Հաց բերողի մահվան համար ազգովի մեղավոր ենք, նախ՝ մենք, հետո՝ ռեժիմը. Եղիշե Պետրոսյան

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահը բավականին մեծ վրդովմունքի ալիք է բարձրացրել Հայաստանի քաղաքական ու հասարակական շրջանակներում:

«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը երեկ հայտնել է, որ Արթուր Սարգսյանը նախօրեին հիվանդանոց է տեղափոխվել օղակային ճողվածք ախտորոշումով, իսկ դա այն դեպքում՝ երբ ունեցել է աղիների ոլորում: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա վիրահատվել է: «Ճողվածքը ոլորվել է, աղին սեղմվել է, եւ հրատապ պետք էր վիրահատել, հակառակ դեպքում՝ աղին կմեռուկանար»,- ասել էր Մակարյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին ՊՊԾ գունդ հաց տանելու համար իսկ իրավական ձեւակերպմամբ՝ նրանց օժանդակելու մեջ: Նա ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին՝ «Սասնա ծռերի» հանձնվելու օրը:

Երեկ նրա մահվան լուրը հայտնի դառնալուն պես հասարակական-քաղաքական ակտիվիստները հավաքվեցին Ազատության հրապարակում՝ արտահայտելու իրենց դժգոհությունը նրա նկատմամբ եղած անտարբերության դեմ: Հրապարակից նրանք երթ կազմակերպեցին դեպի նախագահական նստավայր: Ցուցարարներն ի նշան բողոքի հաց են նետել նախագահականի դարպասներից ներս: Երեկ ողջ մամուլն ու սոցիալական ցանցերը հեղեղված էին Հաց բերողի մահվան կապակցությամբ հնչող ափսոսանքով, ցավակցություններով, մեկնաբանություններով ու իշխանությունների նկատմամբ արվող քննադատություններով: Մենք փորձեցինք որոշակի մեկնաբանություններ ստանալ նրա նկատմամբ ուշադիր եղած գործիչներից:

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանն, օրինակ, մեզ հետ զրույցում Հաց բերողի մահը համարեց «անտարբերության եւ անխղճության» արդյունք: Պետրոսյանն ինքն էլ ՊՊԾ գնդի գրավման օրերին այդ գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետեւ ազատ է արձակվել: Նա անգամ երգ է գրել Արթուր Սարգսյանի մասին: «Նրա մահվան դեպքն ահավոր ազդել է ինձ վրա, շատ դժվար է ճշգրիտ գնահատական տալը, բայց ես կարծում եմ՝ ե՛ւ անտարբերությունը, եւ անխղճությունը նրա մահվան պատճառը դարձան, նաեւ չգիտակցելը, որ այդ տղան իր տեսակով մահապարտ տղա էր: Սա պետք է գիտակցեին եւ նրան չհասցնեին այդ աստիճանի հյուծվածության, որ հետո էլ չկարողանային մահվան դեմն առնել: Նրան մինչեւ վերջ քամեցին: Սա նաեւ մեր ժողովրդի անշնորհակալ տեսակի արդյունքն է: Ազգովի մեղավոր ենք, նախ մենք, հետո ռեժիմը»,- ասաց Եղիշե Պետրոսյանը:

«Հաց բերող» Ա. Սարգսյանի մահը սպանություն էր, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը, քանի որ միայն այդ մակարդակում են նման քաղաքական նշանակություն ունեցող գործերով որոշումները կայացվում, մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Հայաստանում առանց նրա հետ համաձայնության իրավապահ որեւէ մարմին նման դեպքերում չի կարող որեւէ քայլ կատարել: Եվ սա համարում եմ իրապես սպանություն: Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկրորդ անգամ կալանքի կիրառումը ամբողջությամբ ապօրինի էր, որի դեմ նա բողոքեց ծայրահեղ ձեւով: Եվ  ըստ էության ստեղծվեց այնպիսի հանգամանքներ, որն ունեցավ այսպիսի ելք»,- հավելեց իրավապաշտպանը:

Հատկանշական է, որ Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելուց հետո դատախազությունը նրա առողջական վիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր, տարածել թե՝ «Ա. Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաեւ Բեխտերեւի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, եւ վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի»:

Մինչդեռ անցած ամիս Սարգսյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանի ու Դավիթ Գյուրջանի տարածած հայտարարությունների համաձայն՝ նա ստացիոնար պայմաններում լուրջ բուժման կարիք ուներ: Եվ որ «կալանավայրում բժիշկ հրավիրելու եւ բժշկական օգնություն ստանալու նրա պահանջները շարունակաբար անտեսվել են «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից, իսկ տրամադրված բժշկական օգնությունը սահմանափակվել է արյան ճնշումը չափելով եւ միայն ցավազրկողներ առաջարկելով: «Դեկտեմբերի 10-ից ի վեր Արթուր Սարգսյանի վիճակը կտրուկ վատացել է. ունեցել է գլխապտույտներ, սրտխառնոցներ եւ փսխումներ, իսկ դեկտեմբերի 11-ին Սարգսյանի մոտ սկսվել են արդեն արյունային փսխումներ։ Արթուր Սարգսյանին այցելած «Նուբարաշեն» ՔԿՀ բժիշկը կրկին սահմանափակվել է ցավազրկող առաջարկելով եւ արյան ճնշումը չափելով, իսկ Ա. Սարգսյանի՝ շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է»,- նշված էր հայտարարության մեջ:

«Արթուր Սարգսյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների ողջ պատասխանատվությունը կրում է իրավապահ համակարգը»,- արդեն այս անգամ հայտարարել էին իրավապաշտպանները:

Պաշտպանները Ա. Սարգսյանի գործով դիմել են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ երեկ նրա մահվան հանգամանքներն անմիջապես պարզելու պահանջով են հանդես եկել Մարդու իրավունքների գործող եւ նախկին պաշտպաններ Արման Թաթոյանն ու Կարեն Անդրեասյանը: Վերջինս անգամ նրա մահվան համար մեղավորներին պատժելու կոչ է արել: Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Գլխավոր դատախազությունը՝ նշելով որ պարզվում են Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները:

Հատկանշական է, որ երեկ Հաց բերողի մահվան վերաբերյալ շատ դժվար էր մեկնաբանություններ ստանալ իշխանություններից: Վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի ժամանակ ընդամենն ասել էր, թե «շատ մեծ ցավ եմ ապրում»: Իսկ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հավելել էր, թե «ՀՀԿ-ն ցավում է, իսկ մեղավորները կպատժվեն»:

Տպել
3087 դիտում

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել