«Հաց բերողին սպանել են». ի հիշատակ Արթուր Սարգսյանի երթ տեղի ունեցավ Երեւանում (տեսանյութ)

16/03/2017 schedule19:24

Ազատության հրապարակում այսօր փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել՝ ի հիշատակ Հաց բերող Արթուր Սարգսյանի: «Մեզ համար Արթուրը երբեք չի մահացել, չհավատաք, որ Արթուրը մահացել է: Ինչքան որ հաց ուտեք, կհիշեք Արթուրին»,- իր խոսքում ասաց հրապարակում գտնվող մի կին:

Կարճ ելույթներից հետո սկսվեց բողոքի երթ՝ դեպի Արդարադատության նախարարություն: Մինչ այդ միջադեպ տեղի ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչների եւ հրապարակում հավաքվածների միջեւ: Բանն այն է, որ ՀՅԴ ներկայացուցիչները Ազատության հրապարակում անձրեւանոցներ էին բաժանում, ինչը դուր չեկավ հավաքի մասնակիցներին:

Միջադեպը հարթելուց հետո երթը սկսվեց. երթի մասնակիցները քայլում էին անձրեւի տակ եւ վանկարկում «Արթուր, Արթուր»:

Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի շենքի մոտ, եւս մեկ միջադեպ տեղի ունեցավ՝ այս անգամ երթի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ: Պատճառն այն էր, որ երթի մասնակիցները փակել էին պողոտան՝ խոչընդոտ ստեղծելով երթեւեկության համար: Վարորդները սկսեցին ազդանշաններ տալ՝ խնդրելով բացել փողոցը: Երթի մասնակիցները չլսեցին նրանց: Ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ սկսված հրմշտոցի ընթացքում վնասվածք ստացավ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը: 

Ոստիկանների միջամտությունից հետո ճանապարհը բացվեց, երթը շարունակեցին մայթով՝ «Հաց բերող», «Արթուր», «Սերժիկ, ս...», «Սերժիկ, մարդասպան», «Հաց բերողին սպանել են» վանկարկումներով: Ոստիկանները ուղեկցում էին երթի մասնակցիներին:

Վազգեն Սարգսյան փողոցի կողմից հասնելով Արդարադատության նախարարության շենքի մոտ՝ երթի մասնակիցները փորձեցին սեւ ժապավենով կապած հաց դնել Արդարադատության նախարարության շենքի դիմաց: Ոստիկանությունը թույլ չտվեց դա անել: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկում էր խումբ կազմել՝ Արդարադատության նախարարություն գնալու համար, սակայն երթի մասնակիցները պնդում էին, որ իրենք մի խմբի անդամ են, չեն կարող կիսվել:

Երթի մասնակիցները շարունակեցին քայել՝ փորձելով Խորենացի փողոցի կողմից մոտենալ նախարարության շենքին: Ոստիկանությունը կրկին խոչընդոտեց: Օսիպյանը զգուշացնում էր, որ երթի մասնակցիների գործողություններն անօրինական են, իրենք հանդուրժում են միայն ստեղծված իրավիճակից ելնելով:

Քննարկելով ստեղծված իրավիճակը՝ երթի մասնակցիները որոշեցին հետ վերադառնալ Ազատության հրապարակ, այնտեղ նստացույց սկսել՝ Արդարադատության եւ առողջապահության նախարարների հրաժարականի պահանջով: Ակտիվիստ Շահեն Հարությունյանն ասաց, որ այդ ընթացքում բոլորին կիրազեկեն, որ վաղը ժամը 18:00-ին Ազատության հրապարակում կրկին հավաք է նախատեսվում:

«Մենք Արթուր Սարգսյանի հետ նախատեսել էինք այսօր Ազատության հրապարակում հայտարարություն անել եւ ստորագրահավաք սկսել՝ ուղղված Ռուսաստանի դաշնության դեսպանատանը: Դեսպանատնից պետք է պահանջեինք ապրիլի 2-ին իջեցնել դրոշները, քանի որ ապրիլին մեր զինվորները ռուսական զենքից են սպանվել»,- հայտարարեց Շահեն Հարությունյանը:  

Հասնելով ազատության հրապարակ նույն Շահեն Հարությունյանը առաջարկեց գնալ տուն, բողոքի տեւական ակցիաներ սկսել Հաց բերողի հոգեհանգստից ու հուղարկավորությունից հետո: Նա նշեց, որ եթե նստացույց սկսեն՝ չեն կարողանալու մասնակցել այդ արարողություններին: «Գնանք, պատրաստվենք պայքարի, լուրջ ու երկարատեւ պայքարի: Արթուրի վրեժը պիտի լուծենք»,- ասաց Շահենը եւ վերջում հավաքվածներին փոխանցեց իր հետ զրույցում Արթուր Սարգսյանի փոխանցած վերջին պատգամը՝ ապրիլի 2-ին լինել Եռաբլուրում: Վաղը ժամը 18:00-ին Ազատության հրապարակում կրկին հավաք է նախատեսվում:

Տպել
7439 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել