Ո՞րն է Կարեն Կարապետյանի դերը, կձեւավորվի՞ ազգային համաձայնության կառավարություն

Ապրիլի 9-ից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեցերորդ գումարման Ազգային ժողովի ձեւավորման վերաբերյալ իր որոշումը կընդունի, Հանրապետական կուսակցությունը կսկսի «Դաշնակցության» հետ կրկին կոալիցիա կազմելու քննարկումները:

Բայց անցած տարի «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գունդը ազատելուց հետո Սերժ Սարգսյանը հասարակության տարբեր խավերի հետ հանդիպման ժամանակ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու մասին հայտարարություն էր արել: «Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- հայտարարել էր նա:

Անցած աշնանը, երբ փոխվեց կառավարությունն ու վարչապետը, եւ այդ պաշտոնին նշանակվեց Կարեն Կարապետյանը, իշխանության ներկայացուցիչներին հարցեր էին ուղղվում, թե արդյոք դա՞ է Սերժ Սարգսյանի ասած ազգային համաձայնության իշխանությունը: Կամ՝ դրա ի՞նչն է ազգային համաձայնության իշխանություն: Լրագրողներին հասանելի բոլոր պաշտոնյաները՝ սկսած Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից, պատասխանում էին, թե Սերժ Սարգսյանի ասածը վերաբերում է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվելիք կառավարությանը: Խորհրդարանական ընտրություններն ավարտեցին, արդյունքները հայտնի են, ՀՀԿ-ն հաղթել է այնպես, որ միայնակ կարող է կայուն մեծամասնություն ապահովել եւ կառավարություն ձեւավորել: Այսինքն, ՀՀԿ-ն կառավարություն ձեւավորելու համար անգամ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի, ուր մնաց թե մտածի ավելի լուրջ միավորման՝ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու մասին:

Մինչդեռ թե՛ խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ թե՛ հետո ՀՀԿ-ի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, թե իրենք ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմեն՝ անկախ այն հանգամանքից՝ ԱԺ-ում միայնակ մեծամասնություն կունենան, թե ոչ: Այսինքն, ՀՀԿ-ն նորից սովորական կոալիցիոն կառավարություն է կազմելու, ինչպես դա արել է տարիներ շարունակ ոչ միայն ՀՅԴ-ի, այլ նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ:

Իսկ ի՞նչ եղավ Սերժ Սարգսյանի ասած ազգային համաձայնության իշխանությունը: ՀՀԿ-ի պաշտոնյանները խուսափում են անդրադառնալ այդ հարցին: ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե նման հարցերի կպատասխանի միայն կուսակցությունում համապատասխան քննարկում ունենալուց հետո: ՀՀԿ ԳՄ մեկ այլ անդամ՝ Գագիկ Մինասյանն էլ ավելացրեց, թե այսօր երեկոյան կուսակցության ղեկավար մարմինը նիստ է ունենալու եւ այդ հարցը հավանաբար քննարկելու է: Դրանից հետո նոր իրենք կկարողանան անդրադառնալ նման հարցերին: «Բայց վերջին շրջանում մենք շատ սերտ համագործակցել ենք ՀՅԴ-ի հետ, եւ ենթադրում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե այդ համագործակցությունը շարունակվի»,- ավելացրեց նա:

Բայց չէ՞ որ դա ընդամենը կոալիցիոն կառավարություն է լինելու: «Եթե մենք ՀՅԴ-ի հետ գնանք կոալիցիոն կառավարության, հենց դա էլ կլինի ազգային համաձայնության իշխանությունը»,- այսպիսի հանճարեղ միտք արտահայտեց Գագիկ Մինասյանը:

Քաղաքագետ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկայում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համագործակցությունն ընդամենը կոալիցիոն կառավարության ձեւավորում է լինելու: Ավելին՝ դե-յուրե ՀՀԿ-ն ոչ միայն դրա, այլեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու խնդիր չունի, քանի որ ԱԺ-ում կրկին մեծամասնություն է կազմելու: Իսկ ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարությանը, ապա այն ձեւավորվում է երկրում առկա ճգնաժամային իրավիճակների դեպքում, որպեսզի կարողանան հաղթահարել այդ իրավիճակը: «Այսինքն, եթե երկրում խորը ճգնաժամ է եղել, նոր է ազատվել այլ երկիրը օկուպացիոն ռեժիմից կամ ինչ-որ այլ շատ ավելի լուրջ իրավիճակ է ստեղծվել, անհրաժեշտություն է առաջանում, որ բոլոր ուժերը համաձայնության գան, կարճ ժամանակում կառավարություն ստեղծեն՝ շատ արագ քայլերով երկիրը ծանր վիճակից դուրս հանելու համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ անգամ կոալիցիոն կառավարություն ստեղծելու անհրաժեշտություն չկա, այդ պատճառով գոյություն ունեցող կամ ձեւավորվելիք կոալիցիան ավելի շուտ ժողովրդավարական դիզայնի դեր է կատարելու»,- ասում է Արմեն Բադալյանը:

Վերջինիս խոսքերով, սակայն, մեր երկրում իրականում ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու իրական հիմքերը կան: «Հայաստանի տնտեսությունը սարսափելի վիճակում է, եւ հասարակության դեգրադացվածության աստիճանը բավականին բարձր է: Այդպիսով՝ կան անհրաժեշտ նախապայմանները, որպեսզի ոչ թե կոալիցիոն, այլ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորվի: Բայց ՀՀԿ-ն, ըստ էության, նման կառավարություն չի կազմի, քանի որ այդպիսով կխոստովանի, որ ծանր վիճակում է: Իսկ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու դեպքում էլ տրամաբանական կլինի այն ձեւավորել ոչ միայն ՀՅԴ-ի ու ոչ միայն ԱԺ անցած կուսակցությունների, այլ նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ»,- հավելեց Արմեն Բադալյանը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ-ում հայտարարեց, որ մեր տնտեսությունը «շատ վատ» վիճակում է: Դրանից հետո ՀՀԿ-ի տարբեր պաշտոնյաներ կրկնում էին նրա ասածը, թեեւ մինչ այդ նրանք չէին ընդունում այդ իրողությունը: Նա կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագիր գրեց ու ներկայացրեց, թե ինչ պիտի անի, որ ՀՀ տնտեսությունը դուրս հանի այդ վիճակից: Բայց նա ազգային համաձայնության կառավարություն չձեւավորեց, փոխարենը ՀՀԿ-ն նրան մատուցեց ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարությունը: Մինչդեռ այսօր նույնպես որոշ ՀՀԿ-ականներ մեզ հետ զրույցում խոստովանում են, որ հիմքում դա ազգային համաձայնության իշխանության խեղված մի տարբերակն է այն առումով, որ Կարեն Կարապետյանն ինքը ազգային համաձայնության վարչապետ է: Այսինքն, Սերժ Սարգսյանը նրան է նշանակել այդ պաշտոնին, քանի որ նա ընդունելի ֆիգուր է թե՛ իր հիմնական մրցակից Ռոբերտ Քոչարյանի, թե Կարապետյան եղբայրների, թե Ռուսաստանի կողմից: Սերժ Սարգսյանին նման վարչապետ էր անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններից հետո տեղի ունենալիք ընտրությունները հաղթահարելու, այնուհետեւ մինչեւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը սահուն, անցնցում իրավիճակ ապահովելու, որպեսզի հետո էլ իշխանությունն իր ձեռքում պահելու խնդիր չառաջանա: Ահա, թե ինչ էր ենթադրում ազգային համաձայնության իշխանությունը:

Տպել
4335 դիտում

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած