Սամվել Բաբայանին կալանավորեցին

Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ 2 ամսով կալանավորել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Վերջինիս պաշտպան Ավետիս Քալաշյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է կալանքի որոշման մասին տեղեկությունը:

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2 րդ մասի եւ 235.1 հոդվածի 1-ին հատկանիշներով: 

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սանվել Բաբայանին ձերբակալել էր մարտի 22-ին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան տեղափոխելու կասկածանքով: Բաբայանի հետ այս գործով ձերբակալված են ևս երկու անձինք:

«Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «Իգլա» համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ: Կատարված քննչական գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով»,- հայտարարել էր ԱԱԾ-ն:

Փաստաբանի փոխանցմամբ Սամվել Բաբայանը չի ընդունում, որ ինքն առնչություն է ունեցել այդ զինատեսակի ձեռքբերման ու տարածման հետ կամ ճանաչում է ձերբակալված մյուս երկու անձանց:

Տպել
7367 դիտում

Պետական սահմանն ապօրինի հատելու համար Բագրատաշենի անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. մեքենան շրջվել է ձորակը. կա 2 տուժած

Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

ՀՀ մի շարք ճանապարհների մառախուղ է. Սոթք-Քարվաճառը փակ է բեռնատարների համար

Վթար Երեւանի Իտալիայի փողոցում. 4 տուժածներից 3-ը, բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել

Ծիլքար գյուղում հրդեհվել են 2 բնակելի տնակներ. տուժածներ չկան (տեսանյութ)

Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և 5 մարզերում

Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

Աշխատանքային խումբ է ստեղծվել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման եւ հիմնանորոգման նպատակով

Գաղտնալսվել է փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը

Թմրանյութ պահելու կասկածանքով Աբովյանում բերման է ենթարկվել 43-ամյա քաղաքացի

5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է

Հաջորդ շաբաթվանից Մարտունու բժշկական կենտրոնում կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Ոստիկանները նախորդ շաբաթ ոչ սթափ 79 վարորդ են հայտնաբերել

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Շիրակի մարզպետն ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են վտանգավոր կառուցատարրը