Խնկարկելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը՝ միասնության ենք կոչում մեր ազգին․ ԵԿՄ

01/04/2017 schedule13:17

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն Ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։

«Ապրիլյան պատերազմ բնորոշումը ստացած ադրբեջանական սադրանքի մեկամյա տարելիցն է այսօր։ Նախորդ տարի ապրիլի 1-2-ի գիշերը թուրք ազերին, մոռացած 1989-94 թվականների պատերազմում ստացած դասերը, մոռացած, թե ինչպես էր ծնկաչոք հրադադար մուրում, լայնամասշտաբ հանկարծակի հարձակում ձեռնարկեց Արցախի հայկական Հանրապետության ամբողջ սահմանի երկայնքով։

Ի պատասխան հայ ազգը դարձյալ մեկ բռունցք դարձավ։ Հայոց բանակն ապացուցեց, որ մարտունակ է, որ հզոր է, ունակ կատարելու ցանկացած մարտական առաջադրանք։ 18-20 տարեկան զորակոչիկները կարողացան մեկը հարյուրի դեմ մարտնչել ժամանակակից հզորագույն տեխնկայով մինչեւ ատամները զինված ադրբեջանական զորամիավորումների եւ վարձկանների բանակների դեմ։ Նահատակվեցին, բայց իրենց վստահված տարածքները չհանձնեցին։ Բնական է, որ աղետի հենց առաջին պահից մարտական հենակետերում հայտնվեց Երկրապահը։ Երկրապահը բանակի ծնողն է եւ այսօր էլ բանակի կողքին է, բանակի հետ է։ Մենք շարունակաբար առաջնագծում ենք՝ դիրքապահ զինվորի կողքին, սահմանաբնակ ժողովրդի կողքին։

Միասնական հայությունը դարձյալ հարկադրեց, որ Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը շտապի Մոսկվա եւ կրակի դադարեցման պայմանավորվածություն մուրա։ Ցավոք, սակայն, ապրիլյան պատերազմում հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ տվեց։ Նահատկվեցին արծիվ տղաներ, այդ թվում նաեւ՝ երկրապահ կամավորականներ, ովքեր 1989-94-ի պատերազմին էլ մասնակցել էին։ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը խոնարհվում է հերոս նահատակների հիշատակի առաջ։ Եվս անգամ ներողություն ենք խնդրում այդ քաջերի հարազատներից, որ չենք կարողանում բացառել ցավալի դեպքերը։ Նաեւ հավաստիացնում ենք, որ նահատակ մեր զավակներն այսօր էլ երկնքից հսկում են մեր անդորրը, որ նրանք անմահացել են։ Պատանի, երիտասարդ երկրապահներին մենք հենց այդ քաջերի օրինակով ենք դաստիարակում։

Խնկարկելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը՝ միասնության ենք կոչում մեր ազգին։ Թուրքը նենգադավ է։ Այսօր եւս ազերին սահմանին վնասներ է պատճառում մեզ, այսօր էլ զոհեր ենք ունենում։ Պետք է միասնական հայությամբ հարկադրենք Ադրբեջանին վերջնականապես լռել։ Իսկ դրա համար միասնական ու հզոր պետք է լինենք։ Խաղաղություն ենք ուզում, ուրեմն պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Եվ պատրաստ ենք։ Պատրաստ ենք պաշտպանել ու պահպանել Հայաստանի Հանրապետությունը, հայկական Արցախ պետությունը։ Պատրաստ ենք պաշտպանել ու պահպանել Արցախի անկախությունն ու Արցախի եւ խաղաղության միակ իրական երաշխիք ազատագրված տարածքները։ Մենք խաղաղության կողմնակից ենք, հասկանում ենք խաղաղության արժեքը, բայց նաեւ հասկանում ենք, որ ինքներս պետք է մեր խաղաղ կյանքը երաշխավորենք, մեր անվտանգությունը երաշխավորենք։ Օտարները դժվար թե կարողանան այդ խնդիրը լուծել։ Մենք լիովին վստահում ենք Արցախի ժողովրդին եւ իշխանությանը, նախագահին եւ բանակին, լիովին վստահում ենք հայ ազգին, հայոց բանակին՝ շարքայինից մինչեւ նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ Մենք վստահում ենք ինքներս մեզ ու երիտասարդ, պատանի սերունդներին։

Եվս մեկ անգամ՝ փա՛ռք ապրիլյան պատերազմի զոհերին։

Փա՛ռք 1989-94-ի պատերազմի զոհերին։

Փա՛ռք ազերիների դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս զոհված քաջերին։

Փա՛ռք հայ ազգին, հայկական զույգ պետություններին»,-նշված է ուղերձում։

Տպել
9233 դիտում

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը