ԿԸՀ-ն մերժեց ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՕՐՕ-ի դիմումը (տեսանյութ)

28/03/2017 schedule19:07

Քիչ առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսեց քննարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիմումը, որով դաշինքը ԿԸՀ-ից պահանջում է՝ դիմել դատարան ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով:

Դաշինքը ԿԸՀ-ին էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած ձայնագրությունները դպրոցների եւ մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրենների մասնակցությամբ, որտեղ նրանք հաստատում են կուսակցության համար ձայների հավաքագրմամբ զբաղվելու փաստերը:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԿԸՀ որոշման նախագիծը, որտեղ ներկայացված էր իրենց ուսումնասիրությունը: Համաձայն ԿԸՀ-ի ուսումնասիրության՝ տնօրենները ձայնագրվել են առանց մյուս կողմի իմացության, ձայնագրողները հանդես են եկել գոյություն չունեցող անձանց անունից: Պարզվել է, որ մանկավարժների մի մասն ընդգրկված են եղել կուսակցությունների նախընտրական փուլի կազմակերպչական աշխատանքներում:

Կուսակցության համախոհների եւ կողմ քվեարկելու տրամադրված անձանց անուններ հավաքագրելը հանձնաժողովը չի համարում նախընտրական քարոզչություն: «Դրանք չեն կարող գնահատվել նախընտրական քարոզչության կարգի խախտում, քանի որ չի հաստատվել, որ վերոհիշյալ անձինք քարոզչություն են իրականացրել իրենց լիազորություններն իրականացնելիս, չի ներկայացվել որեւէ ապացույց, որ իրականացմանը զուգահեռ է դա կատարվել»,- ԿԸՀ որոշման նախագիծն ընթերցեց Տիգրան Մուկուչյանն ու հարցը դրեց քվեարկության:

ԿԸՀ 7 անդամները կողմ քվեարկեցին «ՕՐՕ» դաշինքի դիմումը մերժելու մասին որոշման նախագծին, իսկ Գյումրու թիվ 37 միջնակարգ դպրոցի տնօրենի ձայնագրությունը կուղարկվի դատախազություն:

Նշենք, որ այս հարցի քննարկման ժամանակ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, որոնք գտնվում էին նիստերի դահլիճում, պահանջեցին որպեսզի հանձնաժողովը նրանց ներառի որպես երրորդ կողմ, քանի որ նույնաբովանդակ դիմում իրենք էլ են ներկայացրել: ԿԸՀ-ն հնարավորություն չտվեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանին ներգրավվել հարցի քննարկմանը՝ որպես երրորդ կողմ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
1614 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում