Ինչու տնօրեններին կանչեցին քաղաքապետարան. այստեղից չեն հերքում, որ մասնակից են գործին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկահարույց հրապարակումից հետո, երբ թվով 114 ձայնագրություններ վկայում էին այն մասին, որ նույնքան դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ զբաղված են եղել Հայաստանի հանրապետական կուսակցության համար ցուցակներ կազմելով, փորձեցինք պարզել, թե որն է Երեւանի քաղաքապետարանի արձագանքը այս ամենին:

Սկանդալի էպիկենտրոնում հայտնված տնօրեններից շուրջ 70-ը, ի դեպ, ղեկավարում են երեւանյան ուսումնական հաստատություններ:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն, ի պատասխան ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ` կիրակի երեկոյան, դիմել է Երեւանի քաղաքապետարան` վարչական փոխօգնության կարգով խնդրելով դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններից վերցնել բացատրություններ եւ երկօրյա ժամկետում` մարտի 28-ին, ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Դրանով պայմանավորված եւ հաշվի առնելով, որ տվյալ տնօրենների քանակը շուրջ 70 է, անմիջապես քայլեր են ձեռնարկվել: Այսինքն` երեկ հենց դրանով է պայմանավորված եղել, որ մեր տնօրենների մի մասին, թեկուզ եւ ոչ աշխատանքային օր էր, այնուամենայնիվ հրավիրել ենք բացատրությունների, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում կարողանանք բոլորի բացատրությունները վերցնել եւ ժամկետում ներկայացնել: Այսօր այդ պրոցեսը կավարտենք, որ ԿԸՀ սահմանած ժամկետը չխախտենք»,- շարունակեց վարչության պետը:

Հարցին, թե ինչո՞ւ է նախընտրելի համարվել բացատրություն գրելու նպատակով բոլոր տնօրեններին քաղաքապետարան հրավիրելը եւ ոչ թե միայն բացատրագիրը պահանջել` անկախ նրանից, թե նրանք դա որտեղ կգրեին, Արթուր Գեւորգյանն առաջարկեց դիմել իրավապահ մարմիններին, եթե տեղի ունեցածում ինչ-որ բան ենք տեսնում:

Երեւանում գործող տնօրեններն այդ ձայնագրություններում նաեւ ասել են, թե իրենց կազմած ցուցակներն ուղարկել են վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմ, այսինքն` նախկին թաղապետարաններ:

Արթուր Գեւորգյանին նաեւ հարցրինք, թե քաղաքապետարանից նման հանձնարարական իջեցվե՞լ է «թաղապետերին»` տնօրենների հետ նման աշխատանք կազմակերպելու վերաբերյալ: Նա դա չհերքեց եւ չհաստատեց:

Գեւորգյանի հետ մեր զրույցի այդ հատվածը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Գեւորգյան, թաղապետարաններին կամ վարչական շրջանների ղեկավարներին այդպիսի հանձնարարական եղե՞լ է քաղաքապետարանից, որ տնօրենների հետ կազմակերպեն այս ամենը:

- Ո՞վ է ասում ինչ-որ հանձնարարականների մասին:

- Ես եմ հարցնում:

- Դուք հարցնում եք, ես չգիտեմ դուք ինչ եք հարցնում: Ինչ-որ մեկն ասել է` ինչ-որ հանձնարարություն ունի՞:

- Ես հարցնում եմ` կա՞ նման հանձնարարություն:

- Ես էլ նույն կերպ ձեզ եմ հարցնում` կա՞ նման հանձնարարական:

- Դա ե՞ս պետք է իմանամ: Հարցնում եմ ձեզ, որ իմանամ:

- Իսկ ես պիտի՞ իմանամ: Ես հարցնում եմ` կոնկրետ այդ ձայնագրությունների մեջ ինչ-որ մեկն ասում է` հանձնարարական եմ ստացե՞լ:

- Կարեւոր չէ` ասում է, թե չի ասում, հիմա ես հարցնում եմ` թաղապետարանները ստացե՞լ են նման հանձնարարական քաղաքապետարանից:

- Ես ասացի այն, ինչ ասացի: Դրան ավելացնելու ոչինչ չունեմ:

Տպել
8323 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի