«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները՝ կեսօրի դրությամբ

02/04/2017 schedule18:32

Դիտարկված տեղամասային կենտրոնների 77 % դեպքերում մուտքը հարթ չէ, կան աստիճաններ: Թեքահարթակը բացակայում է 70 %-ում, իսկ առկա թեքահարթակների միայն կեսն է համապատասխանում սահմանված չափանիշներին:

Դիտորդները լիովին անմատչելի են գնահատել դիտարկված տեղամասերի 20 %-ը:

Տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար հատուկ միջոցներ նախատեսված չեն տեղամասերի 49 %-ում: Տեղամասերի 60 %-ում խոշորացույցներ առկա չեն եղել, 83 %-ում չեն եղել մեծ տառատեսակով պաստառներ:

Թեեւ ԿԸՀ որոշմամբ նախատեսվում էր անհրաժեշտության դեպքում կիրառել սուրդոթարգմանություն, այնուամենայնիվ դիտարկված տեղամասերի 1 %-ում են միայն սուրդոթարգմանիչներ նախատեսված եղել:

Դիտարկված տեղամասերի 5 %-ում հանձնաժողովի անդամների գործառույթները վիճակահանության հիման վրա չեն սահմանվել: Իսկ կեսօրի դրությամբ տեղամասերի 9 %-ում վիճակահանությամբ գործառույթների փոփոխության կարգը չի պահպանվել: 8 % դեպքերում հանձնաժողովի նախագահը չի տիրապետել իր գործառույթներին:

Դիտարկված տեղամասերում նկարահանվող քվեասենյակների 5 %-ում քվեախցիկների ներսը նկարահանող սարքի տեսադաշտում է եղել, այսինքն՝ տեսախցիկը կարող է խախտել քվեարկության գաղտնիությունը:

Թեեւ քվեարկության գաղտիության ապահովման նպատակով նախատեսված էր քվեարկությունից առաջ քվեաթերթիկների համար նախատեսված արկղերում նախապես դնել ընտրությունների մասնակից կուսակցություներից եւ դաշինքներից 3-5-ական քվեաթերթիկ, այնուամենայնիվ դիտարկված տեղամասերի 20 %-ում մինչեւ քվեարկությունը սկսվելը չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղերում քվեաթերթիկներ առկա չեն եղել:

Դիտարկված տեղամասերի 5 %-ում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող (0-ական) տեղեկանք չի տպվել:

Տեղամասի բացումից առաջ կամ բացման հետ կապված խնդիրներ են եղել դիտարկված տեղամասերի 7 %-ում:

Մինչեւ կեսօր տեխնիկական սարքավորման հետ խնդիրներ չեն եղել դիտարկված տեղամասերի 16  %-ում:

Սարքը դժվարությամբ է ընթերցել անձը հաստատող փաստաթուղթը տեղամասերի 32 %-ում:

Մատնահետքերի ընթերցման դժվարություն է եղել դիտարկված տեղամասերի 44 %-ում:

Դիտարկված տեղամասերի 7 %-ում սարքը վառել է դեղին ազդանշան, սակայն տվյալները ձեռքով մուտքագրելուց հետո վառել է կանաչը: Սարքը արգելափակվել է տեղամասերի 6 %-ում:

Դիտարկված տեղամասերի 52 %-ում գրանցվել է միաժամանակ մի քանի անձի մուտք քվեախցիկ, այս թիվը չի ներառում գրանցված օգնողներին:

Դիտարկված տեղամասերի 35 %-ում գրանցվել են ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու դեպքեր:

Դիտարկված տեղամասերի 6 %-ում դիտորդները նկատել են, որ ընտրողներն իրենց քվեաթերթիկները նկարել են:

Քվեարկելուց հետո հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց իրենց քվեարկության մասին տեղեկացնելու կամ բարձրաձայնելու դեպքեր են արձանագրվել դիտարկված տեղամասերի 15 %-ում:

Դիտարկված տեղամասերի 18 %-ում գտնվել են տեղամասում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք:

Դիտարկված տեղամասերի 42 %-ում գտնվել են վկայականը տեսանելի չկրող անձինք:

Ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձանց քվեախցիկում օգնողների տվյալները չեն գրանցվել դիտարկված տեղամասերի 17 %-ում:

Դիտարկված տեղամասերի 22 %-ում վստահված անձը կարգադրություններ է տվել ներկաներին՝ իրեն վերագրելով հանձնաժողովի նախագահի լիազորություններ:

Դիտարկված տեղամասերի 28 %-ում արձանագված խախտումները եւ գնահատականները չեն գրանցվել գրանցամատյաններում:

Դիտարկված տեղամասերի 36 %-ում գրանցվել է վիճաբանություն, իսկ մեկ տեղամասում՝ ծեծկռտուք:

Դիտորդների գնահատմամբ՝ հանձանաժողովի անդամների 27 %-ը լավ չի տիրապետել իր գործառույթներին:

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդների իրավունքները խախտվել են դիտարկված տեղամասերի 5 %-ում:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ 

Գորիսի մամուլի ակումբ

Տպել
9335 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին