«Խորհոիրդ կտամ չոգեւորվել». հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

25/03/2017 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 26-ի համարում

- Պարոն Սահակյան, չնայած ՀՀԿ ղեկավարը վստահ էր, որ ընդդիմության մեղրամիսը երկար չի տեւի, սակայն երեկ, ըստ էության, կատարվել է բավականին լուրջ քայլ. «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը» հայտարարել են մինչեւ ապրիլի 13-ը համազգային անհնազանդության հանրահավաք կազմակերպելու եւ իշխանափոխության գործընթաց սկսելու մասին: Դա ձեզ չի՞ մտահոգում:   

- Իհարկե, ընդդիմության գործողությունները մտահոգիչ են, սակայն ես չեմ կարծում, թե դրանց կարելի է առանձնապես լուրջ վերաբերվել: Երեք տարի է նրանք համատեղ պայմանավորվածություններ են ձեռք բերում եւ պարբերաբար խախտում այդ պայմանավորվածությունները: Հիշեք, թե ինչ կարգի համատեղ հայտարարություններ ընդունեցին նախագահական ընտրություններից առաջ, որի արդյունքը բոլորս էլ տեսանք: Այն, ինչը անբնական է՝ չի կարող լուրջ հետեւանքներ ունենալ:

- Սակայն երկու քաղաքական ուժ արդեն իսկ հստակ ժամկետ է նշել՝ համազգային նոր շարժում սկսելու համար: Ի՞նչն է այդտեղ անբնական: 

- Եկեք չշտապենք ու մի քանի օր եւս սպասենք. վստահ եմ, որ մինչեւ իրենց հայտարարած ժամկետն այլ բնույթի հայտարարություններ կլինեն, քանզի մենք արդեն երկու-երեք տարի ականատեսն ենք լինում նրանց նմանօրինակ հայտարարությունների ու հակահայտարարությունների: Կարծում եմ, սա հերթական բլեֆային գործընթաց է: Իհարկե, չեմ բացառում, որ կլինեն միտինգներ, սակայն գործընթացները միտինգից այն կողմ չեն անցնի: Այսօր ընդդիմության երկու թեւերը մրցապայքարի մեջ են մտել, թե ով ավելի շատ ժողովուրդ կբերի: Ընդդիմության թեւեր էլ կան, որոնք դարան են մտել եւ մտածում են՝ թող կռիվը սկսվի, վերջում կերեւա, թե մենք ում ենք միանում: Այս ամենն անլուրջ է: Եւ ընդհանրապես, չի կարելի ժողովրդին դնել դրանիկների տեղ եւ օգտագործել որպես դրանիկների գունդ:

Մի առիթով արդեն ասել եմ՝ ժողովուրդը ոչ թե ընդդիմության ետեւից է գնում, այլ՝ հացի: Ժողովրդին պետք է հստակ բացատրվի, որ եթե անգամ իշխանությունը փոխվի, ոչ մեկը նրանց հաջորդ օրը հաց կամ պարարտանյութ չի տալու: Չնայած, ես  ավելի շատ հակված եմ մտածել, որ ընդդիմությունը պարզապես պատանդ է դարձել իր իսկ արած հայտարարությունների. ասել են, ժամկետ են նշանակել, գերի են դարձել իրենց հայտարարությունների ու հիմա ստիպված քայլեր են ձեռնարկում՝ հրաշալի հասկանալով, որ իրենց բոլոր քայլերը դատապարտված են: Ո՞վ է գլխավորելու իրենց հռչակած իշխանափոխության շարժումը. ժողովուրդը պե՞տք է իմանա, թե ում ետեւից է գնում, եւ այդ լիդերը ինչ ծրագրեր ունի: Այլապես՝ «տապալենք, հետո կտեսնենք, թե ում ենք նշանակում նախագահ» սցենարը պարզապես ծիծաղելի է:

- Պարոն Սահակյան, այդուհանդերձ, ընդդիմության համախմբման գործընթացը կարծես թե ակտիվացավ Գեղամյանի, այնուհետեւ՝ Ստեփան Դեմիրճյանի մոսկովյան այցերից հետո: Տեսակետ կա, որ ՌԴ-ն ընդդիմությանն իշխանափոխություն անելու «դաբրո» է տվել:

- Ճիշտն ասած, ես ընդունում եմ, որ կան հարավկովկասյան ընդհանուր սցենարներ, որոնց բախումները գերտերությունների միջեւ են, եւ որի փայլուն օրինակը Վրաստանն էր: Ես չեմ բացառում, որ այդ տերությունները Վրաստանի շարունակությունը մտածում են իրականացնել Հայաստանում: Սակայն Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է թե՛  քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով: Իսկ որ Վրաստանի սցենարն արտաքին ուժերը կփորձեն իրականացնել նաեւ Հայաստանում՝ ես դրան հավատում եմ: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ ժողովուրդը լուրջ չի ընդունի ընդդիմության պատմած հեքիաթները, որպեսզի գա եւ օրերով նստացույց անի՝ բացելու համար իշխանատենչության մոլուցքով տարված մի քանի լիդերների ճանապարհը դեպի իշխանություն: Ի դեպ, ես խորհուրդ կտայի ընդդիմությանն՝ առանձնապես չոգեւորվել, քանզի չի բացառվում, որ իրենց սկսած շարժումը դաշտ բացի բոլորովին այլ գործչի համար: Ոչ մեկը չէր սպասում, որ Վրաստանում քաղաքական դաշտը պիտի միանգամից մաքրվի, եւ Սահակաշվիլին գա իշխանության:

- Իսկ, ըստ ձեզ, ո՞վ կարող է լինել այդ «այլ» ուժը:

- Կարծում եմ, ընդդիմության շարժումը պարզապես հնարավորություն կտա, որ ակտիվանան այլ ուժեր: Եւ եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ իշխանափոխությունը հնարավոր է, դա հաստա՛տ չի լինելու այս ընդդիմության սկսած շարժման արդյունքում: Եթե ի հայտ գա այն լիդերը, որը հետագայում պատասխանատվություն է վերցնելու իր վրա եւ հստակ ասելու է, թե ինչ ուղիով է զարգանալու երկիրը, ահա այդտեղ մտածելու բան կա:

- Այսինքն, դուք չե՞ք բացառում իշխանափոխության հնարավորությունը:

- Այսօր բացառում եմ: Բացի այդ, մենք պետք է հասկանանք, որ այսօր խոսել իշխանափոխության մասին, նշանակում է՝ կորցնել մեր անկախությունը, ինչպես իր անկախությունը կորցրեց Վրաստանը՝ դառնալով ԱՄՆ-ի հերթական նահանգներից մեկը:   

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1318 դիտում

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից