ԵԱՏՄ-ն փոփոխություններ կկատարի ներքին հարաբերություններում եւ իր ապագա պլաններում

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որին անդամակցում է Հայաստանը, գլոբալ գործընթացների կոնստրուկցիայի մի մասն է: Ուստի, այն եւս ենթարկվում է սարսափելի արագ տեմպերով փոփոխվող աշխարհի ազդակներին: Այս իրողությունը սկսում են հասկանալ դեռեւս մինչեւ վերջ չձևավոված, սակայն արդեն իսկ զարգացման ճգնաժամում հայտնված ԵԱՏՄ-ում: Այդ իսկ պատճառով տարբեր հարթակներում իրականացվում են փորձագիտական քննարկումներ, որոնք միտված են զարգացման նոր մոդելների փնտրտուքին եւ ԵԱՏՄ–ի ներքին կոնստրուկցիայի հարմարեցմանն արտաքին աշխարհից եկող մարտահրավերներին: Այդ հարթակներից մեկն է շաբաթ օրը Երեւանում անցկացված «Վալդայ» ակումբի փորձագետների արտագնա նիստը, որի շրջանակներում էլ գլոբալ խնդիրներից մինչեւ հայ-ռուսական հարաբերությունների զգայուն կողմերի մասին զրուցեցինք Ռուսաստանի ԱԳՆ-ի ՄԳԻՄՕ-ի` Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ:

- Պարոն Տորկունով, շատերը խոսում են արագ փոփոխվող աշխարհից բխող սպառնալիքների մասին: Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում գոյություն ունեն ինտեգրացիայի խնդիրներ: Որքանո՞վ է ադեկվատ ԵԱՏՄ-ում հարաբերությունների ներկայիս մակարդակը կամ դրանց արդյունավետությունն արտաքին մարտահրավերներին:

- Աշխարհն իսկապես անցումային շրջանում է: Առաջանում են նոր ուժային կենտրոններ: Վերափոխման են ենթարկվում արդեն վաղուց ձեւավորված ուժային կենտրոնները: Ես առաջին հերթին նկատի ունեմ Եվրոպական Միությունը: Սա չի նշանակում, իհարկե, որ եվրոպական աշխարհամասում ճգնաժամը կործանարար հետեւանքներ է ունենալու: Վստահ եմ, որ ԵՄ-ն կվերապրի այն եւ կշարունակի զարգանալ: Ուղղակի Եվրամիությունը, ինչպես նաեւ այլ ուժային կենտրոններ այլեւս չեն լինի այն, ինչ մինչեւ այժմ կային: Պարզվեց, որ այդ միության հիմքում դրված բազային սկզբունքներն ամբողջովին համահունչ չեն անդամ երկրների ազգային շահերին: Պետություններն այս սպառնալիքներով լի շրջանում ավելի շատ են կարեւորում իրենց ազգային շահերը: Ապրանքների, մարդկանց, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժից ավելի շատ օգտվում են վերազգային կորպորացիաները, ոչ թե պետությունները, որոնք ի սկզբանե պետք է լինեին այդ ամենի շահառուն:

Մյուս կողմից տեղի ունեցավ ԱՄՆ-ում իշխանության փոփոխություն, եւ դեռ պարզ չեն Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական թիրախներն ու ուղղությունները: Վերջապես, Չինաստանի հզորության եւ ազդեցության աճն աշխարհում: Այն իր ՀՆԱ-ի չափերով մոտեցել է ԱՄՆ-ի մակարդակին: Գուցե, շուտով կգերազանցի էլ նրան: Ամենակարեւորը, որ Չինաստանը, որ երկար ժամանակ հավատարիմ էր Դեն Սյաոպինի՝ գլոբալ ամբիցիաներ չներկայացնելու կոչին, այժմ վերածվել է շատ ակտիվ արտաքին քաղաքական խաղացողի: Պեկինն առաջ է քաշում ծրագրեր, որոնք իրենց մեջ ամփոփում են ինչպես լուրջ քաղաքական ամբիցիաներ, այնպես էլ տնտեսական պոտենցիալ: Դրանք են Մետաքսի մեծ ճանապարհը, երեք տրանսպորտային միջանցքները եւ այլն: Սա նոր իրավիճակ է ստեղծում մեծ Եվրասիայի տարածքում, եւ պահանջում է մեզանից՝ ԵԱՏՄ-ից, նորովի նայել շատ գործընթացների: Բացի այդ, բացառված չէ, որ այս ամենի ազդեցության տակ ԵԱՏՄ-ն որոշակի փոփոխություններ կատարի հարաբերությունների ներքին կառուցակարգերում եւ իր ապագային միտված պլաններում:

Այժմ առաջացել է Չինաստանի ծրագրերի հետ ԵԱՏՄ-ի պլանների համադրման անհրաժեշտություն: Այս հարցում շատ կարեւոր են անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի, դիրքորոշումները: Թեպետ Հայաստանն իր տարածքով փոքր պետություն է, սակայն այն մեծ դերակատարություն ունի ԵԱՏՄ-ում՝ թե’ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, թե տնտեսութան, ապրանքների տարանցման ուղիների եւ թե ինտելեկտուալ պոտենցիալի տեսանկյունից: Ուստի Հայաստանը կարող է մեծ դեր խաղալ ԵԱՏՄ-ի զարգացման ինովացիոն մոտեցումների մշակման հարցում:

- Դուք խոսեցիք մարտահրավերների մասին, մի փոքր էլ անդրադարձաք ԵԱՏՄ-ում կատարվող փոփոխություններին: Ի՞նչ եք կարծում, միության ներսում ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները, որպեսզի դիմակայեն այդ մարտահրավերներին:

- Դուք հարց եք ուղղում, որի պատասխանն այժմ ոչ ոք չունի: Այս խնդիրները դեռ քննարկման փուլում են, անգամ ամենաբարձր մակարդակում: Այժմ դեռ փնտրտուքներ են: Պետք է ուղղակի հասկանալ, թե ուր է շարժվում ԵԱՏՄ-ն, ինչպես է այն զարգանալու՝ հատկապես հաշվի առնելով Չինաստանի նախաձեռությունները եւ Տրանսօվկիանոսային համագործակցությունը՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը լքեց այդ պլատֆորմը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշել Եվրասիայում ազատ առեւտրատնտեսական տարածքի ձեւավորման գաղափարը: Այժմ խնդիր է առաջացել հարմոնիզացնելու այդ բոլոր նախաձեռնությունները՝ գտնելու համար համագործակցության կետեր: Աշխարհը փոխվում է, եւ պետք է ԵԱՏՄ-ն համահունչ լինի այդ փոփոխություններին, հակառակ պարագայում այն չի կարող ապագա ունենալ: Այդ ուղղությամբ աշխատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

- Փոփոխվող եւ անկանխատեսելի աշխարհում ինչպիսի՞ն պետք է լինի այն պետությունների քաղաքականությունը, որոնք համագործակցում են տարբեր ուժային կենտրոնների հետ: Օրինակ՝ Հայաստանը, թեպետ ԵԱՏՄ անդամ է, սակայն ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ:

- Կարծում եմ, որ բազմավեկտոր համագործակցությունը կարեւոր եւ օգտակար է ցանկացած պետության համար: Ռուսաստանն էլ այդ իրողությունը հաշվի է առնում, եւ հույս ունի, որ Եվրամիության հետ մեր հարաբերություններում դժվարությունները կանցնեն: Ինչպես գիտեք, Եվրասիական հանձնաժողովը ԵՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Բրյուսելին: Այստեղ կարեւոր է միասին փնտրել Եվրամիության հետ համագործակցության ուղիներ:

- Պարոն Տորկունով, Հայաստանում, երեւի տեղյակ եք, բավական ցավոտ են վերաբերվում Ռուսաստան-Ադրբեջան միլիարդավոր դոլարների հասնող զենքի գործարքներին: Ի՞նչ եք կարծում, սա իսկապես խնդիր է հարաբերություններում, երկրների լիդերներն այս խնդրին լուրջ նշանակություն են տալիս, թե սա ԶԼՄ-ներում ու հանրային մակարդակում քննարկվող հարց է:

- Գիտեք, անգամ ընտանիքի ներսում են լինում տարբեր դժվարություններ, ուր մնաց պետությունների հարաբերություններում դրանք չլինեն: Իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում կարող են լինել որոշակի խնդիրներ: Սակայն, ես կարծում եմ, որ մեր ստրատեգիական դաշնակցային հարաբերություները, առաջնորդների միջեւ հարաբերությունները եւ մշտական երկխոսությունը թույլ են տալիս հաղթահարել այդ խնդիրները: Մեր հարաբերությունները շատ պինդ հենքի վրա են: Ուստի ես չէի ցանկանա գերագնահատել լրատվամիջոցներում քննարկվող զենքի վաճառքի կամ այլ խնդիրների վերաբերյալ հարցերը, որոնք իբր թե խնդիրներ են հարուցում հայ-ռուսական հարաբերություններում:

- Ղարաբաղյան հակամարտության կողմերը խոսում են ժողովուրդների ինքնորոշման, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության մասին: Դրանք կարծես հակասող սկզբունքներ են: Ինչպես անել, որ Բաքուն հասկանա եւ ընդունի Արցախի ինքնորոշման իրավունքը:

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է գտնեն հենց Արցախը, Ադրբեջանն ու Հայաստան։ Դրսից սպասել կարգավորման ֆորմուլաների կիրառման պետք չէ: Միջնորդ պետությունները շեշտը դնում են խաղաղ կարգավորման վրա, որն այլընտրանք չպետք է ունենա: ԵԱՀԿ Մինսկի խումբը հենց այդ ուղղությամբ է աշխատում: Ուստի, կարծում եմ, միայն այս մոտեցման հաղթանակի պարագայում կարող է տեղի ունենալ հակամարտության տեւական կարգավորում եւ երկարատեւ խաղաղություն:

Տպել
10200 դիտում

Նոր Հաճնում տատիկի եւ 4 թոռների կյանքը խլած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին. պահանջում է վերականգնել իրեն թատրոնում զբաղեցրած պաշտոնում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան