Խնդիրներ. Գեղամյանը Արթիկում եւ մինչ այդ

28/03/2017 schedule17:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 27-ի համարում

Արտաշես Գեղամյանի հետ հանդիպման եկած Արթիկ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները երեկ խոսում էին երկու բանից՝ սովից եւ իշխանափոխությունից: Հանդիպման եկածներից յուրաքանչուրն ուզում էր անպայման ինքը խոսել եւ պատմել, թե ինչպիսի ծանր պայմանների մեջ են իրենք եւ իրենց գյուղացիները: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը չէր ծրագրել մտնել Մաստարա գյուղ, սակայն ճանապարհի վրա գտնվող այդ գյուղի մոտ հարյուր բնակիչներ փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ Արտաշես Գեղամյանը նաեւ իրենց լսի: Գյուղի բնակիչ Արայիկ Չոփիկյանը, միանգամից մոտենալով մեքենայից իջնող Գեղամյանին, սկսեց իր ելույթը. «Պարոն Գեղամյան, Քոչարյանն ասում է, որ Հայաստանում աճ կա:

Շատ էլ ճիշտ է ասում. եթե անցյալ տարի մեր գյուղից Ռուսաստան աշխատելու էր գնացել յոթ հարյուր մարդ, ապա այս տարի արդեն հազար մարդ գնացել է, ու էլի մի քանիսը կգնան: Մենք էլ սպասում ենք խոստացված իշխանափոխությանը. եթե մինչեւ ապրիլի վերջը այս իշխանությունները մնացին, մենք բոլորս էլ գնալու ենք՝ ամբողջ գյուղով: Երեւի սրանցից պրծնելու ուրիշ ձեւ չկա»: Գյուղացիներն արդեն գիտեին, որ «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը միասնական հայտարարություն են ընդունել իշխանափոխությանն ուղղված միասնական հանրահավաք կազմակերպելու իրենց մտադրության մասին: «Իրենք եկել՝ Երեւանը գրավել են, ուզում են ճանապարհները փակել, որ մենք Երեւան չգանք:

Պարոն Գեղամյան, անպայման գալու ենք, եթե առաջ թվանք վերցրինք թուրքի դեմ կռվելու համար, ապա հիմա էլ սրանց պետք է քշենք: Օրենքով կգնան՝ ավելի լավ, չեն գնա՝ իմացեք, որ մենք մյուս բաներին էլ ենք պատրաստ»,-վստահեցնում էին մաստարացիները: Արտաշես Գեղամյանն էլ ասում էր, որ մինչեւ վճռական հանրահավաքը «Ազգային միաբանություն» կուսակցությունն ապրիլի 5-ին հանրահավաք է հրավիրել մատեդարանամերձ հրապարակում: Իսկ միասնական հանրահավաքի օրը իմանալու համար խորհուրդ էր տալիս հետեւել հեռուստաեթերին: Մաստարացի գյուղացիներին հրաժեշտ տալու ժամանակ Արտաշես Գեղամյանին մոտեցավ մի մարդ ու հայտարարեց. «Ես կարբեցի Մհերն եմ, մեքենայով անցնում էի, կանգնեցի, որ ասեմ՝ արագացրեք, էսօր-էգուց մի գցեք, թե չէ ժողովուրդը կհիասթափվի, հավատը կկորցնի:

Իմացած եղեք, որ կարբեցիներն էլ են ձեզ հետ»: Կարբեցի Մհերին էլ Արտաշես Գեղամյանը վստահեցրեց, որ իշխանափոխություն անպայման լինելու է, օրն ու ժամը որոշված է, եւ շատ շուտով դրա մասին բոլորը կիմանան: «Արդարություն» դաշինքի հետ միասին գործողություններ սկսելու Արտաշես Գեղամյանի հայտարարությունը ոգեւորությամբ ընդունվեց նաեւ Պեմզաշեն գյուղում: Գյուղացիներն ասում էին, որ իրենք շատ վաղուց էին ուզում, որ ընդդիմությունը միանա: Պարգեւ անունով մի մարդ սկսեց բղավել, որ պեմզաշենցիների մեծ մասը սոված քնում է, սոված արթնանում. «Անցյալ տարի թոշակս 6 հազար դրամ էր, իսկ ալյուրի մի պարկը՝ 7 հազար: Այսօր ստանում եմ 8 հազար դրամ թոշակ, ալյուրի պարկը 15 հազար է, բայց որ իրենց լսես՝ մենք օր օրի լավ ենք ապրում, երեւի իրենք իրենց մասին են խոսում»:

Հոռոմ գյուղում եւս գյուղացիներն առանց թաքցնելու խոսում էին, որ կիսասոված գոյություն են քարշ տալիս: «Այսպես ավելի լավ է չապրենք, թող մեռնենք, որ մեր երեխաների տառապանքը չտեսնենք»,- ասում էր հոռոմցի մի տատիկ: Արտաշես Գեղամյանն էլ պատմում էր, որ նույնիսկ բրիտանական հանրագիտարանը գիտի իրենց վիճակի մասին եւ արձանագրել է, որ բնակչության թերսնվածությամբ Հայաստանը աշխարհի 220 երկրների թվում 217-րդն է: «Եղեռնից են խոսում, թող այդ խոսողները գան տեսնեն, թե իրական եղեռնը ինչպես է լինում: Իրենք կազինոներում միլիոններ են կրվում, մենք այստեղ մի քանի հարյուր դրամ չունենք ցամաք հաց ուտելու համար»,- ասում է հոռոմցի Արտաշ պապը: Ի դեպ, կազինոներում կրվող գումարների մասին խոսում էին գրեթե բոլոր գյուղերում:

Ամբողջ այցի ընթացքում հօգուտ իշխանությունների հանդես եկավ միայն հոռոմցի ութսունն անց Ռոբերտ Հարոյանը: «Մեր երեխաները գնացել են, մի կտոր հող են գրավել, հիմա պետք է բոլորս միանանք, որ հողը պահենք: Հիմա իշխանափոխության ժամանակը չէ»,-մի քանի անգամ կրկնեց նա: Եւ հենց Ռոբերտ Հարոյանին ի պատասխան՝ Արտաշես Գեղամյանն ամբիոնից միանգամից հայտարարեց. «Տեսնում եմ, որ ժողովուրդը ոչ թե իրենց, այլ մեզ հետ է, եւ եթե շատ են մտածում Ղարաբաղի մասին, եթե այդքան հայրենասեր են, թող հանգիստ ռադները քաշեն, գնան»:

Ինչպես Դավիթաշենում «Արդարություն» դաշինքի անդամների վրա, այնպես էլ Արթիկ քաղաքում Արտաշես Գեղամանի վրա ձու շպրտեցին, որը նրան չկպավ: Այս ակցիան արժանացավ հրապարակում հավաքված մոտ 4-5 հազար արթիկցիների հախուռն հայհոյանքներին: Նրանք եւս պահանջում էին, որպեսզի հնարավորություն ստեղծվի, որ իրենք գան Երեւան եւ մասնակցեն իշխանափոխությանը: Արթիկցիներն ասում էին, որ արդեն ոստիկանությունն իրենց զգուշացրել է, որ այդ օրերին Երեւան գալու ճանապարհը փակվելու է: «Ամեն ինչ անելու ենք, որ բոլորով միասին լինենք»,- հավատացնում էր «ԱՄ» նախագահը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1020 դիտում

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա