Երևան
23 °C
Ինչպես տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նոր ձեւավորվող Ազգային ժողովում չի լինի. նա ՀՀԿ համամասնական ցուցակի 159-րդ տեղում էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով Կոտայքում պարտվել է ՀՀԿ-ի մյուս թեկնածուներին՝ Սամվել Սանամյանին ու Անդրանիկ Հարությունյանին: Այվազյանից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նեղված է, ինչո՞վ է զբաղվելու այսուհետ: Ի պատասխան ասաց, որ նեղված չէ, եղել է այն, ինչ եղել է: Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Այվազյանն ասաց, որ հանգստանալու է ընտրություններից հետո:
- Պարոն Այվազյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները:
- Նորմալ, իմ կարծիքը շատ քիչ է, կա թիվ:
- Գումար բաժանե՞լ էիք. տեղեկություններ կային, որ տարբեր կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն, գումար են բաժանել:
- Դե գիտեք ինչ կա, ամեն ասածի չհավատանք:
- Դուք չե՞ք բաժանել:
- Դե հիմա դուք պատկերն ավելի լավ տեսնում եք:
- Ի՞նչ ենք տեսնում, որ նա, ով անցել է, նա՞ է բաժանել:
- Չեմ կարող նման բան ասել: Ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ նորմալ է եղել: Կամ ես փոքր տարածքի վրա եմ աշխատել: Հարց եք տալիս, որին ինքներդ պատասխանում եք, ինչո՞ւ եք էդ ձեւի հարց տալիս:
- Արդարացվա՞ծ եք համարում այն թիվը, որ ունեք, համարժե՞ք է ձեր աշխատանքի հետ:
- Ես աշխատելու կամ չաշխատելու համար չեմ ասում, ստացել եմ այնքան, որքան թիվ կա: Ես չեմ կարող ասել՝ շատ եմ ստացել, քիչ եմ ստացել: Ավելի լավ է քիչ խոսեմ...
- Այլ պաշտոնի առաջարկ չե՞ք ստացել, հնարավո՞ր է Կառավարությունում կամ այլ տեղ աշխատեք:
- Ես սուրճի բաժակ նայող չեմ, ենթադրություն չեմ կարող անել: Ես որեւէ մի առաջարկություն չեմ ստացել, ես թիմի անդամ եմ, թիմը կորոշի հետագայի համար: Մենք թիմով ենք աշխատել:
- Թիմը Կոտայքում պարտվել է «Ծառուկյան» դաշինքին: Ինչո՞վ եք բացատրում:
- «Ծառուկյան» դաշինքին Կոտայքում, այո, պարտվել է: «Ծառուկյան» դաշինքն ավելի շատ է հավաքել Կոտայքի մարզում, քան Հանրապետականը:
- Ձեզ չե՞ն մեղադրում կուսակցությունում դրա համար:
- Ինչի՞ համար ինձ պիտի մեղադրեն: Իմ տարածքում, իմ քաղաքում (Չարենցավան) ես հաղթել եմ: Չարենցավանում հաղթել է ՀՀԿ-ն:
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
© 2024 Հայկական ժամանակ