Սահակյան, Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ռեյտինգայինների հորիզոնականները. տեսանյութ

Արդեն պարզ է, թե Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքից ովքեր են լինելու խորհրդարանում:

Շիրակի մարզի չորս ընտրական հանձնաժողովների ներկայացրած վերջնական արդյունքների հիման վրա շատ ձայներ հավաքել են  «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վարդեւան Գրիգորյանը՝ 13990 եւ Վարդան Ղուկասյանը՝ 12452 քվե:

Իշխող հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուների հավաքած քվեների վերջնական պատկերը հետեւյալն է. Արման Սահակյան՝ 14510, Ֆելիքս Ցոլակյան՝ 11796, Մարտուն Գրիգորյան՝ 10700:

Բավականին սակավ է ՀՅԴ-ի քվեների թիվը: Այն սահմանափակվում է 3 հազարի շեմով: Նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օգտին գրանցվել է 3123 քվե, Հակոբ Մաթիլյանը հավաքել է 2652 ձայն, երրորդ տեղում է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը՝ 2008 քվե: Շիրակի մարզից ՀՅԴ-ն ԱԺ-ում կներկայացնի Ռոմիկ Մանուկյանը:

Հայկական վերածնունդ կուսակցությունից շատ թվով քվեներ է ստացել Արթիկի տարածաշրջանի Մեղրաշեն գյուղի ղեկավար, Արթիկի ոստիկանության նախկին պետի եղբայր Հունան Պողոսյանը: Նրա օգտին քվեարկել է 8093 քաղաքացի: Գործող պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ունի 2140 քվե:

Թիվ 30 ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Գրիգորյանը, ամփոփելով արդյունքները, նշում է. «Մեր ընտրատարածքում ընտրության իրավունք ունեցող 26 հազար 731 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 17 հազար 232-ը կամ 64 տոկոսը: Ծառուկյան դաշինքը մեզ մոտ հավաքել է 5 հազար 77 քվե, ՀՀԿ-ն՝ 8 հազար 531: Մինչ այս պահը դեռ բողոք դիմումներ չենք ստացել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Հովհաննես Գրիգորյանը:

Թիվ 31 ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանի խոսքով՝ Ֆելիքս Ցոլակյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Մուշեղ Պետոյանը միասին՝ թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ-ի համար հավաքել են մոտ 40 հազար ձայն: Իսկ «Ծառուկյան» դաշինքի օգտին առկա քվեների 70 տոկոսը կազմում են Վարդան Ղուկասյանի եւ Վարդեւան Գրիգորյանի քվեները:

Մանրամասները՝տեսանյութում:

 

Ընդհանրացնելով թեկնածուների օգտին գրանցված քվեները, Շիրակի ռեյտինգային թեկնածուներին այս կերպ կարելի է դասակարգել:

  1. Արման Սահակյան
  2. Վարդեւան Գրիգորյան
  3. Վարդան Ղուկասյան
  4. Ֆելիքս Ցոլակյան
  5. Մարտուն Գրիգորյան

Նշենք, որ Շիրակի մարզի 4 ընտրատարածքային հանձնաժողովները սահմանված կարգով բողոք դիմումներ մինչ այժմ չեն ստացել: Բողոքարկման վերջնաժամկետը վաղը մինչեւ ժամը 18:00-ն է:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
34280 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է