Կարեն Կարապետյանի «էլիտար» յուրայինները Ռուսաստանից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սրընթաց արագությամբ ամրացնում է իր դիրքերը Հայաստանում:

Շաբաթ օրը` մարտի 25-ին պաշտոնապես մեկնարկեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեությունը: Սա ներդրումային հիմնադրամի` աշխարհում ընդունված մի տեսակ է, որը առաջինն է Հայաստանում: Կենտրոնական բանկը արդեն գրանցել է այս կազմակերպությունը: Երկու բառով դժվար է նկարագրել, թե ինչով են զբաղվում այսպիսի հիմնադրամները: Նման կառույցները զբաղվում են ներդրումներ ներգրավելով: Դրանք ուսումնասիրում են խոշոր բիզնես պլանները, դրանց համար ներդրումներ են հայթայթում, իրենք էլ դառնում են փայատեր կամ գործարքից փող են աշխատում այլ տարբերակներով: Եթե այս սխեման աշխատի Հայաստանում, վատ չի լինի, իհարկե: Բայց գործնականում այս հիմնադրամը մի քանի խնդիր պետք է լուծի:

Այս հիմնադրամը ունի մի շատ կարեւոր, կարելի է ասել՝ առանցքային առանձնահատկություն: Մի մեջբերում կառավարության պաշտոնական հաղորդագրությունից. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը»: Այսինքն, այս ակումբի անդամները միայն ու միայն ռուսաստանցի հայազգի գործարարներն են: Ավելին. «Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ եւ մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ.... »,- մարտի 25-ին, ակումբի գործունեության մեկնարկին նվիրված  միջոցառման ժամանակ հայտարարել է Կարեն Կարապետյանը: Այսինքն, նրանք գոնե այս պահին Կարեն Կարապետյանի շրջապատում եղած գործարարներն են: Իսկ «ամենագլխավոր» գործարարն էլ Սամվել Կարապետյանն է. «Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկերոջը, Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամին, բարեգործին, ներդրողին՝ Սամվել Կարապետյանին»,- ասել է վարչապետը: Այլ կերպ ասած, սա Կարեն Կարապետյանի անձնական վերահսկողության տակ գտնվող, կամ այսպես ասենք, հանուն Կարեն Կարապետյանի ստեղծված մի կառույց է:

Եվ վարչապետն էլ մեծ հույսեր է կապում այս կառույցի հետ. «Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատեւ ներդրումներ, երկարատեւ բիզնես ծրագրեր, այլեւ մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ: Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ. բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20-30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջեւ, քան մենք ունենք: Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ եւ ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել: Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»,- վերը նշված միջոցառման ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը:

Տեսականորեն շատերը կարող են անդամակցել այս ակումբին: Գործնականում, եթե պատկերավոր ասենք, «ֆեյս կոնտրոլ է» դրված:  «Ակումբի անդամները նաեւ իրենց բարոյական կերպարով, պահելաձեւով, նոր մշակույթ են մտցնելու բիզնես էլիտայի մեջ, ինչը չափազանց կարեւոր է»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: Սրանով նա թերեւս ակնարկում է, որ մեզ հայտնի ու «հարազատ» տեղացի շատ «ցիվիլ» օլիգարխներ իրենց «պահելաձեւով» ու «բարոյական կերպարով» տեղ չեն ունենա այս կառույցում: Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանը ստեղծում է մի կառույց, որը հնարավորինս զերծ է ներհայաստանյան ազդեցությունից եւ պետք եղած ժամանակ կաջակցի իրեն նաեւ քաղաքական դաշտում խիստ որոշակի հարցեր լուծելիս: Իսկ ավելի երկարատեւ նպատակը թերեւս մեր այսպես կոչված «բիզնես էլիտայի» փոփոխությունն է:

Բայց դրա համար պետք է, որ կառույցը հաջողություններ գրանցի, իրոք կարողանա ներդրումներ ապահովել: Հակառակ դեպքում ունենալով միայն միլիոնատերերի «էլիտար ակումբ», որտեղ միայն հավաքվում ու, ասենք, 5 հազար տարեկան վիսկի են խմում եւ Տիգրան Մեծի ցանած թութունից սիգար են ծխում՝ անիմաստ է: Այդ ակումբը պետք է իրական ներդրումներ բերի ու հնարավորինս մեծածավալ: Այնքան, որ ՀՀ տնտեսությունը կախում ունենա դրանից: «Չափազանց կարեւորում եմ, որ ակումբը լինի հաջողակ, եւ հենց ճիշտ հիմքն այն է, որ սա ոչ թե բարեգործական, այլ ագրեսիվ բիզնես ակումբ է»,- ասել վարչապետը:

Ահա այստեղ է, որ ոգեւորությունը կարող է նվազել: Ինչու այս ակումբի ստեղծմանը չեն մասնակցել, ասենք, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կանադայի, Շվեդիայի հայազգի գործարարները: Եթե նպատակը միայն Կարեն Կարապետյանին «պետք եղած ժամանակ» աջակցություն ցուցաբերելն է, ապա «ագրեսիվ բիզնեսը» կմղվի երկրորդ պլան: Երկրորդ պլան մղված բիզնեսը արդեն չի կարող ապահովել ներդրումներ, որոնց նպատակը մեծ շահույթներ ձեւավորելն է: Այսինքն ստացվում է փակ շրջան: Մյուս հարցը, որ առաջանում է, հետեւյալն է, իսկ մինչեւ հիմա նշված գործարարները ինչպիսի՞ կապեր են ունեցել Հայաստանի հետ, որքանո՞վ են փորձել այստեղ իրավիճակ փոխել, կամ որքանո՞վ են նպաստել, որ իրավիճակը Հայաստանում ավելի վատանա: Միայն «Քարֆուրի» հետ տեղի ունեցածը բավարար է պնդելու համար, որ  «իրենց պահելաձեւով» ռուսաստանցի հայազգի գործարարները ոչ միայն չեն փորձել դրական փոփոխություններ գեներացնել Հայաստանում, այլեւ ամբողջ եռանդով նպաստել են, որ մեր տնտեսությունը դառնա ավելի մոնոպոլիզացված: Թերեւս հենց սրա մեջ է պետք փնտրել Կարեն Կարապետյանի այն հարցի պատասխանը թե «Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»:

Տպել
7427 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա