«Իգլայի» գործով Թբիլիսում ձերբակալված Ռոբերտին Հայաստանին հանձնելու պահանջ է ներկայացվել

ՀՀ գլխավոր դատախազությունը «Իգլայի» աղմկոտ գործով Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացուն Հայաստանին հանձնելու պահանջ է ներկայացրել վրաց իրավապահներին:

Այս մասին երեկ, պատասխանելով մեր հարցմանը, ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դատախազությունից, սակայն, չեն պատասխանել մեր այն հարցին, թե հանձնման պահանաջն ի՞նչ փուլում է:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում վրաց իրավապահների կողմից մարտի 27-ին ձերբակալել է ոմն Ռոբերտ Ա.: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա, Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մարտի 27-ին Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող, 40-ամյա Ռոբերտ Ա.-ին: Արդեն մի քանի օր է՝ նրա մասին լռում են ոչ միայն ՀՀ իրավապահները, այլ նաեւ վրաց: Եթե ձերբակալության մասին վրաց իրավապահները հայտնեցին, ապա նրա հետագա ճակատագրի մասին վրացական կայքերում որեւէ տեղեկություն անգամ չկա:

Պարզվում է, որ ՀՀ քաղաքացի Ռոբերտ Ա.-ին չի ճանաչում ոչ միայն գործով առանցքային մեղադրյալ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, այլ նաեւ գործով մյուս կալանավոր Սանասար Գաբրիելյանը: «Գաղափար անգամ չունի, թե ով է Վրաստանում ձերբակալվածը: Հրապարակվեց, թե գործով ձերբակալել են, բայց որեւէ հավելյալ տվյալ չկար եւ պարզ չէ՝ նա ձերբակալվա՞ծ է, թե կարող է պատահի տեղում քննությունն են կատարել վրաց իրավապահները եւ պարզել, որ նա առնչություն չունի եւ ազատ են արձակել»,- մեր զրույցում ասաց Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը: Նա երկու օր առաջ է տեսակցել իր պաշտպանյալին: Գաբրիելյանը, ըստ պաշտպանի՝ վրդովված է մամուլի այն հրապարակումներից, համաձայն որոնց՝ ինքը պայթուցիկ սարք է բերել, որպեսզի դրանով խոցի Սերժ Սարգսյանի ուղղաթիռը: «Նա ասում է՝ ինչպե՞ս կարող էր իմ մտքով նման բան անցնել: Սանասար Գաբրիելյանը 20 տարի ծառայել է Հայաստանին, իրեն բոլորն են ճանաչում՝ նախագահը, կառավարությունը, ազատամարտիկները»,- ասաց Աղաջանյանը՝ պնդելով, որ իր պաշտպանյալն այս գործին որեւէ առնչություն չունի: Մեր ճշտող հարցին, թե այդ դեպքում ի՞նչ միտում կար նրան կալանավորելու, այս գործի հետ կապելու, պաշտպանն ասաց. «Սանասար Գաբրիելյանը կարծում է, որ դա թյուրիմացություն է եւ համոզված է, որ մոտ ժամանակներում իր մասնացությունն այդ գործին կհերքվի, անգամ վստահություն կա, որ ամեն ինչ կբացահայտվի եւ կպարզվի, որ ինքը որեւէ կապ չունի»: Այս գործով ձերբակալված երրորդ անձին նույնիսկ պաշտպանական կողմից են գաղտնի պահում: Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ հենց նա է ցուցմունք տվել իր պաշտպանյալի դեմ, Աղաջանյանը պատասխանեց, որ Գաբրիելյանի մեղադրանքը հիմնավորող ցուցմունք չկա: Ճշտող հարցին՝ այնուամենայիվ, իր դեմ ցուցմունք կա՞, պաշտպանը պատասխանեց՝ բնական է, ցուցմունք կա: Այս գործով հիմնական ապացույցը Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի ինչպես նաեւ մի քանիսի հեռախոսային գաղտնալսումներն են: Վարույթն իրականացնող մարմինը ենթադրել է, որ այն, ինչ խոսել են մեղադրյալները, կապված է Իգլայի հետ: «Դրանք, որպես այդպիսին, չեն ապացուցում իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, ուղղակի ենթադրություններ են, այսինքն՝ ենթադրում են, որ հնարավոր է, որ այդ խոսակցությունը կապված է զենքի հետ»,- ասաց Աղաջանյանը: Պաշտպանը դեռ տեղյակ չէ՝ գաղտնալսումներն օրենքի շրջանակներում են արվե՞լ, թե՝ ոչ, քանի որ գործի նյութերին տեղյակ չէ: Նա նշեց,որ մարտի 24-ից առ այսօր իր պաշտպանյալի մասնակցությամբ դեռ որեւէ քննչական գործողություն չի կատարվել:

Քննչական գործողություն չի կատարվել նաեւ Սամվել Բաբայանի հետ: Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը միայն ասաց, որ ծանոթացել են այս գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությանը: Թե ի՞նչ հարցերի պետք է պատասխաներ փորձագետը, եւ ի՞նչ եզրակացություն է եղել, պաշտպանը հրաժարավեց պատասխանել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է: Խորհրդարանական ընտրություններից հետո Քալաշյանը տեսակցել է Բաբայանին, սակայն նա ընտրությունների վերաբերյալ որեւէ կարծիք չի փոխանցել:

Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ գործով կալանավորված երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայանությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում:

Տպել
5237 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)