Երևան
25 °C
Նախընտրական լարվածությունը մարզից մարզ է թափառում, եւ ժամանակ առ ժամանակ Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուների նյարդերը տեղի են տալիս:
Հերթական լարվածության օջախը բռնկվել է Սեւան քաղաքում, որտեղ երկու օր առաջ բախվել են ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն ու տեղի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը: Ականատեսների վկայությամբ՝ Սեւանի կենտրոնում, եկեղեցու հարեւանությամբ այս երկուսի ու նրանց համախոհների միջեւ ծեծկռտուք է եղել, անգամ դանակահարություն, բայց նրանց կողմնակիցները կարողացել են կայծակնային արագությամբ բաժանել ու արագ հարթել միջադեպը, որ մեծ աղմուկ չբարձրանա: Այդ պատճառով էլ անգամ Սեւանում ոչ բոլորն են լսել այդ միջադեպի մասին:
Իսկ միջադեպից եւ ընդհանրապես այդ թեկնածուների հարաբերություններից տեղյակները պատմում են, որ վերջին օրերին Բոթոյանի ու Ավետիսյանի հարաբերությունները խիստ լարվել են: Բանն այն է, որ Բոթոյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով հենց Սեւան քաղաքից, Վարդենիսից ու հարակից այլ համայնքներից է ընտրվել, բայց այդ անգամ «Օրինաց երկիր» կուսակցությունից: 2014 թ., երբ ՕԵԿ-ը չմիացավ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը եւ դուրս եկավ կոալիցիայից, Բոթոյանը լքեց այդ կուսակցությունը ու հիմա ՀՀԿ-ի թեկնածուն է, ինչպես Ավետիսյանը: Մեր տեղեկություններով, Ավետիսյանին դուր չի գալիս, որ Բոթոյանը հիմա նախընտրական շտաբ է բացել Սեւանում: Նա գտնում է, որ Բոթոյանը պետք է սահմանափակվի Վարդենիսի տարածաշրջանով: Հիշեցնենք, մարզում շրջանները ներքին կարգով բաժանել են: Օրինակ, Հակոբ Հակոբյանն աշխատում է Մարտունու շրջանում, Ռուզաննա Հակոբյանը՝ Գեղարքունիքում եւ այլն: Իսկ Սեւանի ընտրողների վրա պետք է սեւանցի թեկնածուներն աշխատեն:
Մեզ հայտնի դարձավ, որ Բոթոյանի ու Ավետիսյանի եւ նրանց կողմնակիցների միջեւ միջադեպը տեղի է ունեցել հենց Բոթոյանի շտաբի հարեւանությամբ: Սեւանից հասած տեղեկությունների համաձայն, քանի որ Կարեն Բոթոյանը բավականին մեծ կարողություն ունի եւ փողի խնդիր չունի, Վարդենիսի շրջանից զատ շտաբներ է բացել մարզի այլ համայնքներում՝ խանգարելով ՀՀԿ-ի մյուս թեկնածուներին: Նա շտաբ է բացել նաեւ Գավառի շրջանի Նորատուս համայնքում, որտեղ խանգարում է Ռուզաննա Հակոբյանին, որը տեղի համալսարանի ռեկտորն է եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դուստրը: Իսկ Կարեն Բոթոյանը, հիշեցնենք, Սերգեյ Մանուկյանի՝ հայտնի շինանյութի Սերգեյի փեսան է, եւ աները ոչինչ չի խնայում փեսայի վերընտրման համար: Այդպիսով, լարվածություն է ստեղծվել նրա ու ՀՀԿ-ի մյուս թեկնածուների միջեւ:
Ի դեպ, մեզ նորից փոխանցում են, որ Սերգեյ Մանուկյանին պատկանող՝ «GoodWin» խաղային ապարատները գերել են Սեւանի ողջ երիտասարդությանն, ու նրանք իրենց ձեռքն ընկած գումարով ամբողջ օրը զբաղված են այդ մոլախաղով: Նման ապարատներ են տեղադրված նաեւ Լիճք գյուղի հարեւանությամբ գտնվող գազալցակայանում, որը նորից Բոթոյանի աներոջն է պատկանում:
Սեւանից մեզ նաեւ փոխանցում են, որ ՀՀԿ-ի մյուս թեկնածուն՝ Աշոտ Ավետիսյանն այլ խնդիրներ եւս ունի: Հացի գործարանը, որտեղ նա տնօրեն է, պատկանում է Սամվել Ալեքսանյանին, եւ տեղեկություններ կան, որ վերջինս այնտեղ խախտումներ ու չարաշահումներ է հայտնաբերել: Անգամ կարող է Ա.Ավետիսյանին հեռացնի այդ պաշտոնից: Մենք փորձեցինք Սեւանում տեղի ունեցած միջադեպի ու այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ թեկնածուներից, բայց նրանք չէին պատասխանում հեռախոսազանգերին: Կարեն Բոթոյանը երեկ առավոտյան ընդամենը հայտարարություն էր տարածել՝ հերքելով, որ ինքը միջադեպի մասնակից է եղել: Մենք զրուցեցինք Գեղարքունիքի մարզպետ, մարզում ՀՀԿ-ի շտաբի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանի հետ: Վերջինս նույնպես հերքեց, որ իրենց թեկնածուները կռիվ են արել:
- Պարոն Գրիգորյան, ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել Կարեն Բոթոյանի ու Աշոտ Ավետիսյանի միջեւ, ի՞նչն եղել է պատճառը:
- Նման բան տեղի չի ունեցել, դրանք հերյուրանքներ են, եւ հասկանալի է, թե մարդիկ ինչու են նման լուրեր տարածում՝ ծրագրավորված: Մենք նախորդ օրը միասին հավաքվել, շտաբի նիստ ենք արել եւ պայմանավորվել ենք միասին քարոզարշավ սկսել: Այս պահի դրությամբ մեր թեկնածուները համախմբված աշխատում են, մեկը մյուսի հետ պայմանավորվելով, թե յուրաքանչյուրը որ համայնքում է հանդիպում անցկացնելու: Իսկ երկուշաբթի օրվանից մենք սկսում ենք միասնական քարոզարշավը: Հավատացեք, նախընտրական փուլ է, եւ մարդիկ փորձում են աղմուկ բարձրացնել: Դա էլ մեզ համար պարզ է, մենք հասկանում ենք եւ դրա վրա մեծ ուշադրություն չենք դարձնում:
- Կարծիք կա, որ Կարեն Բոթոյանի եւ Աշոտ Ավետիսյանի միջեւ հարաբերությունները լարված են, որովհետեւ ինքը տեղի հացի գործարանի տնօրենն է եւ ուզում է միայն ինքը Սեւանի ընտրողների հետ աշխատել:
- Կարեն Բոթոյանը ծնունդով Վարդենիսից է եւ այնտեղ է ապրում, Աշոտ Ավետիսյանն էլ Սեւանում է ապրում, եւ նրանց հարաբերությունները բոլոր ժամանակներում ու այս պահի դրությամբ շատ մարդկային եւ մտերիմ են եղել: Դանակահարություն լիներ, քրեական գործ չէի՞ն հարուցի, հիվանդանոց չէի՞ն տեղափոխի: Զանգեք ոստիկանության մարզային վարչություն եւ այդ մասին հարցրեք, թե կա՞ նման գործ: Կոնկրետ ես հերքում եմ եւ պաշտոնապես հայտարարում, որ ընդհանրապես նման միջադեպ, անգամ փոքր միջադեպ չի եղել, մեր երկու պատգամավորության թեկնածուների միջեւ մինչեւ անգամ թթու խոսք չի եղել:
- Դուք ասում եք՝ նրանց հիվանդանոց չեն տեղափոխել, կամ ոստիկանությունում գործ չի հարուցվել, բայց դուք շատ հանգիստ կարող եք այդ օղակները շրջանցել ու միջադեպը թաքցնել:
- Ոչ, ոչ: Ինչ եք ասում: Դա հնարավոր չէ:
- Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ Կարեն Բոթոյանը մարզի երիտասարդներին որպես ընտրակաշառք գումար է տալիս, որ գնան «GoodWin» ապարատներով խաղան:
- Նման բան չկա, դրանք հերյուրանքներ են: Ամբողջ աշխարհով մեկ հայտարարում են, թե գումար են բաժանում, բայց որեւէ մեկը փաստ, դեպք չի ներկայացնում: Ես էլ հայտարարում եմ, որ նման բան չկա:
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
© 2024 Հայկական ժամանակ