ԳԱԱ-ում մտածում են հաստիքներ ստեղծել հատուկ երիտասարդների համար` 300 000 դրամ աշխատավարձով

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երեկ կայացած տարեկան ընդհանուր ժողովում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հնչեցեց ավանդական դարձած խնդիրներ մասին` ֆինանսների սղություն, սարքավորումների մաշվածություն, գիտությունը երիտասարդների համար գրավիչ չլինել եւ այլն:

«Դժվարությունները շատ են, որոնք միայն մեր ուժերով հաղթահարելը շատ բարդ է: Այդ խնդիրները որոշ չափով լուծվում են միջազգային համագործակցությունների շնորհիվ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: Երիտասարդներին ակադեմիայի համակարգում աշխատելու հարցում գրավելու համար նա չբացառեց, որ առաջիկայում կարող են ստեծվել հաստիքներ հենց երիտասարդների համար:

Այսինքն` ինստիտուտներին տրամադրվեն 50-60 հաստիք` մրցութային կարգով երիտասարդ գիտնականների ընդունելու համար եւ սահմանվի 300 հազար դրամ աշխատավարձ: Ինչ վերաբերում է սարքավորումների մաշվածությանը, ինչը ԳԱԱ նախագահի ձեւակերպմամբ, վտանգավոր շեմին է մոտեցել, այդ մասին հարց ուղղվեց նաեւ ժողովին ներկա Սերժ Սարգսյանին: Նա նկատեց, որ այսօր հնարավորություն չկա բոլոր գիտահետազոտական ինստիտուտները արդիականացնելու, բայց եթե ներկայացվի կոնկրետ ծրագիր ու նաեւ նշվի, թե ինչ արդյունք է ստացվելու, կառավարությունը կքննարկի հարցը:

Ուշագրավ էր Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հնչեցրած այն կածիքը, թե իր համար սկզբունքային նշանակություն չունի` անցում կլինի գիտական աստիճանաշնորհման մեկաստիճան համակարգին թե կպահպանվի երկաստիճանը: Ավելի վաղ, նախորդ տարվա նոյեմբերին, մեր զրույցում նա ասել էր, որ դեմ է երկաստիճան համակարգին եւ թեկնածուի գիտական աստիճանը համարում է ավելորդ բան: Սամվել Հարությունյանն ընդգծեց, որ կարեւոր է համարում ունենալ աշխարհի հետ համադրելի որակյալ աստիճանաշնորհման համակարգ:

Քիչ անց իրեն ուղղված հարցին ի պատասխան աստիճանաշնորհման խնդրին անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանը: «Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ լուրջ տեսակետներ չեն եղել կամ աշխատանք չի իրականացվել, որ գիտական կոչման շնորհման մեկաստիճան համակարգի անցնենք: Խոսակցություններ ես լսել եմ, հետաքրքրվել եմ, այդպիսի տրամադրվածություն չկա: Որոշակի փոփոխություններ նախատեսվում են, բայց, համենայնդեպս, օրենքի նախագիծը դեռեւս գոյություն չունի, եւ ես չեմ տեսել: Իմ մոտեցումը հետեւյալն է, որ մենք համահունչ պետք է լինենք եվրոպական միջավայրին, բայց պիտի մեր առանձնահատկությունը եւս պահենք»,- նշեց Սարգսյանը:

Տպել
2574 դիտում

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում