Մե քեֆ, մե ուրախութուն պարտիայի հմուտ ղեկավարությամբ

ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված սոցիալ- տնտեսական մանրամասն ցուցանիշները:

Դրանք իսկական նախընտրական ցուցանիշներ էին, այսինքն տպավորիչ էին, եւ ցույց էին տալիս, թե մեր ժողովրդական տնտեսությունը ինչպիսի աննախադեպ հաջողություններ է գրանցում պարտիայի հմուտ ղեկավարության շնորհիվ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուրեմն, կազմել է 6.2 տոկոս, արդյունաբերությունը աճել է 16.1 տոկոսով, առեւտրի շրջանառությունը աճել է 9.6 տոկոսով, ծառայությունների ծավալը աճել է 11.1 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը աճել է 22.2 տոկոսով...: Հրաշալի տնտեսական վիճակ` մի խոսքով:

Բայց ուսումնասիրենք, թե առաջին հայացքից չերեւացող ինչ ցուցանիշներ կան նույն ծավալուն հրապարակման մեջ ու համադրենք դրանք: Այսպես. առեւտրի ծավալը, ինչպես նշեցինք, ըստ ԱՎԾ-ի, աճել է 9.6 տոկոսով: Դե հասկանալի է, ՀՀԿ-ի հմուտ առաջնորդությամբ մարդիկ հարստացել են ու ավելի շատ առեւտուր են արել: Բայց մի շատ ուշագրավ օրինակ բերենք: Թթվասերի արտադրությունը այս երկու ամիսների ընթացքում անցած տարվա համեմատ նվազել է 21 տոկոսով, մածունի արտադրությունը նվազել է 11.5 տոկոսով: արձանագրենք, որ մածունն ու թթվասերը ոչ արտահանվում են, ոչ էլ ներմուծվում, այսինքն, արտադրվում է այնքան, որքան սպառվում է ներքին շուկայում: Հիմա հիշենք այս ցուցանիշը ու անցնենք առաջ:

Ծառայությունների ծավալը, ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, աճել է  11.1 տոկոսով: Ընդ որում, «կացության եւ հանրային սննդի կազմակերպում» ու «մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ» հոդվածներով աճը կազմել է համապատասխանաբար 24.4 եւ 15.7 տոկոս: Հիմա համադրենք սա մածունի ու թթվասերի սպառման ծավալների կտրուկ անկման հետ: Ստացվում է՝ մարդիկ սկսել են քիչ մածուն ու թթվասեր գնել, բայց ավելի շատ են օգտվում հանրային սննդի օբյեկտներից, զվարճանում ու հանգստանում են: Ավելի պարզ` մարդիկ 500 դրամանոց թթվասերը ավելի քիչ են գնել, խնայել են փողը, որ գնան ռեստորաններում ու հանգստյան տներում քեֆ անեն: Աբսուրդ է, բայց ԱՎԾ-ի տվյալների մեջ հենց սա է արձանագրված սեւով սպիտակի վրա:  Ավելին` մարդիկ քեֆ քաշելու համար խնայում են նաեւ հաց գնելու վրա, քանի որ անցած տարվա հունվար-փետրվարի համեմատ հացի սպառումը նվազել է  2.3 տոկոսով:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում գործազրկության խորացման պայմաններում, ինչը նույնպես արձանագրված է ԱՎԾ-ի հրապարակման մեջ: Ընդհանրապես մեր աշխատանքային շուկան, նույնիսկ ԱՎԾ-ի պաշտոնական հրապարակման համաձայն, խայտառակ վիճակում է ու, մեղմ ասած, չի համապատասխանում մեր տնտեսական «վերելքը» նկարագրող կտավին: Իրոք, շատ ուշագրավ ցուցանիշներ են: Այսպես. 2016 թվականին մեր երկրի «աշխատանքային ռեսուրսները» նվազել են 95 հազար մարդով` 2 մլն 106.6 հազարից հասնելով 2 մլն 11.4 հազարի: Մեկ տարվա ընթացքում: Եվ սա պաշտոնական ցուցանիշ է, որը ստացվել է 2015 եւ 2016 թվականներին իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքներով: Ինչ է դա նշանակում: Աշխատանքային ռեսուրսը զբաղված եւ գործազուրկ, ինչպես նաեւ՝ աշխատանք չունեցող եւ աշխատանք չփնտրող բնակչության թվերի հանրագումարն է: Այլ կերպ ասած, ամբողջ բնակչությունն է՝ երեխաներին, ծերերին ու հաշմանդամներին չհաշված: Եվ նրանց թիվը 2016-ին, նախորդ տարվա համեմատ, նվազել է 95 հազարով:

Տնտեսապես ակտիվ բնակչության թիվը, ըստ ԱՎԾ-ի, մեկ տարվա ընթացքում նվազել է 89 հազարով` 1 մլն 316.4 հազարից հասնելով 1 միլիոն 227.6 հազարի: Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ ներառվում են բոլոր նրանք, ովքեր աշխատում են, եւ բոլոր նրանք, ովքեր գործազուրկ են ու աշխատանք են փնտրում: Աշխատողների, կամ ինչպես պաշտոնապես ձեւակերպվում է՝ «զբաղվածների» թիվը անցած տարվա ընթացքում նվազել է 66.4 հազարով: Այսքան մարդ 2016 թվականի ընթացքում կորցրել է իր աշխատանքը կամ «զբաղմունքը»: Բայց նվազել է նաեւ գործազուրկների թիվը` մոտ 22 հազարով` 243.7 հազարից հասնելով 221.5 հազարի: Գործազրկության մակարդակը անցած տարվա ընթացքում կազմել է 18 տոկոս: 15-ից 29 տարեկան բնակիչներին վերաբերող վիճակագրությունը պարզապես սարսափելի է: Մասնավորապես այդ տարիքում, այսինքն ուժերի ծաղկման եւ ամենաակտիվ շրջանում գտնվող բնակչության (1000 մարդու հաշվարկով) 16 տոկոսը 2016 թվականի ընթացքում կորցրել է աշխատանքը: Ըստ հետազոտության, 2015 թվականին 1000 երիտասարդներից զբաղված է եղել 227-ը, իսկ 2016-ին՝ արդեն 191-ը:

Այս տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով աշխատանքային շուկայի այսպիսի հետազոտություն չի իրականացվել, սակայն եղած ցուցանիշները ցույց են տալիս, որ իրավիճակը այս երկու ամիսներին ամենեին չի բարելավվել: Ըստ հրապարակված տվյալների՝ աշխատանք փնտրողների թիվը հունվարին 7.2 տոկոսով ավելի է եղել, քան անցած տարվա հունվարին, իսկ փետրվարին` 5.1 տոկոսով: Իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը անցած տարվա հունվարի համեմատ աճել է 4.2 տոկոսով, փետրվարին` 3.6 տոկոսով:

Ահա այսպիսի նախընտրական վիճակագրություն: Պաշտոնական վիճակագրության ամփոփ պատկերը հետեւյալն է: Մարդիկ կորցնում են աշխատանքը, առաջին անհրաժեշտության ապրանքներ ավելի քիչ են գնում, ու դրան զուգահեռ ավելի շատ զվարճանում են ու հանգստանում:

Տպել
17264 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց