Կապանում տարեց կինը Ծառուկյանին նամակ հանձնելուց հետո 2 անգամ փորձեց ծնկի իջնել նրա առաջ

Սյունիքի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հիմնականում խոսեց ստեղծված վախի մթնոլորտից, չինովնիկների կողմից մարդկանց աշխատանքից ազատելով վախեցնելու դեպքերից:

«Ազատում են՝ թող ազատեն, էլ ի՞նչ է մնացել, ուրիշ ի՞նչ են անելու, ուզում եմ հասկանալ: Բայց ուզում եմ հնարավորություն տաք, որ ազատողներին մենք ազատենք, նրանց վախը դա է, որ իրենց գործին մնան: Ուզում ա՝ քաղաքապետը լինի, մարզպետը կամ կոմբինատի տնօրենը, ամբողջը ձեզնից ա կախված: Դուխներդ տեղը պահեք, քամի են անում՝ իրենց տեղը պահելու համար, որ իրանց գործին մնան: Եթե բան փոխվեց՝ իրենք առաջինն են դուրս գալու իրենց դիմումի համաձայն: Հո ընդմիշտ չե՞ն աշխատելու»,- Կապանում հայտարարեց Ծառուկյանը:

Ու որպեսզի ոչ վախեցնողներ լինեն, ոչ աշխատանքից ազատողներ՝ Գագիկ Ծառուկյանը հորդորեց ապրիլի 2-ին ճիշտ ընտրություն կատարել եւ իր ղեկավարած դաշինքին 50+1 տոկոս քվե տալ:

«2012-ից հետո նորից եկել ենք քարոզարշավի: 2012-ին այստեղ էինք, իրար հետ խոսեցինք, ավելի շատ ձայներ տվեցիք, քան 2008-ին, բայց մենք մեր ծրագրերը չկարողացանք իրականացնել, քանի որ 50+1 տոկոս ձայն չստացանք: Բայց մենք ձեզ չխաբեցինք, չանցանք պաշտոնների, մեր թիմակիցներին չտեղավորեցինք: Իհարկե, առաջարկում էին ե՛ւ նախարարներ, ե՛ւ մարզպետներ, բայց իմանալով, որ ես քարոզարշավի ժամանակ ժողովրդին խոսք եմ տվել, գիտեմ իրենց խնդիրը, պրոբլեմը, դրա համար հրաժարվեցինք կոալիցիա մտնել, որովհետեւ չէինք կարող մեր ծրագրերը իրականացնել»,- հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը:

Անդրադառնալով իր նոր ծրագրերին՝ ԲՀԿ առաջնորդը խոսեց նաեւ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներից. «...գործարանները գերշահույթ են ունենում, որից շարքային սյունեցիները չեն օգտվում, անգամ նրանց աշխատավարձերը չեն բարձրացնում»,- ասաց նա եւ խոստացավ իշխանության գալու դեպքում համապատասխան օրենք մշակել, որը հնարավորություն կտա «գերշահույթների դեպքում» կրկնապատկել աշխատավարձերը:

«Նավթ ու գազ չունենեք, մոլիբդեն ու պղինձ ունենք: Բայց դրան հարկավոր ա հետևել, հնարավորություն տալ, օրենք փոխել, համակարգ փոխել: Այսօր Մոլիբդենի կոմբինատի շահույթը կազմում է 20-ից 30 տոկոս: Եթե ասենք թե՝ պղինձը ոչ թե 5600 դոլար ա եղել, այլ 10000 դոլար, ի՞նչ ա փոխվել ձեզ մոտ: Ոչ մի բան: Բայց պետք է աշխատավարձն էլ փոխվեր, համապատասխան պետք է նայեին, օրենք փոխեին, որ դա պետական բյուջեինն ա, դա ժողովրդինն ա»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Վերջինս հիշեց նաեւ 2015-ին իր հետ տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ եթե ինքը իշխանությունների հետ լիներ՝ այդ ամենը տեղի չէր ունենա: Ընդգծելով, որ իրեն իր համակիրներն ու այլ քաղաքացիներն են խնդրել քաղաքականություն վերադառնալ՝ Ծառուկյանը հորդորեց «դուխով» քվեարկության գնալ:

«Այսօր մեզ պետք է 50+1 տոկոս ձայն, որ մենք կարողանանք արագաչափերը, կարմիր գծերը, թոշակները, ավանդները հետ վերադարձվի: Ամեն ինչ հնարավոր է, միայն պետք է բյուջեի գումարները ճիշտ ծախսվի, ինչպես կծախսես քո գումարները, որ արդյունավետ լինեն»,- նշեց նա եւ հավելեց. «Մտածողը դուք եք, անողը դուք եք, հետո ոչ մեկին չմեղադրեք: Ես եկել եմ ձեզ ասելու, որ իմ խոսքը միշտ գործ է եղել... Մնացածը դուք պետք է որոշեք: Ես նայում եմ դուք կոտրված, դեմքներիդ ոչ ժպիտ կա, ոչ բան: Բայց կարեւորը ցանկացած պրոբլեմ լուծում ունի, հույսով, հավատով, դուխով, ամեն ինչ լավ է լինելու»:

Կապանում եւս Ծառուկյանը բազմաթիվ նամակներ ստացավ: Նրան նամակ հանձնող տարեց կանանցից մեկը երկու անգամ փորձեց ծնկի իջնել, սակայն Ծառուկյանը մի կերպ դա թույլ չտվեց:

Տպել
7145 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ