Ռոբերտ Սարգսյանն առաջատար է թիվ 1 ընտրատարածքում. որքա՞ն քվե են ստացել մյուս թեկնածուները

Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ամենամեծ թվով քվեներ ստացած թեկնածուն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը՝ 27 107 ձայնով: Երկրորդ տեղում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է՝ 19 874 ձայնով: ՀՀԿ թեկնածուներից 3-րդ տեղում է Ղուկաս Ուլիխանյանը՝ 9543 ձայնով:

Մյուս կուսակցությունների թեկնածուների թվերն ավելի փոքր են: «Ելք» կուսակցությունների դաշինքի ռեյտինգային թեկնածուներից թիվ 1 ընտրատարածքում ամենամեծ թվով քվեները ստացել է Մանե Թանդիլյանը՝ 5110 ձայն: 2620 ձայն է ստացել Հովիկ Աղազարյանը: Զարուհի Բաթոյանն ունի 1639 ձայն:

«Ծառուկյան» դաշինքից այս ընտրատարածքում ամենամեծ թվով քվեները ստացել է Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոնի տնօրեն Արթուր Մամոյանը (5612 ձայն): ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը ստացել է 5104 ձայն, Ալիկ Եղիկյանը՝ 2388 ձայն:

Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներից ամենամեծ թվով քվեները այս ընտրատարածքում բաժին են հասել Սերգեյ Լոքյանին (2524 ձայն): 1983 ձայն է ստացել Վահան Գեղամյանը: Սարգիս Կարապետյանը ստացել է 592 ձայն, ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Շահբազյանը՝ ընդամենը 291 ձայն:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը 702 ձայն է ստացել: «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը ստացել է 210 ձայն: Այս կուսակցությունից թիվ 1 ընտրատարածքում ամենամեծ թվով քվեները ստացել է Գագիկ Կոստանդյանը (2346): Պատգամավոր Մհեր Շահգելդյանը ստացել է 755 ձայն:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից այս ընտրատարածքում ամենամեծ թվով քվեները ստացել է Վլադիմիր Կարապետյանը (973 ձայն): Կոմունիստական կուսակցությունից՝ Սիլվա Ադամյանը՝ 264 ձայն, ՕՐՕ դաշինքից Հայկ Խաչատրյանը՝ 574 ձայն:

Տպել
21418 դիտում

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ