Շնորհակալ եմ, որ միշտ ձեր կողքին եմ. Առաքել Մովսիսյանը՝ փարաքարցիներին (տեսանյութ)

Այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տան բակում մարզի ընտրողների հետ հանդիպում ունեցավ ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը: Նրա հետ նույն հարթակում էին կանգնել սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը եւ դերասան Գոռ Վարդանյանը:

Հանդիպման ժամանակ նույն գյուղի դպրոցի ուսուցչուհիներից Կարինե Վարդանյանը գովեստի խոսքեր ասաց Մովսիսյանի հասցեին, ապա հետաքրքրվեց՝ ճի՞շտ է այն լուրը, որ Փարաքար համայնքի դպրոցը պետք է լուծարվի: Մոտենալով խոսափողին Առաքել Մովսիսյանն իր խոսքն այսպես սկսեց. «Նախ ես շնորհակալություն եմ հայտնում սիրելի փարաքարցիներ, որ միշտ ձեր կողքին եմ եղել եւ դուք հավաքվել եք էսօր իմ պատվին: Լիքը շնորհակալություն եմ հայտնում եւ հաստատ իմացեք՝ ձեզ չեմ հիասթափացնի: Միշտ ձեր կողքին եմ եղել եւ կլինեմ»:

Անդրադառնալով մանկավարժի բարձրացրած հարցին՝ Առաքել Մովսիսյանը վստահեցրեց, որ որեւէ մեկը չի կարող դպրոցը սեփականաշնորհել, մինչդեռ հարցը դպրոցի լուծարմանն էր վերաբերվում:

«Պատասխանը դպրոցի համար՝ ոչ մեկի գրպանում դրած չի, որ դա կարա սեփականաշնորհի եւ տանի էս դպրոցը, կամ խանութ սարքի իրանց պապաների համար, դա չի ստացվի, չենք թողա: Դուք էլ կմիանաք ինձ ու չենք թողա, ես ձեր հետ եմ: Մի բան էլ ասեմ՝ ձեզ երբեւիցե մենակ չեմ թողա եւ չեմ հիասթափացնի, ոնց ապրել ենք նույն ձեւի շարունակելու ենք ապրել: Ինձ ո՛չ պաշտոնն ա փոխում, ո՛չ էլ պատգամավոր լինելը»,- հայտարարեց Առաքել Մովսիսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
28614 դիտում

«Գազել» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը (տեսանյութ)

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

Հասարակության ներսում խնամքով փորվող խրամատները

Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի, իսկ ռեկտորի ժպ-ն չի օգտվում նախարարի հովանավորչությունից. ԿԳՄՍ նախարար

Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ

ՇՊՀ-ում դեռ անցյալի իրավական գնահատականը չի տրվել. Գյումրիում ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ քննարկում է կայացել

Սպիտակում «Brabus Gelandewagen» մակնիշի մեքենա է այրվել

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 22-ի, կտարհանվի աղետից տուժած թուրքական բանտը

100 փաստ՝ նոր Հայաստանի մասին

Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան

Սարալանջում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել. այրվել է պահեստավորված անասնակերը

ԱԺ-ում ինչ-որ մարդիկ հայհոյախառն արտահայտություններ թույլ տվեցին․ իրենցով պետք է զբաղվել. Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել․ Նիկոլ Փաշինյան

Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին. Հայկ Խանումյանի արձագանքը

«Առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն». Մասիս Մայիլյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Մենք այդ փողերը վերցնում ենք այնտեղից, որտեղ իրենք տարիներով խնդրում էին եւ չէին ստանում․ Փաշինյան

Բուհական եւ գիտական համակարգը ծայրից ծայր պետք է բարեփոխվի․ մեր պլանը պինդ, շեշտակի քայլերով առաջ գնալն է

Կարծում եմ, որ ՀՀ կառավարության եւ Դաշնակցության միջեւ չկա հակադրություն․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանին արձագանքել է նաեւ ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը

Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ, ամենաստոր բաներն էին գրում ինձ․ վարչապետ