Երևան
14 °C
Վանաձորի ավագանին այս պահին ավագանու արտահերթ նիստ է անցկացնում, չնայած նրան, որ նիստին մասնակցում է ավագանու 33 անդամներից ընդամենը 15-ը եւ քվորում ապահովված չէ: Նիստի ընթացքում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մի քանի անգամ խոսքն ուղղելով լրագրողներին ընդգծեց, որ իրենք ամեն ինչ անում են օրենքի տառին համապատասխան: Բացի այդ, նա հայտարարեց, որ նիստերից բացակայող ավագանու անդամները կարող են պատժվել:
Չնայած սրան, մեզ հետ զրույցում ավագանու նիստերը բոյկոտող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը հայտնեց, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում քաղաքապետարանում՝ ապօրինի գործընթաց է:
«Դա չունի իրավական հիմք եւ ապօրինի նիստ է: Իրենք հղում են անում օրենքի այն կետին, որ կարող են 9 հոգով էլ նիստ անել, բայց սխալվում են, որովհետեւ նրանք կարող են նիստ հրավիրել միայն 17 հոգու մասնակցության պարագայում: Հետո կարող են այդ 17 հոգուց 9 հոգու քվեարկության պարագայում որոշում կայացնել, բայց 9 հոգով նիստ չեն կարող սկսել: Այնպես որ սա բացարձակ ապօրինի նիստ է, մենք այսօր քարոզարշավով ենք զբաղված, ընտրություններից հետո անպայման կանդրադառնանք այդ հարցին»,- մեզ հետ զրույցում ասաց Մարուքյանը:
Նշենք, որ ավագանու նիստի օրակարգում ընդգրկված են Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու, Վանաձոր համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցերը: Այսօրվա նիստում նախատեսվում է հաստատել նաեւ Վանաձոր համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը, Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն, Վանաձորի համայնքի 2016 թվականի տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը:
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու նիստերը մի քանի անգամ տապալվել էին՝ քվորում չլինելու պատճառով: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո ավագանու միակ կայացած նիստը հոկտեմբերի 10-ի նիստն է եղել, որի ընթացքում փակ քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը:
ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ «Հայկական վերածնունդ»-ը հուշագիր էին ստորագրել՝ պարտավորվելով քաղաքապետի ընտրության ժամանակ պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Ու թեեւ ենթադրվում էր, որ Վանաձորի ավագանու 33 անդամներից 18-ը քվեարկելու են Մարուքյանի օգտին, վերջինս ստացավ ընդամենը 14 ձայն:
Դրանից հետո ավագանու ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ բոյկոտելու են նիստերը՝ պարզելու, թե ովքեր են ավագանու այն չորս ընդդիմադիր անդամները, ովքեր փակ քվեարկության ժամանակ իրենց ձայնը տվել էին իշխանության թեկնածուին:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ