Վետերանները Սեյրան Օհանյանին լավ ընդունեցին, բայց նրան չեն ընտրի. լուսանկարներ

«Այս ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համար եւ չպետք է այն իջեցնել թաղի, բակի, լավ տղու մակարդակի»- այսօր հայտարարեց ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը վետերանների միության հետ իր հանդիպման ժամանակ։ Նա մտահոգություն հայտնեց քաղաքական բանավեճի որակի վերաբերյալ եւ կոչ արեց բոլոր ուժերի ղեկավարներին՝ բաց բանավեճ ծավալել, քանի որ Հայաստանը հիմա մեծ մարտահրավերների առաջ է կանգնած։ Օհանյանը, նախ, կարեւոր համարեց, որ ընտրողը հասկանա, որ մենք այլեւս նախագահական ընտրություններ չենք ունենա եւ որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն են փոխարինելու դրան ու ձեւավորելու ողջ իշխանությունը։ Նա նաեւ զարմանք հայտնեց, որ իշխանությունները մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերների նկատմամբ ջայլամային քաղաքականություն են որդեգրել։ Մինչդեռ, նրա խոսքերով, խնդիրները չնկատելը չի նշանակում, որ դրանք չկան։

Օհանյանը նաեւ հավելեց, թե Արցախի հակամարտության հայանպաստ կարգավորման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը հզոր տնտեսություն ունենա, որ համարժեք քայլեր ձեւավորի տարածաշրջանի զարգացումներին, ինչը նրա պատկերացմամբ չի անում։ Անդրադառնալով բանակին՝ նա ասաց, որ իր պաշտպանության նախարար եղած ժամանակ բանակում ավելացրել է կարգուկանոնը, նվազեցրել կոռուպցիան, կանգնեցրել է բանակի հաշվին հարստության դիզումը։ Օհանյանի խոսքերով՝ մեր երկրում հարստությունը կուտակված է մի քանի մարդու ձեռքում։ Ավելին՝ «ես դա համեմատում եմ այդ մարդկանց ղեկավարների հետ։ Իսկ ղեկավարները մարտի դաշտում գտնվում են ավելի հետ, հրամանատարական կետերում։ Այսինքն, մեր պետության ուժը, զենքը գտնվում է հրամանատարական կետերում, իսկ առաջին գիծը դատարկ է»,- հայտարարեց նա։ Ի դեպ, Վետերանների միությունում բավականին լավ ընդունեցին Սեյրան Օհանյանին։ Միության նախագահ Սիմոն Եսայանը հայտարարեց, որ իրենց համար մեծ պատիվ է ընդունել Արցախի պատերազմի հերոս Սեյրան Օհանյանին։ Իսկ ներկա վետերաններից մեկն էլ նկատեց, որ թեեւ այսօր երկուշաբթի է, բայց հաճելի օր է իր համար, քանի որ Սեյրան Օհանյանն է իրենց հյուր եկել։

Մեր՝ արդյո՞ք այս հանդիպումը նշանակում է, որ միությունն ՕՐՕ-ին է ընտրում, Սիմոն Եսայանը բացասական պատասխան տվեց։

Տպել
5815 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան