Ասուլիս. ԱԺՄ-ն գնում է կինո

28/03/2017 schedule17:22

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 27-ի համարում

Ընդդիմությունը մինչեւ ապրիլի 13-ը պատրաստվում է վճռական գործողությունների: Ու այս վճռական ֆոնին երեկ, Մամուլի ազգային ակումբում, ընդդիմության գործողությունների սցենարի կազմման մասնակից,  ԱԺՄ նախագահ, «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Վազգեն Մանուկյանի հայտնած որոշ մտքեր բնավ չէին տեղավորվում ընդդիմության որդեգրած մարտավարության շրջանակներում: Այն, ինչ ասուլիսի սկզբում ասաց ԱԺՄ նախագահը, տիպիկ ընդդիմադիր գործչի գնահատականներ էին: ԱԺՄ նախագահն արձանագրեց, որ Հայաստանը ճահիճ է, եւ մամուռները ծածկում են այդ ճահիճը. մի խոսքով, ըստ ՄԱԱ հյուրի, մենք ապրում ենք կայուն գորտային պետությունում: Սակայն ասուլիսի մնացած հատվածում ԱԺՄ նախագահի տված գնահատականները դժվար էր համարել հեղափոխության գնացող եւ իշխանափոխության պատրաստ գործչի գնահատականներ:

«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչը, որը միացել է մինչեւ ապրիլի 13-ը համաժողովրդական շարժում սկսելու կոչին, նա՛խ հայտարարեց, որ այսօր ժողովրդի 80 տոկոսը լցված է ատելությամբ, մինչդեռ ինքն ատելությամբ առաջացած փոփոխությունն այնքան էլ չի ընդունում: Այնուհետեւ, անդրադառնալով Քոչարյանին եւ ընդդիմության լիդերին (առանց անուն տալու), ասաց. «Այժմ գաղափարների պայքար չէ, այժմ լավի-վատի պայքար է: Բայց ե՛ւ վատն է կասկածելի իր վատությամբ, ե՛ւ լավն է կասկածելի իր լավությամբ: Չնայած գիտեմ, որ շատերի մոտ ասածս դժգոհություն կառաջացնի, բայց, ենթադրենք, հաղթանակ եղավ, եւ Քոչարյանը գնաց: Ես չեմ կարծում, որ դրանից հետո ընտրությունները կլինեն արդար եւ ազատ: Քաղաքական դաշտը չի բաժանվել երկու մասի, եւ այնպես չէ, որ  իշխանության մեջ գտնվողները բոլորը կեղծարարներ են, իսկ ընդդիմության մեջ գտնվողները բոլորն ազնիվ են:

Հավասարաչափ բաշխում է տեղի ունեցել: Եւ ես վստահ եմ, որ եթե Քոչարյանը գնա՝ կայուն եւ ուժեղ իշխանություն չի լինի, որը զսպի, որպեսզի նման կեղծիքներ չկատարվեն: Այն նախադասությունը, որ Քոչարյանի հրաժարականից հետո կլինեն ազատ եւ արդար ընտրություններ՝ ինձ համար համոզիչ չի»,- ահա այսպիսի հայտարարություն արեց իշխանափոխության գնացող ընդդիմության ներկայացուցիչը: Բայց սա Վազգեն Մանուկյանի հայտնած միակ հետաքրքիր միտքը չէր. երեկ նա, թերեւս, ակնարկելով ընդդիմության ամենավճռական ուժին՝ «Հանրապետություն» կուսակցությանը, ասաց. «Ընդդիմության վճռականությանը եթե չգումարվի ժողովրդի վճռականությունը, ես չեմ կարծում, որ ընդդիմության վճռականությունը կարող է բերել արդյունքների: Եւ եթե ժողովուրդ ետեւում չլինի, եւ մարդկանց մի խումբ վճռականություն ցուցաբերի, դա մեր պետությանը օգուտ չի բերի, որովհետեւ մարդկանց մի խումբ, իրեն հերոս համարելով, կվերցնի իշխանությունն իր ձեռքը, եւ կլինի նույն չարիքը, ինչը մինչ այդ է եղել»:

Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն հնարավոր բախումներին, ապա պարզվեց, ի տարբերություն ընդդիմության մյուս ներկայացուցիչների, Վազգեն Մանուկյանը գիտի արյան գինը: «Ի տարբերություն ներկայիս բոլոր թեկնածուների, ես արյան գինը գիտեմ: Արյան գինը շատ ծանր գին է: Երկրի ներսում ես արյուն թափելուն դեմ եմ, որովհետեւ այդտեղ արդեն հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու. պարտվելու են բոլորը»,- ասաց ՄԱԱ-ի հյուրը: Բնականաբար, ԱԺՄ նախագահի այս գնահատականներից հետո մենք չէինք կարող չհարցնել՝ ինքը մտավախություն չունի՞, որ իր գործընկերներն իրեն այս վճռական պահին կհամարեն թիկունքից հարվածող: «Ես չեմ կարծում, որ իմ ասածների մեջ կա բան, որը ենթադրում է մեջքից հարվածել: Ես միշտ աշխատել եմ անկեղծ լինել ե՛ւ հասարակության, ե՛ւ ընդդիմության հետ: Եւ այն ամենը, որ հիմա ասում եմ՝ նույնը ասում եմ դաշինքում»,- մեր հարցին ի պատասխան ասաց ՄԱԱ-ի հյուրը: Ուստի, եթե ամեն ինչ այդքան վատ է, ի՞նչն է խանգարում Վազգեն Մանուկյանին՝ հեռանալ ընդդիմությունից: «Կինոյի սցենարը կարդացել ենք, հիմա գնանք կինոն նայելու»,- ասում է ԱԺՄ նախագահը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
754 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները