Հայաստանը հետընտրական շոկի մեջ է. վտանգավոր նախադեպ իշխանությունների համար

Հայաստանը հետընտրական շոկի մեջ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորություններն ու նոր իրավիճակներն այնքան շատ են, որ հանրությունը դեռեւս չի հասցրել ամբողջությամբ ընկալել դրանք: Կատարվածից ուշքի չեն գալիս նաեւ քաղաքական ուժերը:

Խորհրդարան անցած եւ չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միեւնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերեւս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան: Եթե նախկինում տարբեր գործիչների անձնական ռեյտինգը եւ կատարած աշխատանքը չափելի չէր, ապա հիմա յուրաքանչյուրը կարող է գնահատվել ըստ իր անձնական վարկանիշի եւ աշխատանքի:

Այս փաստը չի կարող դրական չանդրադառնալ կուսակցությունների վրա, եւ ներքին ժողովրդավարության էլեմենտներ չմտցնել այն կուսակցություններում, որտեղ նման բան տեսած չկան եւ չբարձրացնել ներքին ժողովրդավարության մակարդակն այն կուսակցություններում, որոնք ստեղծվել են այդ հիմքով:

Ընդդիմադիր ուժերի հետընտրական հայտարարությունները նույնպես կաշկանդված են նույն ռեյտինգային ընտրակարգի պատճառով: Դժվար է ընտրություններում գրանցած փոքր տոկոսը ընտրակեղծիքների վրա բարդել, երբ քո ռեյտինգային թեկնածուն իր տեղամասում հավաքել է 800 ձայն, բայց մրցակից ընդդիմադիր ուժի թեկնածուն`4000 ձայն: Դա նշանակում է, որ տվյալ տարածքում կար 4800 ընտրող, որի վրա չէին ազդելու ընտրակաշառքը, վարչական ռեսուրսն ու ահաբեկումները եւ որը պատրաստ էր ընտրություն կատարել այլ առաջնահերթություննեից ելնելով:

Ստացվում է, որ այդ 4800-ից 4000-ի համակրանքը կարողացել է շահել մրցակից ընդդիմադիր թեկնածուն: Եթե նա կարողացել է, ուրեմն դու էլ կարող էիր, եւ եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն խնդիրը քո մեջ է: Մի կողմ թողնենք Սամվել Ալեքսանյանին եւ ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական մյուս մեծահարուստներին, նրանց ֆենոմենը ուրիշ տեղ է, բայց ռեյտինգային ընտրակարգը կատարված աշխատանքի եւ դրա դիմաց ստացած արդյունքի չափելիության հիանալի հնարավորություն է ստեղծում:

Եթե կուսակցությունը չի կարողացել ընտրողի քվեն ստանալու համար աշխատանք տանել, ընդ որում դա կարող է տարբեր պատճառներ ունենալ`մարդկային եւ ֆինանսական ռեսուրսի բացակայություն եւ այլն, ապա չի կարող նաեւ դժգոհել, որ իրեն չեն ընտրել:

Թեեւ խորհրդարան չանցած որոշ կուսակցություններ նախկին իներցիայով փորձում են իրենց ձախողումն ու մրցակից ընդդիմադիր դաշինքի հաջողությունը վերագրել իշխանություններին: Ինքնարդարացման այդ ձեւը, սակայն, այլեւս ըմբռնում չի գտնում հանրության շրջանում:  

Ընտրությունների արդյունքները ամենացավոտն ընդունել են «Հայ ազգային կոնգրես»-ն ու «ՕՐՕ»-ն: Առաջինի դեպքում նախընտրական ողջ ռազմավարությունը սկսվում եւ ավարտվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային երկու հարցազրույցներով: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի մյուս բոլոր միջոցառումները կոչված էին ընդամենը լրացնելու այն ահռելի ազդեցությունը, որ այս երկու հարցազրույցները ենթադրաբար պետք է թողնեին ընտրողի վրա:

Սույն դաշինքում չէին կասկածում Տեր-Պետրոսյանի խոսքի ուժին: Այստեղ նաեւ համոզված էին, որ նա քաղաքական հաշվարկներում չի սխալվի, եւ եթե այս փուլում ռազմավարության հիմքում դրել է ղարաբաղյան հարցը, ուրեմն մի բան գիտի եւ աշխարհաքաղաքական կենտրոններին հասցեագրված նրա ուղերձները նշանակետին կհարվածեն: Այս երկու գործոններով վստահ լինելով, որ անհրաժեշտ ձայների քանակն ապահովվելու է, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքում քարոզչության ժամանակ էներգիա չծախսեցին այնպիսի մանր գործողությունների վրա, ինչպես բակերով եւ թաղերով մարդկանց իրենց խոսքը հասցնելն է:

Առաջին նախագահն իհարկե հրաշալի հարցազրույցներ տվեց, որոնք կարելի է էսթետիկական հաճույքի համար ժամանակ առ ժամանակ դիտել, բայց դրանք ընտրողների համար արժեք չունեին: Եւ ընդհանրապես, ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում չես գտնի քաղաքական գործիչ, որը երկու հարցազրույցով կարողանա ընտրողների ձայները շահել: Իսկ հուսալ, թե ընտրողի փոխարեն իրենց մուտքը խորհրդարան կապահովեին աշխարհաքաղաքական կենտրոնները, ինչ խոսք, միամտություն կլիներ:  

Ինչ վերաբերում է «ՕՐՕ» դաշինքին, ապա այստեղ էլ ամբողջ էներգիան կուտակում էին նախընտրական կամ հետընտրական ցնցումների սցենարների համար, իսկ քարոզչական գործողությունները ընդամենը այդ ցնցումների նախապատրաստական աշխատանքները քողարկելու նպատակ ունեին: Ի սկզբանե նրանք ոչ թե խոսում էին ընտրողների հետ համակրանք շահելու եւ ձայն ստանալու համար, այլ քաղաքացիներին տաքացնում էին անհրաժեշտ պահի բռնկում ապահովելու հույսով: Եթե այս դաշինքում «Սասնա ծռերի» գործողություններին քաղաքացիների արձագանքը լուրջ վերլուծության ենթարկած լինեին, պետք է որ հասկանային, որ քաղաքացիները չէին տաքանալու եւ բռնկում չէր լինելու, նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը մնար ազատության մեջ:

Հետընտրական շոկից զերծ չէ նաեւ հանրությունը, որի մի մասը հավատաց իր քվեին, ընտրեց եւ երկար տարիների ընդմիջումից հետո կարող է հաղթանակի համար շնորհավորել նրան, ում ինքն ընտրել է: Մյուս մասն էլ կողքից տեսավ, որ կարող է նաեւ նման բան լինել եւ հիմա ափսոսում է, որ ինքն էլ ընտրության եւ հաղթանակի բերկրանքի մասնիկ չի դարձել: Այս ամենին չի կարող անհաղորդ մնալ նաեւ իր ձայնը 10 հազար դրամով վաճառած քաղաքացին, որն առնվազն կսկսի կասկածել`ճիշտ է անում, թե սխալ:

Ամենամեծ շոկը, սակայն, իշխանություններինն է, որովհետեւ թեկուզ 7.7 տոկոսով իսկական ընտրությունը շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել:

Տպել
22976 դիտում

Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը. ներքաղաքական ճգնաժամը կարող է անկանխատեսելի զարգացումներ ունենալ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

2020 թվականին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 457 ընտանիքի անհրաժեշտ գումարի չափով վաուչերներ կտրամադրվեն. Միրզոյան

Մոտ ապագայում ՔԿՀ-ներում պահվող անձինք մասնագիտություն կստանան եւ կապահովվեն աշխատանքով. արդարադատության փոխնախարար

Մխիթարյանն ասել է, որ «Արսենալ»-ում մարզչի տակտիկան խանգարել է իրեն գոլեր խփել

Երեւանի քաղաքապետարանի միջոցներով նորոգվում են ստորգետնյա անցումներ

Հայաստանի եւ Թաթարստանի գիտությունների ակադեմիաների միջեւ կնքվել է համագործակցության համաձայնագիր

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից, երկուսը ստացել խիստ նկատողություն (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ Ֆինլանդիայում կկայանա այնտեղ ձերբակալված հայ ֆուտբոլասերի դատը

Մարվել է Նոր Գեղի համայնքի կրպակում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Մի հատ նայեք՝ վերջին 10-15 տարին մենք որտեղ ենք եղել, դուք՝ որտեղ․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմախոսներին

Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. օտարերկրացիները 2 տարում 2 մանկատնից 76 երեխա են որդեգրել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Վանաձորում անցկացրեց փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես Ֆորում

Տավուշի ոստիկանները պայքարում են անտառահատման դեմ․ տնկվել է 1000 ծառ

Հերթական խեղված շունը, կենդանու վրա քիմիական նյութ են լցրել

Դատարանում սկսվել է պատգամավորի գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ նիստը

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրվող փաստաբաններն ազատ են արձակվել

Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Հեղափոխական կառավարությունը ներկայացրել է պահպանողական պետական բյուջե․ սա, ըստ էության, նոնսենս է․ Բաբաջանյան

1 միլիոնից ավելի պարտք են մեզ. ընտանիքով աշխատել են «Սանիթեք»-ում, վերջնահաշվարկ ու արձակուրդային չեն ստացել