Եկեք հարցնենք ՀՀԿ-ին, թող պատասխանի

Այն, որ ՀՀԿ-ի առաջին դեմքերը խուսափում են մասնավորապես տնտեսական թեմաներով բանավեճերից, պետք է ասել, բնական է:

Տնտեսությունը այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ չափելի է, կոնկրետ է, ցուցանիշներ կան, փաստեր կան: Կարելի է անվերջ պնդել, որ Հայաստանում մշակույթը կամ գիտությունը զարգացել են, միեւնույն է, չկան հստակ, անվիճելի ցուցանիշներ, որոնք անվերապահորեն հաստատեն կամ հերքեն այդ պնդումները: Տնտեսությունը ուրիշ է` ամեն ինչ թվերով է: Այն, որ ՀՀԿ-ի իշխանության մոտ 10 տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը չի աճել եւ համախառն ներքին արդյունքը դեգերում է 10-11 միլիարդ դոլարի շրջակայքում, փաստ է: Այն, որ ՀՀ տնտեսության չզարգանալուն զուգահեռ մեր պետական պարտքը բազմապատկվել է, նույնպես փաստ է: Այն, որ օտարերկրյա ներդրումները նվազել են աղետալի տեմպերով՝ նույնպես փաստ է...:

Թվում է, թե ՀՀԿ-ի ներկայացուցիչները կարող են ամեն ինչ բարդել նախկին բարձրաստիճան ՀՀԿ-ականների վրա եւ ենթադրյալ բանավեճի ժամանակ առաջարկեն իրենց ընդդիմախոսներին  խոսել ապագայի մասին, կամ ինչպես սովորաբար ասում են` ծրագրերից:   Սա կարող են ասել ու մեջբերել իրենց ծրագրի հետեւյալ հատվածը` «Տնտեսական պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար, իսկ հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չեն ունենալու մեր իրականության մեջ»: ՀՀԿ-ի ենթադրյալ ընդդիմախոսը կարող է հարցնել` իսկ մինչեւ հիմա կա՞ր ստվերային տնտեսություն, թե՞ արդեն արմատախիլ էր արվել: Կամ տնտեսական պայմանները հավասա՞ր չէին մինչեւ հիմա: Կամ էլ` հովանավորյալ տնտեսվարողներ եղե՞լ են, որ հիմա էլ պետք է չլինեն:

Եթե ՀՀԿ-ականը կասի, որ կան, ապա նրանց ենթադրյալ ընդդիմախոսը կառաջարկեր հովանավորյալ տնտեսվարողի մեկ-երկու անուն տալ կամ մեկ- երկու օրինակ բերել տնտեսության այն բնագավառների կամ ապրանքային շուկաների վերաբերյալ, որտեղ տնտեսական  պայմանները հավասար չեն եղել: Կասե՞ն անուններ, շատ լավ: Չեն ասի՝ ավելի լավ: Չասելու դեպքում ենթադրյալ ընդդիմախոսը կարող է հարցնել, թե ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կա՞ն արդյոք «տնտեսվարողներ», որոնք ունեցել են եւ ունեն հովանավորություն, օգտվել են անհավասար «տնտեսական պայմաններից» եւ այլն: ՀՀԿ-ականները բնականաբար կասեն, որ իրենց ցուցակը բաղկացած է ազնվագույն տնտեսվարողներից, որոնք երբեք չեն ունեցել նման կարգավիճակ:

Ենթադրյալ ընդդիմախոսները ենթադրյալ բանավեճին, բնականաբար, պետք է պատրաստված գնային ու իրենց հետ կարող էին վերցնել ընդամենը մի քանի լուսանկար: Օրինակ, ինչպես երեւում է նկար 1-ից, այս օրերին հայաստանյան խանութներում մեկ կիլոգրամ շաքարավազը արժե 410 դրամ: Իսկ նկար 2-ում ռուսական համապատասխան կայքից վերցրած տվյալներ են: Ըստ այդմ, ռուսական խոշորագույն առեւտրային ցանցերում, մասնավորապես «Պյատորոչկայում» մեկ կիլոգրամ շաքարի մանրածախ գինը կազմում է 36 ռուբլի: Այսօրվա փոխարժեքով դա կազմում է 306 դրամ: Նաեւ պարզ է դառնում, որ վերջին կես տարվա ընթացքում շաքարը Ռուսաստանում էժանացել է  24.3 տոկոսով, իսկ Հայաստանում այն թանկացել է մոտ 10 տոկոսով: Ինչո՞ւ,- կհարցնի ընդդիմախոսը:

Ախր մենք ու Ռուսաստանը գտնվում ենք ԵՏՄ-ում` միեւնույն տնտեսական տարածքում: Այդ ինչպե՞ս կարող է միեւնույն տնտեսական տարածքում լայն սպառման նույն ապրանքի գների տարբերությունը կազմել 25 տոկոս, ընդ որում, մի տեղ էժանանա 24 տոկոսով, մյուս տեղում թանկանա 10 տոկոսով: Գուցե դա նրանից է, որ շաքարի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է, այդ շուկայում միայնակ գործող տնտեսվարողի համար կան արտոնյալ «տնտեսական պայմաններ», եւ նա վայելում է հովանավորչությո՞ւն: Ի՞նչ պետք է պատասխանի ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Պետք է ասի, թե շաքարի շուկայի մոնոպոլիստ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը հայտնվել է ՀՀԿ ցուցակում, որ պայքարի հանուն «տնտեսական հավասար պայմանների» եւ ընդդեմ հովանավորչությա՞ն:  Թող ասի:

Լավ, անցնենք մյուս թեմային` ՀՀԿ-ի «հաղթաթղթին», այսինքն ներդրումներին: «... Հավաքագրված իրատեսական ներդրումային ծրագրերի իրականացմանը նպաստելու նպատակով կստեղծվի ներդրումային հիմնադրամ»,- կասի ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Այստեղ գործը ավելի հեշտ է` ենթադրյալ ընդդիմախոսը հենց ենթադրյալ բանավեճի ժամանակ կարող է ցույց տալ երկու այդպիսի «իրատեսական ներդրումային ծրագիր»: Նկար 3-ում եւ 4-ում պատկերված 750 միլիոն դոլարանոց հիվանդանոցը եւ 90 միլիոն դոլարանոց մոլը: Ու սրանով կարելի է բանավեճը ավարտված համարել:  Թերեւս ակնհայտ է, որ ՀՀԿ-ն տնտեսական թեմաներով բանավեճերի չէր էլ մասնակցելու:

Տպել
6689 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել