Սոցփաթեթը կգործի ամբողջ ծավալով, իսկ առողջապահության մասը նորից կանցնի ապահովագրականներին

Պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության գործառույթը նախատեսվում է նորից փոխանցել ապահովագրական ընկերություններին:

Այսինքն` շահառուին սոցփաթեթով տրամադրված բուժծառայությունների դիմաց այսուհետ փոխհատուցում տրամադրելու է ոչ թե պետական առողջապահական գործակալությունը, այլ ապահովագրական ընկերությունները:

Ինչպես հայտնի է, սոցիալական փաթեթի ծրագիրը գործում է հետեւյալ սկզբունքով. ամեն տարի պետական բյուջեից շահառուի հաշվեհամարին է փոխանցվում 132 հազար դրամ, որից 52 հազարը պարտադիր հատկացվում է առողջապահությանը, իսկ մնացածը, որը նույնպես, որոշ բացառություններով, կանխիկ չի տրամադրվում, շահառուն իրավասու է տնօրինել երեք այլ ուղղություններից որեւէ մեկով՝ վարկ մարել, ուսման վարձ վճարել կամ մեկնել հանգստի` անպայման Հայաստանում կամ Արցախում:

Ի սկզբանե առողջապահական բաղադրիչում ներգրավված էին ապահովագրական ընկերությունները: Բայց դժգոհությունները շատ էին, եւ 2015 թվականից պետությունն «անձամբ» ստանձնեց այդ գործառույթը:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ ապահովագրական ընկերությունների եւ սոցփաթեթի շահառուների համագործակցությունն ուղեկցվում էր վերջիններիս համար սթրեսներով: Այդ կազմակերպությունները ճարպկորեն կարողանում էին հազարումի պատճառաբանություն բերել` այցելուներին վստահեցնելու, որ իրենց անհրաժեշտ բժշկական սպասարկումը փոխհատուցման ենթակա չէ: Կամ էլ, որպես կանոն, աշխատում էին նրանց ուղղորդել դեպի այն բուժհաստատությունները, որոնք սերտորեն փոխկապակցված են տվյալ ապահովագրական ընկերության հետ, որպեսզի գումարը մի գրպանից հանեն, մյուսը դնեն:

Արդյունքում, պետբյուջեից ապահովագրական այդ ընկերություններին փոխանցված միլիարդավոր դրամների միայն փոքր մասն էր ծառայել նպատակին: Եվ մի օր էլ առողջապահական գերատեսչությունը որոշեց փոխել իրավիճակը` համարելով, որ ավելի ճիշտ կլինի պետական բյուջեից տրամադրվող գումարների բաշխումն ինքնուրույն կառավարի, մանավանդ որ զրկված էր ապահովագրական ընկերություններից հաշվետվողականություն պահանջելու հնարավորությունից:

Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանից երեկ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այս հետողորմյան պայմանավորված է առողջապահության նոր նախարարի հանգամանքով: Լեւոն Ալթունյանն, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում նշանակվելուց առաջ ղեկավարում էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը:

«Նախարարի փոխվելու-չփոխվելու խնդիր չէ, այդ հարցը քննարկվել է մինչեւ այդ էլ: Հովիկ Արգամիչի ժամանակահատվածից սկսվել էր, անկեղծ եմ ասում: Կարծում եմ` սա ընդհանուր քաղաքականություն է: Այստեղ որոշակի ռիսկեր կան, եւ որոշվել է, որ այսպես կառավարումը կլինի ավելի արդյունավետ: Ու այնպես չէ, որ ուղղակի տալիս ենք իրենց եւ վերջ: Մենք պայմանագրային հարաբերություններ ենք սկսում ապահովագրական կազմակերպությունների հետ, ու այդ ամբողջ գործունեությունը մոնիտորինգ է արվելու առողջապահության նախարարության կողմից»,- պատասխանեց նա: 

Անդրադառնալով հարցին, թե որն էր սոցփաթեթի առողջապահական մասը պետական գործակալության կողմից համակարգելու թերությունը, Ծաղիկ Վարդանյանն այսպես ասաց. «Երեւի թե այն մոնիտորինգի բաժինը, որը գործել է, շատ ավելի տեղայնացված չէր: Պետական առողջապահական գործակալությունում մենք մոնիտորինգի բաժին ունեինք, որը հիմնականում զբաղվում էր սոցփաթեթով, եւ իհարկե բավականին մեծ քանակով դեպքերի ավելացում դիտարկվեց: Այսինքն` գումարի եւ դեպքերի անհամապատասխանություն եղավ: Ես կարծում եմ, որ փաթեթային փոփոխություններ են լինելու: Այսինքն` այն փաթեթը, որը այս պահին գործում է, վերանայվելու է` ըստ բժշկական օգնության սպասարկման ձեւերի»:

Սոցփաթեթի առողջապահական բաղադրիչն ապահովագրական ընկերություններին փոխանցելու հարցը քննարկվում է, համապատասխան որոշման նախագիծը փոփոխման փուլում է: Եվ եթե ամեն ինչ ընթանա ինչպես ծրագրված է, փոփոխությունները կյանքի կկոչվեն արդեն մայիսի վերջին: Ընդ որում, ի տարբերություն նախորդ անգամվա, շահառուն իրավունք չի ստանալու ընտրել ապահովագրական ընկերությանը, այլ գումարը պատահականության սկզբունքով բաշխվելու է շուկայում գործող վեց այդպիսի կազմակերպությունների միջեւ: 

Անդրադառնալով պետական ծառայողներին տրվող սոցիալական փաթեթի մյուս երեք բաղադրիչներին, հիշեցնենք, որ նախորդ տարի դրանք չէին ընդգրկվել 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Եվ չէր բացառվում, որ 2017 թվականի բյուջեով այդ նպատակների համար այլեւս գումար չի նախատեսվի: ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից երեկ տեղեկացանք, որ համապատասխան ծախսը բյուջեով նախատեսված է, փոփոխություն չի եղել, ինչը նշանակում է, որ այս տարի էլ, նախկինի պես, պետական ծառայողները կարող են մեկնել հանգստի, հիպոթեք կամ ուսման վարձ վճարել:

Տպել
12909 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը