշխատանքը հասարակական տրամադրությունների եւ կողմնորոշումների վրա ազդել է: Ես դա Գյումրիի օրինակով կարող եմ ասել»,- ասում է Սամվել Նիկոյանը, որը Շիրակի մարզում համակարգում էր ՀՀԿ-ի նախընտրական շտաբը:

Վերջինս նաեւ հավելում է, որ ընտրողն իրենց կուսակցության թեկնածուներին է ձայն տվել այն գիտակցումով, որ Սերժ Սարգսյանը կարող է ապահովել մեր երկրի անվտանգությանն ու արտաքին ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերը, իսկ Կարեն Կարապետյանը՝ տնտեսության զարգացումը, հատկապես որ Սերժ Սարգսյանը նրան բարեփոխումների խորհրդանիշ էր համարել: «Պետք չէ վիրավորել մեր ընտրողներին, նրանք լավ հասկանում էին, թե ՀՀԿ-ի քվեաթերթիկը որերորդն է, ու որեւէ մեկը չի շփոթել: Իսկ ձեր ասած 31 հազար ձայնը մեր ստացած ընդհանուր քվեների մեջ պատկանում է այն ընտրողներին, որոնք դեմ են եղել որեւէ ռեյտինգային թեկնածուի եւ պարզապես կուսակցությանն են ընտրել: Այս դեպքում կուսակցության ռեյտինգն ավելի բարձր է եղել»,- ասում է Ս. Նիկոյանը:

Տպել
14452 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա