Իշխանությունները մտահոգ են. ընտրական գործընթացներն արդեն իսկ անբիծ չեն

Իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բազմաթիվ անգամներ են հայտարարել, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անբիծ անցնեն:

Իշխանությունները գիտեն, որ այս ընտրությունները ավելի քան երբեւէ գտնվում են միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Այդ կառույցներն ու որոշ արեւմտյան երկրներ մի քանի ամիս առաջ խոշոր գումարներ հատկացրին, որ ընտրակեղծիքները հնարավորինս բացառելու շրջանակներում տեխնիկական ներդրումներ իրականացվեն: Ու նաեւ այդ պատճառով այս ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունն ավելի մեծ է լինելու: Արդեն իսկ հայտնի է, որ ընտրական գործընթացները դիտարկող եվրոպական հիմնական կառույցը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մոտ 300 դիտորդ է գործուղելու Հայաստան՝ քվեարկության ընթացքին հետեւելու համար:

Բայց ընտրությունները դեռ տեղի չունեցած՝ նախընտրական գործընթացներն այնքան էլ անբիծ չանցան եւ ի սկզբանե ակնհայտ խախտումներ տեղի ունեցան: Նախ, ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Այս դեպքում այդ օրը որոշվում է 2005թ. ընդունված Սահմանադրությամբ, ինչի համաձայն՝ քվեարկության օրը պետք է նշանակվեր ապրիլի 20-30-ի միջակայքում: Իսկ քարոզարշավի մեկնարկից հետո պարբերաբար բախումներ էին տեղի ունենում ռեյտինգային թեկնածուների միջեւ՝ ընդհուպ մինչեւ դանակահարություններ ու կրակոցներ: Իսկ օրեր առաջ էլ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակեց Հայաստանի 114 դպրոցների եւ ուսումնական այլ հաստատությունների ղեկավարների հետ իրենց զրույցների ձայնագրությունները, որտեղ այդ պաշտոնյանները պատմում էին, թե ինչպես են Հանրապետական կուսակցության օգտին հազարավոր ընտրողներ հավաքագրում ու ցուցակներ կազմում: Այդ ցուցակները նրանք պետք է ներկայացնեին քաղաքապետարաններ, ՀՀԿ-ի գրասենյակներ եւ պահանջվող այլ վայրեր: Այսինքն, արդեն իսկ այս ընտրություններն անբիծ չեն, ինչը միանշանակորեն չեն վրիպել միջազգային կառույցների աչքից:

Երեկ արդեն միջազգային կառույցներն առաջիկա ընտրությունների վերաբերյալ մտահոգություն էին հնչեցրել: «Մենք տեղյակ ենք ու մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները: Մենք շարունակում ենք հորդորել ընտրություններին մասնակից բոլոր կողմերին՝ հավատարիմ լինել Հայաստանի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն եւ կոչ ենք անում համապատասխան իրավապահ կառույցներին ու ընտրական կառույցներին անկողմնակալ ու համոզիչ կերպով իրականացնել գործող օրենքները։ Հուսով ենք, որ ընտրությունների անմիջական արդյունքները ճանապարհ կհարթեն դեպի բարեկեցություն, խաղաղություն եւ առաջընթաց»,- նշված է ԵՄ, ԱՄՆ, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունների երեկ տարածած համատեղ հայտարարության մեջ:

Անդրադառնալով կիրակի տեղի ունենալիք ընտրություններին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նույնպես երեկ հայտարարել է, թե ընտրական բարեփոխումները ֆինանսավորած ԵՄ-ի համար այս ընտրությունները խիստ մեծ կարեւորություն ունեն: «Հիմնարար է, որ ընտրողները վստահ լինեն եւ կարողանան գնալ քվեարկելու այնպես, ինչպես իրենց խիղճը, գիտակցումը կթելադրի, եւ դրա համար ԵՄ-ն որոշեց այսպիսի մի կարեւոր մասնակցություն ցուցաբերել՝ 7 միլիոն եվրո ներդնել վստահության այնպիսի մեխանիզմներ՝ տեսախցիկներ, ինքնությունը պարզող սարքավորումներ, որպեսզի բացառվեն ճնշումները ընտրողների վրա, որպեսզի ընտրողը հնարավորինս ազատ կարողանա ընտրել իր թեկնածուին»,- երեկ ասել է նա:

Բայց արդյո՞ք վերը նշված խնդիրների պատճառով արդեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները հնարավոր չէ համարել անբիծ: Հատկապես որ դեռ հայտնի չէ, թե ինչպես կընթանա ապրիլի 2-ի քվեարկությունը: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր եւ Շիրակի մարզում ՀՀԿ-ի շտաբի համակարգող Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դպրոցի տնօրեններին ընտրապայքարում ներգրավելու իրողությանն ու հրապարակված ձայնագրություններին՝ ասաց, թե յուրաքանչյուր քաղաքացի ազատ է աշխատանքային ժամից դուրս զբաղվելու քարոզչությամբ, եւ դա նրա իրավունքն է: Իսկ այդ ձայնագրությունների հրապարակման համար նա անգամ մեղադրեց հասարակական կառույցներին, թե նրանք դպրոցների ՀՀԿ-ական տնօրենների վրա ճնշում են գործադրում: «Իսկ եթե նա կուսակցական է, ապա դա նրա պարտականությունն է եւ որեւէ մեկը եթե փորձում է նենգափոխել, ճնշում գործադրել, հանրային կարծիք ձեւավորել նրա շուրջը, այդպիսով շատ վտանգավոր եւ անընդունելի քայլ է անում: Եվ եթե որեւէ մեկը կապացուցի, որ այդ տնօրենն իր աշխատանքային ռեսուրսն է օգտագործել այդ գործում, դա կարող է դառնալ առանձին դեպք եւ առանձին քննարկման առարկա: Բայց այն, որ համատարած կազմակերպված փորձեր են արվում ճնշում գործադրելու պետական համակարգում աշխատող ՀՀԿ-ականի վրա, ակնհայտ է: Որեւէ կազմակերպություն իրավունք չունի միակողմանի, տենդենցիոզ բնույթի դիրքորոշում արտահայտել: Ես չգիտեմ, դա ՀԿ է, թե ընդդիմության քարոզչական խնդիր է լուծում»,- ասում էր Սամվել Նիկոյանը:

Իսկ ինչ վերաբերում է քվեարկության օրվա նշանակման հակասահմանադրականությանը, ապա Նիկոյանի խոսքերով՝ իրենց մասնագետներն արդեն դրա վերաբերյալ «սպառիչ ու բավարար բացատրություններ» տվել են: «Բայց եթե դա նորից է դառնում քննարկման առարկա, ուրեմն միտումնավոր մոտեցում է դրսեւորվում»,- ասաց նա:

Մեր տեղեկություններով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենը Հայաստան կատարած այցի ժամանակ մարտի 4-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպելիս՝ մտահոգություն է հայտնել ընտրությունները ապրիլի 2-ի նշանակելու հակասահմանադրականության վերաբերյալ: Արդյո՞ք ՀՀԿ ԳՄ նիստերում նման հարց չի քննարկվել: «Ես տեղյակ չեմ նման մտահոգության վերաբերյալ: Մասնագետների կողմից տրվել են բացատրություններ, եւ այդ կառույցների կողմից որեւէ հրապարակային արձագանք չեմ լսել»,- չհամաձայնեց Սամվել Նիկոյանը:

Տպել
3825 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները