Զանգողների հարցով ՀՀԿ անդամը կզբաղվի ընտրություններից հետո

Ազգային ժողովի ընտրություններից առաջ հայաստանյան ավելի քան հարյուր դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից ընտրողների ցուցակներ կազմելու մասին հավաստող սկանդալային ձայնագրությունների մեջ, որոնք հրապարակել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, առանձնանում է մեկը:

Այն առումով, որ այդ ցուցակների առկայության մասին վկայում է նաեւ Արարատի մարզի Վեդի քաղաքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահագն Վարդանյանը:

Ըստ այդ ձայնագրությունների, Վեդու համար մեկ դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը իբր Հանրապետական կուսակցության շտաբից զանգահարած երիտասարդին տեղեկացնում է, որ 345 հոգուց կազմված ցուցակ է ներկայացրել Վահագն Վարդանյանին: Այնուհետեւ, մեկ այլ ձայնագրության մեջ, նույն այդ «Հանրապետականի շտաբի ներկայացուցչին» զանգահարում է Վահագն Վարդանյանը, ասում, որ ցուցակներն իրեն են տրամադրվել, փորձում է հասկանալ, ինչ խնդիր է ծագել եւ ով է եղել տնօրենին զանգահարողը:

Երեկ մեր զրույցում Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը պնդեց, թե իրեն ոչ մի ցուցակ էլ չի տրամադրվել: Նաեւ խոստացավ Հանրապետականի շտաբից ներկայացողների ստեղծած այս խնդրով զբաղվել ընտրություններից հետո:

Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Վարդանյան, ի՞նչ ցուցակ էր դա:

- Ոչ մի ցուցակ էլ ինձ չեն տվել: Ամբողջ ձայնագրությունը չի հրապարակվել:

- Բայց այդ ձայնագրության մեջ ասում եք, որ ձեզ է տվել:

- Ձայնագրությունը շատ կիսատ է, ամբողջական ձայնագրությունը չեն հրապարակել:

- Իսկ ամբողջական ձայնագրության մեջ ի՞նչ եք ասել:

- Իրենցից պարզեք` ինչ եմ ասել: Որ ինձ ոչ մի ցուցակ էլ չեն տվել:

- Բայց հրապարակված հատվածում լսվում է, որ ասում եք` Ալվարդ Պապոյանը ձեզ է տվել ցուցակը:

- Ինձ ոչ մի ցուցակ էլ չեն տվել ո՛չ Ալվարդ Պապոյանը, ո՛չ մնացած բոլոր տնօրենները:

- Իսկ ինչո՞ւ էիք ասում, որ ձեզ է տվել:

- Ինձ ցուցակ չի տվել, նման բան չկա:

- Ուզում եմ հասկանալ` եթե չի տվել, ինչո՞ւ էիք ասում, որ տվել է:

- Սկզբի խոսակցության մեջ ասացի, որ այդտեղ կա, բայց ամբողջական, որ այդպիսի խոսակցություն չի եղել: Դրա համար եմ ասում:

- Այսինքն` մեկ ասել եք` տվել է, հետո ասել եք` չի՞ տվել:

- Ես փորձեցի իմանալ` ով է (զանգահարողը), դրա համար այդպես ասացի: Հետո ամբողջ զրույցը որ լսեք, կտեսնեք, որ ոչ մի ցուցակ էլ չի տվել:

- Այդ դեպքում տնօրենին հարցրեցի՞ք, թե ինչու է հայտարարել, որ ձեզ է տվել այդ ցուցակը:

- Այո, այո, տնօրենի հետ խոսել եմ: Դուք էլ կարող եք խոսել, եւ նա կասի, որ ինքը ոչ մի ցուցակ չի տվել: Դպրոցի տնօրենը մեզ ենթակա չէ: Դպրոցը մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություն է:

- Իսկ ձայնագրության մեջ ինչո՞ւ էր ասում, որ ցուցակը ձեզ է տվել, ինչո՞ւ է ձեր անունը տալիս, դա պարզե՞լ եք:

- Իմ անունը չի տալիս, խոսակցության մեջ չկա իմ անուն-ազգանունը: Ասում է` տվել եմ աշխատակազմի քարտուղարին, բայց չի ասում` քաղաքապետարանի: Կամ չի ասում Վարդանյան Վահագնին եմ տվել:

- Իսկ այդ դեպքում դո՞ւք ինչու էիք հետ զանգում (Հանրապետականի շտաբից ներկայացած երիտասարդին): 

- Ես զանգել եմ, որ փորձեմ հասկանալ` ո՞վ է, որ շտաբից է ներկայացել: Ալվարդ Պապոյանը թեկնածու է: Մեր Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու:

- Դուք ե՞ւս Հանրապետական եք:

- Այո, սկզբնական կազմակերպության ղեկավար եմ: Վեդի քաղաքում հանրապետական կուսակցությունը տրոհված է հինգ սկզբնական կազմակերպության, մեկի ղեկավարն եմ: Հենց կրթական ոլորտի:

- Պարոն Վարդանյան, քանի որ ասում եք` ցուցակների մասին ձեր խոսքերը կիսատ եւ այլ կերպ են ներկայացվել, ինչ-որ քայլեր պատրաստվո՞ւմ եք ձեռնարկել:

- Ընտրություններից հետո՝ այո:

- Ի՞նչ եք անելու:

- Ընտրություններից հետո...

- Դեռ չե՞ք մտածել:

- Չէ, չէ, ժամանակ չկա դրա մասին մտածելու:

- Իսկ ինչո՞ւ ոչ ընտրություններից առաջ, եթե դա ձեր հեղինակությանը վնասել է: Գուցե պետք է ընտրություններից առա՞ջ շտկել իրավիճակը:

- Դա ընտրություններից հետո:

- Մի տեսակ սպառնալիքի նման է հնչում:

- Չէ, չէ, ընտրություններից հետո ձեր հարցերին կպատասխանեմ:

Վահագն Վարդանյանի հետ մեր հեռախոսազրույցից հետո եւս մեկ անգամ լսեցինք Վեդու համար մեկ դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանի հրապարակված ձայնագրությունը` համոզվելու` հնչեցնո՞ւմ է նրա անունը: Ցուցակի մասին տնօրենն ասում է հետեւյալը. «Ես Վահագին եմ տվել: Վարդանյան Վահագին»: Ինքը` Ալվարդ Պապոյանը հրաժարվեց որեւէ  մեկնաբանություն տալ: Ներողություն խնդրեց, ասաց, որ իրեն լավ չի զգում:

Տպել
5588 դիտում

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է